Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շումերական հայտնի «Երկրագործական հրահանգներ» արձանագրությունն Արմեն Դավթյանն ընթերցել է հայերենի հիման վրա. շումերերենը վաղնջահայերենն է

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան» գրքի հեղինակ Արմեն Դավթյանը հանդես է եկել նոր գրքով՝ «Շումերների երկրագործական ուղեցույցը հայերեն է» ,որտեղ հեղինակը հայերեն է ընթերցում աշխարհի շումերագետների շրջանում հայտնի շումերերեն սեպագիր արձանագրությունը՝ «Երկրագործի ուղեցույցը» : Ըստ գրքի նախաբանի Արմեն Դավթյանն այդ արել է ՝ առաջնորդվելով Յակոբ Գրիմի պատմական մեթոդի սկզբունքներով, որոնք աշխարհի լեզուների մեջ միայն հայերենի բացառիկ հնարավորությունների շնորհիվ հնարավոր են՝ շումերերեն եւ հայերեն գրավոր տեքստերում եւ բառարաններում պահպանված ընդհանրությունների պատմական քննությամբ: Դրա շնորհիվ այս աշխատության մեջ, ինչպես Գրիմի հետազոտություններում, պատահականություններն ու սխալները մեթոդաբանորեն հանգեցված են նվազագույնի:

Ընդհանրությունների ուսումնասիրությունը Ա. Դավթյանն սկսում է շումերական տվյալ տեքստում առկա 5 դարձվածքի քննությամբ, որոնք չորս հազարամյակ եւ ավելի վաղեմություն ունենալով՝ պահպանել են փոխաբերական նույն ընկալումները եւ շարունակում են ընկալվել նաեւ արդի հայերենում: Դարձվածքներից հետո գալիս են բառերի եւ արմատների, բառակազմական եւ բառահարաբերական ձեւույթների ստուգաբանություններ, հնչյունաբանական եւ հնչյունափոխման բացահայտումներ: «Ներկա աշխատությամբ Արմեն Դավթյանը, խստորեն պահպանելով պատմահամեմատական լեզվաբանության շուրջ 200-ամյա գիտական նվաճումների լավագույն ավանդույթները, համակարգային ստուգաբանության միջոցով հասել է գիտական այնպիսի արդյունքների, որոնք իր նախորդ աշխատատությունների հետ միասին ավարտում են հայ-շումերական լեզվական ընդհանրությունների բնույթի գնահատումը՝ որպես հայոց լեզվի պատմական փուլեր, իսկ շումերերենը՝ որպես գրավոր լեզվի զարգացում ապրած վաղնջահայերենի պատմական շրջան եւ անցում կատարում այդ պատմականորեն կարեւոր բացահայտման տարածմանն ակադեմիական շրջանակներում»,- գրել է գրքի խմբագիր, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Հրաչիկ Հակոբջանյանը:

Գրքի հեղինակային առաջաբանում արդեն Արմեն Դավթյանն ասում է, թե աշխատանքը շումերական հայտնի տեքստի՝ «Երկրագործական հրահանգների» ընթերցման նոր փորձ է եւ գրքում առաջին անգամ մեկ ամբողջական եւ ծավալուն շումերական տեքստը կարդացվում է հայերենի հիման վրա: Քանի որ անհնար է մի լեզվով գրված տեքստը կարդալ մեկ այլ լեզվով, ապա պարզ է, որ մեզ համար շումերերենն ու հայերենը տարբեր լեզուներ չեն:

Հեղինակը, լեզվի պատմական շրջանների լեզվաբանական բնութագրումները մի փոքր ճշգրտելով նշում է, թե շումերերեն ասելով հասկանում է վաղնջահայերենը՝ հայերենի վաղնջական վիճակը, մ.թ.ա. 4-րդ հազարամյակի սկզբից մինչեւ մ.թ.ա. 9-րդ դարը, ելնելով այն կանխավարկածից, որ շումերերենի եւ հայերենի պարագայում խոսքը մեկ եւ միեւնույն լեզվի գոյության տարբեր փուլերի մասին է, այսինքն՝ շումերերենը մ.թ.ա. 4-3-րդ եւ մասամբ 2-րդ հազարամյակների հայերենն է, հայոց լեզվի այն ժամանակվա վիճակը, ճիշտ ինչպես գրաբարը հայոց լեզվի վիճակն է արտացոլում մոտավորապես 5-11-րդ դարերում: Ըստ Ա. Դավթյանի՝ այս տեսության հիմքում հազարավոր բառերի, բառապաշարի, հնչյունաբանության նույնությունն է շումերերենում ու հայերենում, ինչպես նաեւ աստղագիտական, մաթեմատիկական, երկրագործական, մշակութաբանական, կրոնական ու այլեւայլ տերմինների նույնությունը:

Վարկածը համակողմանի ստուգելու ամենահուսալի ուղին էլ շումերերեն տեքստի ընթերցումն է հայերենի հիմքի վրա: Արմեն Դավթյանի ընթերցմամբ բազմիմաստ բառերի իմաստային համընկնումները հայերենի հետ առավել ճիշտ են արտացոլում բնագիրը: Միայն մեկ տեքստում Դավթյանը հայտնաբերել է հինգ դարձվածք, որոնցից երեքն այսօր էլ կենդանի են հայերենում, ու այդ դարձվածքների հայերեն իմաստների օգտագործումն է միայն ճշգրտություն հաղորդում շումերական տեքստին. աչք կարկառել, միտ դնել, հոնքերը կիտել, խաղ ու պար, հոգ տանել: Այսինքն՝ հայոց լեզուն անցյալից բավական փաստական նյութ է պահել շումերերենի հետ համեմատվելու համար: Բնականաբար՝ վաղնջահայերենը հետագա փուլերում փոխվել ու փոփոխվում է , բայց անճանաչելի չի դարձել:

Աշխատանքը մի քանի գլուխ է ներառում: Առաջին գլխում զուգահեռաբար քննվում են շումերերենի եւ հայերենի հնչյունաբանական օրինաչափությունները, ճշգրտելով շումերերենի հնչյունների հարուստ գունապնակը, որն անհնար է արտահայտել լատինատառ, ի տարբերություն մեսրոպատառ շումերերենի: Երկրորդ գլխում քննվում են ընտրված տեքստի բոլոր շումերերեն բառերն ու դրանց հայերեն տարբերակները՝ իրենց տողերի համատեքստերում. եթե բառի հայերեն ժառանգորդը չի պահպանվել կամ հեղինակը դա չի գտել՝ արվում է համապատասխան պարզաբանում, ընդ որում՝ զուգահեռ քննվում է մինչ այժմ այս արձանագրությունն ընթերցած մի այլ գիտնական Միգել Սիվիլի յուրաքանչյուր լատինատառ տողը՝ անգլերեն թարգմանությամբ եւ Ա. Դավթյանի մեսրոպատառ ընթերցումը: Երրորդ գլխում տեքստի ամբողջական ընթերցումն աղյուսակի տեսքով է տրվում, իսկ չորրորդում բերվում են տեքստում առկա բոլոր բառերի ցանկերը եւ շումերերեն-հայերեն ընդհանուր բառերի վիճակագրությունը, շումերերեն-հայերեն բառային ընդհանրությունների քանակը եւ որակը:

Շումերերենի հնչյունական տեսքը վերականգնելու բանալին

Շումերերեն բառերի հնչյունական տեսքը մեզ է հասել աքադական տրանսկիպցիաների միջոցով (շումերերենը մեզ է հասել աքադական վանկագրով), իսկ դա նշանակում է, որ շատ դեպքերում բառի արտասանությունն աղավաղված է, քանի որ շումերերենի հնչյունային համակարգը հարուստ է աքադականի համեմատությամբ: Եւ շումերերեն բառերի հնչյունական տեսքը վերականգնելու բանալին, ըստ լեզվաբան Արմեն Դավթյանի, տալիս է հայերենը: Հնչյունաբանական զուգահեռներ տանելով՝ հեղինակը հանգում է այն եզրակացության, որ շումերերեն-վաղնջահայերենի, գրաբարի եւ արդի հայերենի քերականությունների զուգահեռ քննությունը բացառիկ ծառայություն կմատուցի հայոց լեզվի պատմությանը եւ այդպիսի քննությունը չի ուշանա, իսկ տվյալ աշխատությունը միայն ակնհայտ, բացահայտ նույնություններն է զննել:

Ամբողջական մեկ տեքստը հայերենով կարդալը ոչ միայն գիտական առումով է հետաքրքրական, այլեւ մի քանի հազար տարվա հնության կենցաղային խրատի մակարդակով. «Վարող եզը /լծկանը/ պետք է փոխլծկան ունենա», «Եզը եզանը (կապող) տոռը պետք է լինի թուլլ», «Արորոը արորով պիտ փոխարինվի», «Գործդ բարձիթողի մի արա», «Հիմա , երբ երկնքի աստեղրը ձեռ են տված /ձեռնտու են, հարմար են/», «Աչք-ունքդ մի կիտիր /աշխատ/ուժ-տավարը մի 10 անգամ/շարունակ/ արտ հանելու համար», «Հացահատիկ կրող-շալակավորներդ հարկ է 30 գին ստանան», «Բեռնասայլիդ տավարին կեր սնուցիր», «Զգաստ մեկին դիր ենթակա» եւ այլն:

Տեքստում օգտագործված է 247 բառ, որոնցից 232-ը հայերենում կա, 15-ը չի հայտնաբերված: Հայերենում հայտնաբերված եւ շումերերենի հետ զուգադրված բառերն այս մեկ տեքստում կազմում են ընդհանուր բառամթերքի 93,92 տոկոսը:

Տեքստում առկա հայերեն 232 բառերից դասական լեզվաբանությունը բնիկ հայերեն է համարում (այսինքն՝ հնդեւրոպական արմատներից բխած) 107-ը: Հայերեն բառերի 46,12 տոկոսը, ըստ Ջահուկյանի եւ Աճառյանի, բնիկ հայերեն են համարվում: Այս մեկ տեքստում վկայված հայերեն բառերից 20-ը համարվում են փոխառնված կամ ենթաշերտային բառեր, որոնք այդ տեքստի բառամթերքի 62 տոկոսն են միայն, իսկ դրանց հայտնաբերումը շումերերենում պարտադրում է վերանայել նախկին ստուգաբանությունները, որոնք հնացած պատկերացումների արդյունք են: Բացի այդ՝ տեքստում անհայտ ծագման բառերի թիվը 105 է (տվյալ տեքստի 45,25 տոկոսը), դա էլ ցույց է տալիս, որ այդ բառերը գոյություն են ունեցել շումերերենում եւ չեն կարող ուշ շրջանի փոխառություն լինել: Այս վիճակագրությունն էլ պայմանական է, որովհետեւ հայերեն բառերի շատ ստուգաբանություններ հուսալի չեն:

Այս տեքստը գրի է առնվել մ.թ.ա. 18-17-րդ դարերում, բայց ավելի հին բնագրի արտագրությունը կամ վերաշարադրանքն է, ասել է, թե այնտեղ գործածված բառերը գրառելու պահին չեն ծագել եւ ամենահամեստ հաշվարկներով այդ բառերը մեզանից հեռու են առնվազն 4 հազար տարով: Եւ ուրեմն աշխարհում չկան, չեն եղել, եւ չեն կարող լինել երկու տարբեր լեզուներ, որոնք 4 հազար տարվա տարբերությամբ դրսեւորում են 90 տոկոսից ավելի բառային նույնություն-ընդհանություն՝ մեկ կամայական տեքստի մեջ, ընդ որում՝ ոչ միայն բառերի, այլեւ երկանդամ դարձվածքների նույնությամբ:

Շումերներն իրենց երկիրը կոչում են Kalam, որտեղ պետք է տեսնել Գեղ, Գեղամ,, Գեղ-արք-ունի լեռնանուն-տեղանունները եւ Հայկի թոռ Գեղամ նահապետի անունը:

Ուսումնասիրությունից քաղեց՝ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուրմալու տոնավաճառի տարածքում զոհվածների հիշատակին

Հաջորդ գրառումը

Ամառային համերգաշրջանի ավարտը՝ «Տաղարան»ով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ամառային համերգաշրջանի ավարտը՝ «Տաղարան»ով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական