Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

Մարիետա Խաչատրյան
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
1
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի թունդ բանավեճ տեսա, որն այն թեզի տակ էր, թե ով քննադատում է ընդդիմությանը` ջուր է լցնում իշխանության ջրաղացին: Թեզի հեղինակը լուրջ համարվող մարդ էր, ավելին` լրատվական քաղաքականություն իրականացնողներից մեկը, եւ այս պրիմիտիվիզմն ինձ ավելի տխրեցրեց` մտածել տալով, թե քանի մեր մտածող շրջանակները իրականությունը չեն տարբերել պսեւդոիրականությունից, Հայաստանն այս վիճակից դուրս չի գալու, միգուցե էլ ավելի է խրվելու:

Այսպես մտածողներին ուզում ես հարցնել` լու՞րջ եք ասում. ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը, որ չքննադատենք-երկրպագենք: Ավելին` ընդդիմությանն էլ, իշխանությանն էլ վարձում է հանրությունն իր գրպանից, որը կարող է ե՛ւ քննադատել, ե՛ւ պահանջել, ե՛ւ գրողի ծոցն ուղարկել երկուսին էլ: Որքան էլ իրենք իրար մեջ տան-առնեն, իրենց հայրենասեր ու ազգասեր սեպեն, ընդդիմություն կամ իշխանություն լինելու միակ կապույտարյունավոր համարեն: Բա թե` միայն իրե՛նք իրավունք ունեն իշխանություն կամ ընդդիմություն լինելու, մինչդեռ սկզբունքորեն գոնե այդ հարցը պետք է որ լուծի հանրությունը` ընտրությամբ: Եթե առկա ընդդիմության այս ու այն հատվածներն այլեւս եւ վաղուց անունակ են ազդեցություն ունենալ հանրության վրա, համակրանք շահել, ավելին` հանրության հակակրանքին են արժանանում, ինչո՞ւ են դաշտը քաշում իրենց վրա, ո՞վ է նրանց ընդդիմություն նշանակել, ինչո՞ւ են տեղ գրավում եւ գործունեության պատրանք ստեղծում: Ի՞նչ պետք է անի հանրության լրջմիտ հատվածը, եթե չքննադատի այդ կարգի ընդդիմությանը:

Էլ չասած, որ Հայաստանում տասնամյակներով եւ հիմա էլ այնպես չի եղել եւ չէ՛, որ ընտրություններով են իշխանության փոփոխության հարց լուծում. ընտրությունների ելքերը, ինչպես եւ առաջ, հիմա էլ որոշվում են այլ տեղերում` տեղականից մինչեւ աշխարհաքաղաքական բազարներով, քանի որ սովորաբար տեղական իշխողներից են կախված աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացումները:

Դիցուք` անցած կիրակի Վաղարշապատի ավագանու ըտրությունների արդյունքները ընդդիմություն-իշխանություն մրցակցության սխեմայով միայն պայմանավորողներին ասեմ, որ տեխնիկական, տեխնոլոգիական հնարքները, որոնցով ընդդիմությունը բացատրում է իշխանության հարաբերական հաղթանակը, տասներորդական են կամ ուղղակի հենց մաս են սխեմայի (էն որ ասում են` Խոյ համայնքը միավորեցին Վաղարշապատ համայնքի հետ , համայնքի ԺՊ էլ նշանակվեց Խոյի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը, որը պետք է համայնքապետ դառնա ըստ վերջին ընտրությունների արդյունքների, կամ որ ասում են ` վարչական ռեսուրսի կիրառում, ասֆալտ-մասֆալտ): Այդ բոլորը լինելու էր եւ եղել է` ով էլ իշխանության լիներ, ընտրությամբ Հայաստանում երբեք հնարավոր չէ այլ ելք (մեկ-մեկը հաստատում է օրինաչափությունը), անկախ անձերից: Այլ տեղ փնտրեք պատճառը, ու ոչ թե ապոկալիպսիսը կամ կյանքն ընտրելու փաշինյանական բացատրությունը հալած յուղի տեղ ընդունեք:

Իրականում Հայաստանը (եւ ուրիշ փոքր երկրներ) կառավարվում է որպես բաժնետիրական ընկերություն, որի բաժնետերերի հետքը տանում է Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան: Կոպիտ նկարագրեմ` նայած ով որքան բաժնեմաս ունի, նա էլ ստանում է հսկիչ փաթեթը ընտրությունների մեծ մասի ժամանակ` հիսունմեկ տոկոս: Մյուսներն ըստ իրենց տիրապետած բաժնեմասերի կարող են հսկիչ փաթեթի տոկոսից մի փոքր պակաս, բայց միեւնույն է` տպավորիչ թվի տիրապետել, որպես ընդդիմություն կիսելով տնտեսաքաղաքական ազդեցությունը Հայաստանում: Ժամանակի ընթացքում այս պատկերը կարող է փոխվել ըստ բաժնեմասի վերաբերյալ աշխարհաքաղաքական բազարների. ասԵնք քառասունութ տոկոս ունեցողը մի օր հսկիչ փաթեթ ստանա, իսկ հսկիչ փաթեթի տիրոջ բաժնեմասերը պակասեն, բայց բաժնետերերի կազմը դեռեւս անփոփոխ մնա, ըստ աշխարհը բաժանողների տվյալ պահի հարաբերակցության: Իսկ ընտրությունները միշտ կարող են մոդելավորել եւ տեղավորել այս սխեմայում այնպես, որ թվա ամեն ինչ ընտրողից է կախված` տեխնիկայի հարց է:

Հայաստանում այժմ քաղաքական եւ տնտեսական ներկայություն ունեն ԱՄՆ-ը (Թրամփի ուղին վկա), ԵՄ-ն եւ Ռուսաստանը, անգամ Թուրքիան, եւ նրանք համամասնաբար ներկայացված են ե՛ւ տեղական, ե՛ւ համապետական ընտրություններում: Առայժմ գերակշռում է արեւմտյան տնտեսաքաղաքական ազդեցությունը, նրանք էլ ընտրություններում հսկիչ փաթեթ են վերցնում: Վաղը կփոխվի ուժերի աշխարհաքաղաքական հարաբերակցությունը (ի դեպ` մեր քաղաքական ուժերի միջեւ մրցակցությունը, որքան էլ ցավալի, հենց այս համատեքստում է, Վաղարշապատում էլ ռուսամետ ուժերն ընդդիմություն էին, իսկ իշխանականը հանդես էր գալիս որպես արեւմտամետ մոտեցումներով ուժ), կփոխվի նաեւ տեղական եւ կենտրոնական իշխանությունների բովանդակությունը:

Իսկ աշխարհաքաղաքական առեւտուրը, գիտեք, ամեն պահ է փոխվում: Մի բան, որ այս պահին կայուն է թվում, հաջորդ ամիս արդեն կարող է լրիվ այլ բովանդակություն ու տեսք ունենալ: Օրինակ` եթե Թրամփը պարտվի եկող աշնանը կայանալիք ընտրութույուններում` ինչե՜ր կարող են փոխվել աշխարհում եւ մեր տարածաշրջանում:

Իսկ ընդհանրապես, վերադառնալով մեր «սրբազան կովերին», որոնց դերակատարումն, այնուամենայնիվ, կարող է մեծանալ աշխարհաքաղական միջամտություններից անկախ, եթե նրանց ազդեցությունը մեծանա մեր հանրության վրա, ու դրա հետ ե՛ւ դրսինները, ե՛ւ ներսինները հաշվի կնստեն: Դրա համար ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, որը սպասվող խորհրդարանական ընտրություններին փաստորեն սահուն կերպով նախկին է դառնում (յոթ տարվա իշխանությունից էլ լավ նախկի՞ն), այս ողջ ընթացքում խանգարելով նոր ուժերի եւ նոր լիդերների առաջացմանը, գոնե իրե՛նք պետք է փորձեն նորոգվել: Ընդդիմությունը պետք է կամք գտնի իր մեջ` ազատվելու բոլորի նյարդերի վրա ազդող անցյալի քյարթու դեմքերից, առաջ մղի իր ներսում, եւ ինչու չէ`տարբեր ոլորտներում աչքի ընկած-չանվանարկված մարդկանց:

Չթերագնահատելով բոլոր այն մարդկանց ու միավորներին, որոնք ընտրությունների ընթացքին են հետեւոմ, ֆորում-մորում անում եւ օգտագործում խոսելու բոլոր հնաավորությունները:
Եւ իշխանությունը պետք է մաղվի պատահական արկածախնդիրներից, եթե չի ուզում սոսկ վարչական ռեսուրսի հույսին մնալ:

Էլ չասած, որ իշխանությունը չպետք է հարմար տեղավորվեր ուրիշի համար կարված- Հայաստանում գործող ընտրակարգի մեջ, որն արդար վիճակ չի ապահովում ամեն մեկիս առաջադրվելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքն ապահովելու համար: Միայն ի՞նչ արժեն հսկայական այն ընտրագրավները, որոնք թույլ չեն տալիս ֆինանսական ռեսուրս չունեցողներին առաջադրվել եւ ընտրվել` դա միայն հարուստների իրավունքն է փաստորեն: Եւ կուսակցություններով սոսկ ընտրության մասնակցելու դրույթն է անարդար, հատկապես Հայաստանում, որտեղ համարյա բոլոր կուսակցություններն են հիասթափեցրել մարդկանց: Եթե մարդ ցանկանա ինքն առաջադրվել եւ իրացնել իր սահմանադրական իրավունքը, վերը նշված երկու խոչընդոտները դա նրան թույլ չեն տա: Եւ իշխանությունն ինքը սիրով հարմարվեց իշխանության վերարտադրման լավագույն տարբերակ մեր ընտրակարգին, փոխանակ բարելավելու այն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

Հաջորդ գրառումը

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական