Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանի ու Էրդողանի հանդիպման օրակարգից դուրս մնացած հարցերը

Գրիգոր Առաքելյան
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հավատարիմ մնալով Չինաստանի ուղղությամբ Իրանի աշխարհաքաղաքական կողմնորոշման գաղափարին՝ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը գագաթնաժողովի հարթակն օգտագործեց իր գործընկերների հետ երկկողմ հանդիպումների շրջանակն ամբողջացնելու համար: Այդ միջոցառումների շարքում նա հանդիպեց նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Իր թուրք գործընկերոջ հետ զրույցի ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ իսլամական աշխարհում միասնությունն ու համախմբվածությունն ապահովելու եւ այդ սկզբունքից բխող աստվածային պատվիրաններն ու Մարգարեի ավանդույթները կյանքի կոչելու ուղղությամբ ինքը ոչ մի ջանք չի խնայում:

Անդրադառնալով այս համոզմունքով պայմանավորված՝ հարեւանների հետ հարաբերություններին՝ Փեզեշքիանը հիշատակել է նաեւ վաշինգտոնյան պայմանավորվածությունները եւ իր աջակցությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին՝ միաժամանակ անընդունելի համարելով Կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ձեւաչափով ներկայության հեռանկարը:

Այդ համատեքստում Փեզեշքիանը հավանաբար հիշել է նաեւ Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելու՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հայտարարությունն ու դրանով պայմանավորված՝ Անկարա-Թել Ավիվ հարաբերություններում ի հայտ եկած խնդիրները եւ ողջունել Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունները խզելու՝ Թուրքիայի որոշումը:

Ածանցյալ հարցերից բացի՝ Փեզեշքիանն ու Էրդողանն անդրադարձել են նաեւ թուրք-իրանական հարաբերություններին: ԻԻՀ նախագահը հայտնել է, որ Իրանը պատրաստ է առեւտրատնտեսական ոլորտում առկա խոչընդոտների վերացման հարցում գործնական քայլեր ձեռնարկել:

Հանդիպման ընթացքում Փեզեշքիանը նաեւ խոսել է Իրան-Թուրքիա հարաբերությունները համակարգող բարձրագույն խորհրդի իններորդ նիստի մասին եւ իր թուրք գործընկերոջը հրավիրել է այդ միջոցառման շրջանակում այցելել Թեհրան: Էրդողանն ի պատասխան նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարն է թուրքական կողմից այդ խորհրդի համակարգողը եւ կապի մեջ է իր իրանցի գործընկերների հետ, հույս հայտնելով, որ իր մասնակցությանը խոչընդոտող հարցեր չեն լինի:

Իրանը կարեւորում է Թեհրանում նախատեսված՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտները համակարգող միջկառավարական միջոցառման անցկացումը եւ այդ շրջանակում Էրդողանի այցը Թեհրան:

Խնդիրն այն է, որ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքին ուշի-ուշով հետեւող Թուրքիայի նախագահը փորձում էր այդ օրերին նաեւ գնահատել պատերազմից ակնկալվող իր օգուտները: Էրդողանը՝ անկախ Իսրայելին ուղղված իր կոշտ հռետորաբանությունից, կասկած չուներ, որ պատերազմը կարող է օգտակար լինել Անկարայի տարածաշրջանային վարկանիշը բարձրացնելու համար եւ հնարավորություն տալ շեղելու  հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից:

Պատերազմի ընթացքում Էրդողանը՝ առանց ԱՄՆ-ի միջամտությանը ուղղակի անդրադառնալու, դատապարտեց Իսրայելի օդային հարվածները եւ կոչ արեց վերսկսել միջուկային բանակցությունները:

Մյուս կողմից, Էրդողանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մասնավոր զրույցի ժամանակ իր դժգոհությունն է արտահայտել Իրանի՝ միջուկային զենք ունենալու հեռանկարի կապակցությամբ, որին անդրադարձել է Մերցը իր թվիթերում: Չնայած այս հայտարարությունն աննկատ հանվել է Էրդողանի աշխատակազմի համապատասխան վարչության կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրությունից, սակայն Թեհրանը չի մոռացել Էրդողանի այս «վրիպումը»:

Թուրքիան եւ Իրանը՝ որպես տարածաշրջանային երկու հավակնոտ ուժեր, վաղուց պահպանում են միաժամանակ եւ՛ մրցակցային, եւ՛ համագործակցային հարաբերություններ՝ փորձելով պահպանել հավասարակշռություն:

Իրաքում Իրանի աջակցությունը վայելող «Իսլամական դիմադրության» զինված խմբավորումները սպառնալիքներ են հնչեցրել Թուրքիայի հյուսիսային ռազմական բազաների ուղղությամբ եւ որոշ դեպքերում իրականացնում են հրթիռային հարձակումներ՝ Անկարային դուրս մղելու նպատակով:

Սիրիայում Թուրքիան աջակցում է Ասադի հակառակորդ ուժերին, մինչդեռ Իրանը մոբիլիզացնում է շիա զինված խմբերին՝ Ասադի վարչակարգը պաշտպանելու նպատակով: Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի օրակարգ մտցրած «Թրամփի ճանապարհի» հարցում Թեհրանի եւ Անկարայի տեսակետները բախվում են:

Այսպիսով, կարելի է ասել, որ Չինաստանում անցկացված ՇՀԿ գագաթնաժողովի կուլիսային հանդիպումների ընձեռած հնարավորությունները բավարար չէին, որպեսզի Իրանի նախագահն իր թուրք գործընկերոջը ներկայացներ Անկարային ուղղված իրանական կողմի դժգոհությունների ամբողջ փաթեթը: Այդ տեսակետից Իրանը շահագրգռված է Թեհրանում նախատեսված՝ Իրան-Թուրքիա հարաբերությունները համակարգող բարձրագույն հանձնաժողովի հերթական նիստին Էրդողանի մասնակցությամբ:

Էրդողանը կմասնակցի՞ երկկողմ հարաբերությունները համակարգող բարձրագույն հանձնաժողովի հերթական նիստին՝ ժամանակը ցույց կտա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեգալոմանիա

Հաջորդ գրառումը

Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ չստացած հայերին կարող են նաեւ Ադրբեջա՞ն արտաքսել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ չստացած հայերին կարող են նաեւ Ադրբեջա՞ն արտաքսել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից առաջանում է հարց, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երևույթներին: Շարքային քաղաքացին,...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025

Դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական