Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS

World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

Գրիգոր Առաքելյան
17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
4
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների ղեկավարներ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, հոկտեմբերի 13-ին այցելեցին Եգիպտոս՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում անցկացվող Մերձավոր Արեւելքի խաղաղության գագաթնաժողովին:

Կային նաեւ բացակա երկրներ: Իրանը հրաժարվել էր մասնակցել միջոցառմանը եւ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի շուրթերով հայտարարել էր, թե «չի կարող հարաբերությունների մեջ մտնել այն մարդկանց հետ, որոնք հարձակվել են Իրանի ժողովրդի վրա եւ դեռ շարունակում են սպառնալ ու պատժամիջոցներ կիրառել»:  ԻԻՀ ԱԳՆ խոսնակն էլ հավելել էր, որ Շարմ Էլ Շեյխի գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը կայացվել է արտաքին եւ ներքին փորձագիտական քննարկումների արդյունքում:

Գագաթնաժողովին ներկա չէր նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում բաց թողնել հրեական «Սիմխաթ Թորա» տոնի արարողություններին մասնակցությունը:

ՀԱՄԱՍ-ն էլ գերադասել էր իր մասնակցությունը գագաթնաժողովին պատվիրակել միջնորդ երկրներին՝ Եգիպտոսին ու Քաթարին:

Գագաթնաժողովի գլխավոր դերակատարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, որ նախապես այցելել էր Իսրայել, հանդիպել ՀԱՄԱՍ-ի պատանդների ընտանիքների հետ եւ ելույթ ունեցել Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ), որից հետո մեկնել էր Եգիպտոս:

Գագաթնաժողովի արդյունքները

Պաշտոնապես ազդարարվեց Գազայի պատերազմի ավարտը, եւ առանց հակամարտող կողմերի մասնակցության ստորագրվեց 20 կետից բաղկացած ծրագիր:

Եզրակացությունն այն է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարկադրված եղավ պաշտոնապես հայտարարել Գազայի պատերազմի ավարտի մասին:

Իսկ Թրամփը՝ Եգիպտոսի, Թուրքիայի եւ Քաթարի առաջարկով հայտարարեց, որ ԱՄՆ-ն լինելու է Գազայում հրադադարի երաշխավորը:

Թրամփը նաեւ Շարմ Էլ Շեյխում իր ունեցած մի քանի հանդիպումների ու մամուլի ասուլիսների ընթացքում հրապարակած հայտարարություններով ուրվագծեց Մերձավոր Արեւելքի հարցում Վաշինգտոնի քաղաքականության հիմնական ուղղությունները:

Թրամփը, ինչպես միշտ, խախտելով արարողակարգը, փորձում էր իր անձը դարձնել բոլոր հանդիպումների եւ միջոցառումների կենտրոնը: Նա այս կամ այն գործչին ուղղված երկարաշունչ գովասանքներով, յուրահատուկ արտահայտությունների օգտագործմամբ ու ընդգծված շեշտադրումներով փորձում էր բոլորի ուշադրությունը սեւեռել իր վրա:

Վերաբերմունքը Իրանի նկատմամբ

Թրամփը թե՛ Իսրայելի Քնեսեթում, թե՛ Շարմ Էլ Շեյխում բազմիցս անդրադարձել էր Իրանին: Մի կողմից նա շնորհակալություն էր հայտնում Իրանին՝ Գազայի խաղաղության գործընթացին աջակցելու համար, մյուս կողմից ակնարկում էր, որ Մերձավոր Արեւելքի հաջորդ խնդիրը վերաբերելու է Իրանի հետ «խաղաղության» հարցին: Նա նույնիսկ ափսոսանք հայտնեց, որ Իրանն այս ժողովին չի մասնակցում՝ արտահայտելով իր համոզմունքը, թե մի օր նա նույնպես կլինի մյուս երկրների կողքին:

Թրամփը կարծես ուզում էր հստակ մեսիջ տալ, որ Գազայի հարցի լուծումից հետո հերթը Իրանինն է: Նա հիշեցրեց, որ իր պաշտոնավարման սկզբից բազմիցս խոսել է Թեհրանում իրանցի պաշտոնյաների հետ հանդիպելու ցանկության մասին:

Իրանի բացակայությունը Շարմ Էլ Շեյխում

Այնուամենայնիվ, Իրանի բացակայությունն աննկատ չմնաց: Հնչեցին քննադատական խոսքեր, որ Իրանը կարող էր ներկայանալ առնվազն արտգործնախարարի մակարդակով: Թրամփը եւս ընդգծեց Իրանի բացակայությունը՝ ասելով. «Իրանի տեղն այս դահլիճում բաց է, չնայած նրան հրավիրել էին»:

Անշուշտ, գագաթնաժողովին չմասնակցելու համար Իրանն ուներ իր ծանրակշիռ արդարացումները. Իրանի մասնակցությունը կնշանակեր վերջին երկու տարվա իրադարձությունների՝ հատկապես Գազայի պատերազմի, իմաստազրկում: Իրանը չէր կարող նստել նրանց կողքին, ովքեր, ըստ իր դիրքորոշման, ամենամեծ վնասն էին հասցրել իրեն:

Բացի այդ, այս օրերին Իրանում քննարկվում է ՄԱԿ-ի «մեխանիզմի» գործարկումից ու Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցների վերականգնումից հետո՝ եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի հետ հանդիպումների ձեւաչափի հարցը: ԱԳ նախարարի մասնակցության դեպքում կկանխորոշվեր հանդիպումների՝ Թեհրանի տեսակետով ոչ ցանկալի ձեւաչափը:

Նշենք նաեւ, որ համաժողովին մասնակցում էին միայն ԱՄՆ-ի դաշնակիցները. չկային ո՛չ Չինաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Լատինական Ամերիկայի կամ Աֆրիկայի երկրների ներկայացուցիչներ: Սա, ըստ Իրանի, հստակ մեսիջ էր, որ միջոցառումը ոչ միայն Գազային էր նվիրված, այլ վկայում էր համաշխարհային ճամբարների բաժանման մասին: Իսկ Իրանը մտադիր չէր հայտնվել իր համար ոչ ցանկալի ճամբարում:

Հայաստանն ու Ադրբեջանն  ի՞նչ ստացան գագաթնաժողովից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Շարմ Էլ Շեյխի գագաթնաժողովին՝ այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ նրանք Թրամփի ներկայությամբ Վաշինգտոնում խաղաղության շուրջ համաձայնության էին եկել, ներկայացվեց որպես ԱՄՆ նախագահի՝ խաղաղության ուղղությամբ գործադրվող ակտիվ քայլերի դրսեւորում:

Այս երկու երկրների մասնակցությունը Շարմ Էլ Շեյխի համաժողովին, առանց այս հիմնավորման, անիմաստ կլիներ, եւ ամենայն հավանականությամբ հրավեր էլ չէին ստանա:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը լրացուցիչ հնարավորություն էր ԱՄՆ նախագահին՝ թարմացնելու իր հիշողությունը, որ Հարավային Կովկասում գոյություն ունեն Հայաստան եւ Ադրբեջան անուններով երկու պետություններ, որոնցից մեկի ղեկավարի անունը Ալիեւ է, իսկ մյուս տղայինը՝ Փաշինյան:

Իսկ միջոցառման հրավիրյալներ Ալիեւն ու Փաշինյանն իմացան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի 32-ամյա հակամարտության կարգավորումը ձեռք է բերվել ընդամենը մեկ ժամվա ընթացքում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

Հաջորդ գրառումը

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հայոց ցեղասպանության նահատակ հոգեորականի՝ Իգնատիոս արք. Մալոյանի սրբադասումը առաջիկա կիրակի

17/10/2025
Հաջորդ գրառումը

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այսօր հանդես է եկել կարևոր և սկզբունքային նախաձեռնությամբ։ Կաթողիկոս Արամ Ա-ն հատուկ հանձնարարությամբ Երևան է ուղարկել...

ԿարդալDetails

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական