Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շահումյանի անկումից 30 տարի է անցել

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրերին լրանում է Արցախի Շահումյանի շրջանի բռնի հայաթափման 30 ամյակը։

20.000 շահումյանցի տարհանվեց, դարձավ փախստական ու ցրվեց աշխարհով մեկ։ Այսօր եթե փորձ արվի իրար գլխի հավաքել 100 շահումյանցու, դժվար թե հաջողվի։ Շահումյանցիների մի մասը բնակություն է հաստատել Ռուսաստանում՝ հոգու խորքում չներելով ռուսներին, բայցեւ սեփական ցավն ու ողբերգությունը սրտում պարտակելով, որովհետեւ եթե չլիներ ռուսական զորքերի օգնությունը, ադրբեջանցիները 1992-ին չէին կարողանա «Գրադ կայանից» կամ այլ զինատեսակներից անընդհատ արկակոծել Շահումյանի գյուղերը, չէր լինի անողոք «Օղակ» գործողությունը, շահումյանցիները ստիպված չէին լինի երկար պայքարից հետո թողնել իրենց տներն ու շեները եւ տարագիր դառնալ։ 700-ից ավելի շահումյանցի է սպանվել սեփական տան մեջ կամ տարհանվելիս։

Հայաստանից օգնության եկած ազատամարտիկները, միանալով շահումյանցիներին, փորձեցին պահել Արցախի՝ ԼՂԻՄ-ի, հետո՝ ԼՂՀ-ի  կազմի մեջ գտնվող այդ հատվածը, բայց սովետական ու ադրբեջանական կանոնավոր, մինչեւ ատամները զինված զորքին՝ օմոնականներին երկար դիմակայել անհնար էր։ Ռուսներին ու ադրբեջանցիներին միացել էին նաեւ թուրք վարձկանները։

Շահումյանի ինքապաշտպանական մարտերը, ինչպես հայտնի է, գլխավորում էր Արցախի հերոս Շահեն Մեղրյանը։ Շահումյանցիների  տեղահանումից հետո էլ նա  իր տղաների հետ շարունակում էր պարտիզանական գործողությունները, ազատագրական պայքարը, սակայն 1993-ի ամռանը հրամանատարը սպանվեց։ 

Շահումյանի բռնի հայաթափման 30 ամյակին նվիրված գիտաժողովին, որն օրերս անց կացվեց  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, քաղաքական,  պատմագիտական ու իրավագիտական ոլորտի կարկառուն եւ  ոչ կարկառուն դեմքերից ոչ ոք ներկա չէր։ Սրահը ստիպված «լցրել էին» թանգարանի աշխատակիցներով։

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի կովկասագիտության կենտրոնի ղեկավար Մարիամ Ավագյանը արդարացիորեն իր վրդովմունքը հայտնեց. «Մենք կորուստների հետ հարմարվել ենք եւ պատրաստ ենք նոր կորուստների։ Թե՛ մեր քաղաքական վերնախավի, թե՛ գիտական հանրույթի, թե՛ ցեղասպանագիտության ոլորտի մոտեցումներից այդ ցավալի եզրահանգմանն եմ եկել։ 30 տարվա մեջ Շահումյանի բռնի հայաթափման պատճառների, հանգամանքների մասին ոչ մի լուրջ, ծանրակշիռ վերլուծություն, հետազոտություն չի արվել,  շահումյանցիների ինքնորոշման, իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքի ոտնահարման իրավական, պատմագիտական գնահատականը չի տրվել։

Շահումյանցիների ճակատագիրն այսօր էլ  իշխանությունների կողմից արհամարհված է։ Ինչո՞ւ Շահումյանի բռնի հայաթափման երեսնամյակին Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանները ոչ մի խոսք չհնչեցրին, նույնը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի վարչապետը։ Անգամ Արցախի Հանրապետության նախագահը որեւէ կերպ չարձագանքեց, չհիշեց, կոչ չարեց կամ չդատապարտեց»։

Շահումյանցիների ճակատագիրն անհայտ է մնացել արդեն 30 տարի։ Նրանց իրավունքների պաշտպանությունը երբեք չի արժանացել պետական ծրագրված մոտեցման։ Շահումյանցիների մի փոքրիկ հատված գնաց Քարվաճառ, վերահաստատվեց այնտեղ, գյուղերի անունները դրեց Նոր Վերինշեն, Նոր Գետաշեն, Նոր Շահումյան, Նոր Էրքեջ, տներ, դպրոցներ կառուցեց, փորձեց կորսված Շահումյանը վերստեղծել, նոր կյանք հիմնել, բայց 2020 թվականի նոյմբերին Քարվաճառն էլ հանձնվեց թշնամուն։ Ամբողջ Շահումյանի շրջանից մեզ մնացել է միայն մեկ գյուղ՝ Չարեքտարը։

Խորհրդային զինված ուժերի «Օղակ» գործողությունը արցախահայությանը բնաջնջելու կամ իր բնօրրանից տեղահան անելու ծրագիր էր։ Թուրքի ոտքը Շահումյանի շրջան մինչ այդ երբեք չէր մտել։ Խորհրդային զորքերի 328-րդ  օդադեսանտային գնդի օգնությամբ, որի հրամանատարը գեներալ Վլադիմիր Շամանովն էր, ադրբեջանցիներն օկուպացրին Շահումյանը։ Շամանովը հետո ստացավ Ռուսատանի Դաշնության հերոսի կոչում, իսկ հիմա Պետդումայի «Միասնական Ռուսաստանի» պատգամավոր է։

 Վլադիմիր Շամանովի գլխավորությամբ է 1990-ականներին իրականացվել Շահումյանի հայաթափման, շահումյանցիների բռնի տեղահանման, Շահումյանի շրջանն Ադրբեջանին հանձնելու  ռազմական գործողությունը։

Շահումյանցին երբեք իր տունն ու հողը չէր թողնի, եթե նրա դեմ կանգնած չլինեին զինված միավորումներ։ Ի՞նչ կարող էր անել խաղաղ բնակչությունը, որին  մինչ այդ զինաթափել էին։ Ինչքա՞ն կարող էին դիմակայել մեր ազատամարտիկները։ Նրանք կարողացել են անվտանգ ճանապարհ, միջանցք  բացել, որպեսզի շահումյանցիները գոնե ողջ դուրս դուրս գան իրենց գյուղերից։

Եթե չլիներ հայ կամավորականների աջակցությունը, խաղաղ բնակիչների շրջանում ահռելի կորուստներ կունենայինք։ Թուրքը միշտ էլ թիրախավորում է խաղաղ հայ  բնակչին, որովհետեւ նա վտանգ չի ներկայացնում,  նրանից ազատվելուց հետո կարող է թալանել նրա ունեցվածքը։

Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական դիրքերի ամբողջ երկայնքով ռուս-ադրբեջանական ուժերի մարտական լայնածավալ գործողությունների հետեւանքով թշնամուն հաջողվեց գրավել ու ոչնչացվել Մանաշիդ, Բուզլուխ, Էրքեջ, Հայ Պարիս, Կարաչինար, Ռուս Պարիս, Խարխափուտ հայաբնակ գյուղերը։  Հայ կամավորականների ջոկատները, սակայն, կարողացել են  ժամանակավորապես կասեցել թշնամու առաջխաղացումը եւ խաղաղ բնակչությանը տեղափոխել մարտական գործողությունների գոտուց։ Տեղահանման ժամանակ խաղաղ բնակիչները տասնայկներով զոհվել են, ադրբեջանցիներն իրենց ձեռքն ընկած  հայերին մատաղ են արել տեղի գերեզմանոցներում։

1992 թվականի հունիսի 13-ին Շահումյան ավանը, Գյուլիստանը, Վերին Շենը թշնամին օղակել ու հրթիռակոծել  է։

Շահումյանցի Սվետլանա Ղուլյանն իր անտիպ «Սիրելի դեմքեր, բայց դառը հուշեր» հուշագրությունում պատմում է. «Եթե թուրքը  մինչ այդ կրակում էր «Ալազանից», 1992 թվականի հունվարին առաջին անգամ կրակեցին «Գրադից». Այդ օրը 17 զոհ ունեցանք։ Ամբողջ ավանը սգի մեջ էր։ Ղահրամանյան Ժորիկի հղի աղջիկը, որի  ծննդաբերելու ժամանակն էր,  մյուս երեխան գրկին, իրենց բակում «Գրադի» հարվածից երկու մասի  բաժանվեց։ «Գրադն» է՛լ տուն չթողեց, է՛լ ընտանիք չթողեց, զոհ տվեցին բոլորը»։

Շահումյանցիներն արդեն 30 տարի զրկված են իրենց ծննդավայրում ապրելու, նախնիների գերեզմաններ, պատմամշակութային հուշարձաններ, եկեղեցիներ այցելելու իրավունքից։

Շահումյանցիները մի ներքին համոզմունք ունեն, որ 1992-ին Շուշին փոխանակվեց Շահումյանի հետ։ 1992-ի մայիսին Շուշին ազատագրվեց, բայց փոխարենն ամեն ինչ արվեց՝ խորհրդային, ադրբեջանական, օտարերկրյա վարձկան ուժերը միավորվեցին ու Շահումյանը խլեցին մեզնից։ Իհարկե, այս ամենի մասին հիմա խոսում ենք՝ որպես պատմական անցյալ, որովհետեւ ներկան անհամեմատ ցավոտ ու ողբերգական է։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի «Ութոտնուկի հայեցակարգը»  Իրանի հետ ռազմական բախման ժամանակ Թուրքիան աջակցելու է  Իսրայելին

Հաջորդ գրառումը

«Գորշ գայլերի» նոր սերունդը ո՞ր դասն է լավ սերտում

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Գորշ գայլերի» նոր սերունդը ո՞ր դասն է լավ սերտում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

ԿարդալDetails

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական