Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույն գետը՝ երկրորդ անգամ

Մարիետա Խաչատրյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
65
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչո՞ւ է աշխարհաքաղաքական կարեւոր իրադարձություն համարվող Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը սինքրոն կամ դրանից հինգ պակաս Հայաստանում տեղի ունենում այն մեծ իրարանցումը, որը նախ սկսվեց իշխանության որակմամբ` հեղաշրջման փորձի օպերատիվ բացահայտմամբ, ապա այդ առթիվ եւ կոռուպցիոն սխեմաների առնչությամբ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու, իսկ նրանցից Արթուր Սարգսյանին նաեւ կալանքի թույլտվության պահանջով խորհրդարան գնացած դատախազի միջնորդություններով: Ապա խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքը լրացրեց ֆոնը, իսկ արդեն բուն հանդիպման օրը` հուլիսի 10-ին, Հայաստանի իրավապահ մարմինները նշանավորեցին դաշնակցականների տները խուզարկելու եւ տանտերերին բերման ենթարկելու գործողություններով:

Որ ցույցերով, բողոքի գործողություններով, տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանության եկածների աչքին ամենուր ահաբեկչություն է երեւում` սա կարելի է հասկանալ, ուրիշ էլ ո՞ վ կարող է ավելի լավ իմանալ իշխանափոխության դեմն առնելու բոլոր ձեւերը:
Մի կողմ թողնենք այն, որ ԱԺ նիստին հետեւողներին այդպես էլ համոզիչ չթվացին այն փաստարկները, որոնցով առնվազն ահաբեկչության փորձի պլանավորում էր հիմնավորում գլխավոր դատախազը, էլ չասած, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին ներկայացվող մեղադրանքն ընդհանրապես դատական հեռանկարի շանս չուներ: Բայց դրանք էլ խամրեցին այն խայտառակ ծեծկռտուքի համեմատությամբ, որ իշխանական պատգամավորների ակտիվ մասնակցությամբ հրահրվեց հարցի քննարկման ժամանակ խորհրդարանում, եւ մեր կարծիքով դրան ուղղակի պետք է հետեւի խորհրդարանի լուծարումը: Ես որպես հասարակ հայ ու հարկատու` չեմ ուզում ունենալ այդպիսի խայտառակ խորհրդարան, այդ խորհրդարանը նույնքան իմն է, որքան յուրաքանչյուր պատգամավորինը:
Իսկ բուն Դաշնակցութան հանդեպ սկսված իրավական հալածանքները, խուզարկությունները նրանց տներում հուլիսի 10-ի առավոտից սկսած` ինձ մի պահ տեղափոխեցին 1994 թվականի դեկտեմբերի 28, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղերձի` հեռուստատեսությամբ հեռարձակմանը զուգահեռ սկսվեց ՀՅԴ-ի գրասենյակների ու խմբագրատների եւ տպարանի ջարդուփշուր, ՀՅԴ-ականների տներում խուզարկություններն ու ձերբակալությունները:
Անցած տասնամյակներում գնահատման փորձեր արվել են` ինչո՞ւ դա տեղի ունեցավ, վեր են հանվել քաղաքական, գաղափարականից սկսած մինչեւ աշխարհաքաղաքական կողմնորոշման վարկածներ, ինչպես նաեւ` տնտեսական (երկիրը կողոպտող վայրի սեփականաշնորհմանը ֆինանսական հոսքեր ունեցող այլ կառույցների մոտ չթողնելու դրդապատճառ): Այսինքն` երեւացող պատճառների տակ կային այլ պատճառներ:

Այժմ իրողությունը կրկնվում է. ակնհայտ է, որ խորհրդարանական վերջին բախումը աշխարհաքաղաքական բախում էր, ռուս-արեւմտյան բախում` մեր ներքին ուժերի տեսքով, խոստովանեք, էլի, իշխանությո՛ւն եւ ընդդիմությո՛ւն, իրերն իրենց անունով կոչեք, ու համակարգն էլ նույնն է` նույն հին քաղաքական դերակատարներով համարյա: Թե չէ` ահաբեկչության կանխո՜ւմ, ֆլան-ֆստան… Ու փաստորեն Նիկոլ Փաշինյանը, կամա, թե ակամա, մտնում է նույն գետը երկրորդ անգամ, ուր մտել էր այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թե ինչի մասին է նույն գետը երկու անգամ մտնելու ասացվածքը եւ ինչի է հանգեցնում` առաջարկում եմ հանրագիտարաններով նայել:

Ինքս պետականության, ինքնիշխանության, որեւէ մեկի վասալը չլինելու կողմնակիցը լինելով`իշխանական գործողությունները կշռադատված չեմ համարում, տեղի ունեցողին խիստ բացասական գնահատական եմ տալիս, համարում եմ մեր հանրության պառակտում, խորհրդարանում եւ առհասարակ առերեւույթ տեղի ունեցողը կրկես եւ թատերական ներկայացում եմ գնահատում, որի հետեւում Հաաստանի համար վտանգավոր զարգացումներն են ծածկված, ու մինչեւ մենք զարթնենք առօրյա կրկեսից, բանը բանից վախենում եմ անցած լինի:

Այս ֆոնին հուլիսի 10-ին Աբու Դաբիում հանդիպել եւ հինգ ժամ բանակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, ընդ որում` կես ժամ Փաշինյանն ու Ալիեւը բանակցել են առանց պատվիրակության անդամների, երես առ երես: Մինչեւ այս հրապարակումը պատրաստում էի` մինչեւ վերջին պահ սպասեցինք հանգամանալից տեղեկատվության, որն այդպես էլ չեղավ (կհետեւենք եւ անդրադարձ կանենք): Հայաստանի ԱԳՆ-ից առաջին տեղեկատվությունն անորոշ ու ոչինչ չասող է`երկկողմ բանակցությունները հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձեւաչափ համարելու եւ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ:

Ադրբեջանական լրատվամիջոցները բանակցութուններն անվանում են լուրջ ու բովանդակալից, նշելով, որ դրանք վերաբերել են սահամանագծմանն ու սահմանազատմանը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը, խաղաղության համաձայնագրի ստորագրման հանգամանքների քննարկման շարունակականությանը`ինչպես բարձր մակարդակի հանդիպումներով, այնպես էլ առանձին աշխատանքային խմբերի ֆորմատով:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հանդիպումից մի փոքր անց ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ շփումները եւ այն , որ բանակցային գործընթացը հասել է արդեն պայմանագրի ստորագրման պահին, նշելով, որ ՌԴ-ն աջակցում է գործընթացին: Նույն կերպ մի փոքր վաղ աջակցության խոսքեր էին հնչել ԱՄՆ Պետդեպից`պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթացը Թրամփի կառավարման հաջողություններից համարել, Էրդողանը եւս այդ ոգով արտահայտվել էր, ընդ որում` թուրք-ադրբեջանական պահանջների մեջ շարունակում են մնալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, Սյունիքով ճանապարհը «Զանգեզուրի միջանցք» անվանելը` ճանապարհի վերահսկողության ախորժակով:

Լրացնենք Աբու Դաբիի հանդիպմանը նախորդած ֆոնի նկարագրությունը.
Սրվել էին ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները:

Հայաստանը շարունակում է իրեն հեռու պահել ՀԱՊԿ-ից, դեմ արտահայտվել ռուսական հեռարձակումներին Հայաստանում` Հայաստանի իշխանությունների վերաբերյալ վիրավորական բովանդակության պատճառով:

Հայաստանի ռուսամետ ընդդիմության հետապնդումները ռուսական իսթեբլիշմենթի սրտով չեն:
Իրանի շուրջ նոր օղակ է սեղմվում` Հայաստանի համար նոր վտանգներով:

Թուրքիան ռազմաբազա եւ զորք է տեղադրում Ադրբեջանում, ռուսները զուգաեռ ավելացնում են անձնակազմը Գյումրիում` ակնհայտորեն տարածաշրջանում ազդեցությունների վերաբաժանմանը եթե պետք լինի` նաեւ ռազմական ճանապարհով մասնակցելու հայտով: Իսրայելը (ԱՄՆ-ը) Իրանի հետ հարցերը լուծված չի համարում:

Ու այս վառոդի տակառ տարածաշրջանում տեղի է ունենում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, ենթադրաբար գլխավոր խնդիր ունենալով Սյունիքով ճանապարհի, հաղորդուղիների տրամադրումը, որպես խաղաղության համաձայնագրի բաղադրիչ: Ավելի պատկերավոր` խաղաղությունը վառոդի տակառում:

Նիկոլ Փաշինյանն, այդպիսով, դժվարին խնդիր ունի այս պահին` ե՛ւ ռուսական կողմի հետ չթշնամանալու, ե՛ւ եւրոպական ու ամերիկյան կողմերի բարեկամությունը չկորցնելու, երբ մեր նշած բոլոր սուբյեկտները շահեր ու հետաքրքրություններ ունեն Սյունիքով անցնելիք ճանապարհի առումով, անգամ բոլորն էլ թաքնված վիճարկում են այդ ճանապարհի վերահսկողությունն իրենցով անելու հարցը: Այդ ճանապարհը արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ հանգույցի առանցքն է, ու դրա տիրապետումը բոլորն են կարեւորում, իսկ Հայաստանը պնդում է իր իրավազորությունը, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ, մամուլի ինչ-որ հրապարակման արձագանքելով իր էջում գրել է . «Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը»: Սա անդունդի վրա կապած լարով անցնելուն է նման:

Այս համատեքստում են նաեւ Հայաստանում այժմ տեղի ունեցող տարբեր ստվերային գործընթացներ`արտաքին հետքով: Ու տպավորություն է, որ Սամվել Կարապետյանի, մեր եկեղեցու, ՀՅԴ-ի հետ կատարվողը (իշխանական պատգամավորներից Հասմիկ Հակոբյանն անգամ իրեն թույլ է տվել խոսելու ՀՅԴ փակման անհրաժեշտության մասին) կապ ունի արտաքին գործընթացների, դրանցով պայմանավորված՝ ներքին խմորումների, իշխանության` իշխանությունը կորցնելու վախերի հետ:

Ու առհասարակ` Հայաստանը, փաստորեն թեւակոխել է արտաքին եւ ներքին փոխկապակցված տուրբուլենտության գոտի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

Հաջորդ գրառումը

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․ «Սա Թրամփի ասած 23 քրիստոնյաների ցուցակն է, որի մասին նա անսպասելիորեն Փաշինյանի համար խոսեց հանդիպման...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական