Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր քաղաքական սպանություն Թեհրանում

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներածություն

Աշխարհը փոթորկված է:

Պատերազմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, մեկ տասնամյակից ավել տեւող պատերազմ Սիրիայում, պատերազմ, որը սկսվեց իշխանություն-ընդդիմություն հակամարտությունից, վերածվեց կրոնադավանականի, այնուհետեւ կոնֆլիկտին միացան Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եւ այն ստացավ միջազգային բնույթ:  Հայտնվեցին ջիհադիստական խմբավորումները, քրդական ջոկատները եւ այլն:

Պատերազմը Սիրիայում – դանդաղ գործող ռումբ է. երբ այն վերջնականապես կպայթի՝ ոչ ոք չգիտի:

Ներքաղաքական իրավիճակը Հաիթիում, որտեղ 2021թ. ամռանը հենց իր տանը գնդակահարվեց էքս-նախագահ Ժովենելը, եւ սկսվեց իշխանությունը զավթելու պայքարը:

2014-ից բազմակուսակցական պատերազմ է Եմենում, որտեղ հիմնական պայքարը գնում է Իմամաթի (Իմամաթ-շիա մահմեդականների բարձրագույն մարմինը, որը ընդգրկում է աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները) վերականգնման համար: Պայքարում  ակտիվ խառնված են Իրանը եւ Սաուդյան Արաբիան:

Հակամարտություն Եթովպիայում, որը սկսեցին նախկին ռեժիմի ապստամբները, որոնք մարտահրավեր նետեցին 2018 թվին իշխանության եկած Աբի Ահմեդ Ալիին:

Իսրայելա-Պաղեստինյան հակամարտություն, որը «կարծես թե» միտում ունի նվազելու 2021թ. վարչապետ Նեթանյահուի հեռանալուց հետո:

Տարածքային հակամարտություն Քաշմիրի համար (Հնդկաստան-Պակիստան), Չինաստան-Թայվան, հայ-ադրբեջանական պատերազմ, վերջապես,  «Արյան մեջ թաղված» Թուրքիայի մասնակցությունը պատերազմներին, հակամարտություններին, գրեթե ամբողջ աշխարհում, էլ չենք խոսում Ռուս-Ուկրաինական պատերազմի մասին, որը սպառնում է վերածվել III աշխարհամարտի: Ռուսաստանը փաստորեն մարտնչում է ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ հավաքական Արեւմուտքի դեմ: Այս պատերազմը դեռ երկար կտեւի, եթե նույնիսկ ինչ-որ հաշտության եւ խաղաղության պայմանագրեր կնքվեն, միեւնույն է, կշարունակվի պրոքսի-պատերազմը, կշարունակվեն դիվերսիաները, ահաբեկչական ակտերը, գաղափարային պայքարը, հետախուզական գործունեությունը, համացանցային պայքարը եւ այլն, եւ այլն:

Հիմա մի փոքր դուրս գանք պատերազմների դաշտից եւ տեսնենք, թե ի՞նչ է կատարվում աշխարհաքաղաքական ոլորտներում:

Հարավային Գերմանիայում (Էլմաու, 2022թ. հունիսի 26-28) տեղի ունեցավ Մեծ Յոթնյակի (G-7) ղեկավարների 48-րդ գագաթաժողովը. ներկա էին Յոթնյակի նախագահները, Եվրոխորհրդի եւ Եվրոմիության ներկայացուցիչները:

Քննարկվում էին հարցեր՝ կապված «Համաշխարհային էկոնոմիկայի», «Ինֆրակառույցների եւ ներդրումային համագործակցության», «Արտաքին քաղաքականության եւ անվտանգության» հետ: Եվ իհարկե, Ռուս-Ուկրաինական պատերազմի խնդիրները:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այդ գագաթաժողովը անցկացվեց Մադրիդում ծրագրված ՆԱՏՕ-ի վեհաժողովից  (հունիսի 28-30-ը) մի քանի օր առաջ:

Գագաթաժողովի հիմնական նպատակն էր պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության վրա ճնշումը ավելացնելու, իսկ Ուկրաինային՝ բազմակողմանի օգնություն ցուցաբերելու:

Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Յոթնյակի պետությունները պայմանավորվեցին 600 միլիարդ դոլար ներդնել եւ ստեղծել հիմնադրամ, որը ռազմավարական մրցակցության հիմք կդառնա չինական հայտնի «Մեկ գոտի, 1 ճանապարհ» ծրագրին…

Սակայն վերը նշված թեմաներով կլինեն շատ մեկնաբանություններ եւ վերլուծություններ՝ տարբեր երկրների քաղաքական վերլուծաբաններից եւ փորձագետներից:

Իսկ ես, ինչպես միշտ, կանգ կառնեմ հետախուզությունների եւ այլ հատուկ ծառայությունների աշխատանքի վրա: Մեկ անգամ չէ, որ նշել եմ. հատուկ ծառայությունները պատերազմի մեջ են նույնիսկ խաղաղ պայմաններում, էլ ուր մնաց այսօրվա օպերատիվ-քաղաքական իրավիճակը աշխարհում, նաեւ մեր տարածաշրջանում: Ստեղծվում է  նոր աշխարհակարգ:  Հետախուզական եւ հակահետախուզական մարմինները պետք է աշխատեն զօր ու գիշեր, գտնեն հակառակորդների եւ թշնամիների խոցելի կետերը, ծածկեն սեփական խոցելի կետերը, հայտնաբերեն գործող լրտեսական ցանցերը, ստեղծեն սեփական օպերատիվ դիրքեր, ձեռք բերեն ազդեցության գործակալներ եւ այլն, եւ այլն: Չկասկածեք, դրանով զբաղվում են մեր թշնամիները, եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողությունների են նրանք հասել այդ ոլորտում:

Իսկ հիմա կանգ կառնեմ Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վրա:

2022թ. մայիսի 22-ին Թեհրանում, ժամը 16:00-ին, Իրանական պառլամենտի շենքի հարեւան փողոցում, իր տան մոտակայքում սպանվեց Իրանական Իսլամական հեղափոխության Պահապանների Կորպուսի գնդապետ (իսկ ըստ որոշ այլ աղբյուրների՝ գեներալ) Հասան Սայադ Հոդային: Սպանությունը օրը ցերեկով իրականացրել են 2 անհայտ մոտոցիկլավարներ, արձակելով 5 կրակոց: Թեհրանում հայտարարեցին, որ հանցավոր ահաբեկչական ակտը իրականացրել են «հակահեղափոխականները եւ գլոբալ ամբարտավանության գործակալները»: Այս արտահայտությունը Իրանում մեկնաբանվում է հետեւյալ կերպ՝ հակահեղափոխականները՝ դա ընդդիմությունն է, իսկ գլոբալ ամբարտավանության գործակալները՝ ԱՄՆ եւ նրա դաշնակիցները:

Սպանության հետ գրեթե միաժամանակ Պահապանների Կորպուսը հայտարարեց, որ Իրանում կալանավորվել է ըմբոստ ավազակների «մի ցանց», որը կապված էր Իսրայելի հետախուզության հետ:

Ո՞վ էր բարձրաստիճան զինվորական Հոդային: Նա «Սրբության պահապան» էր:  Այս պայմանական անունը կրում են այն իրանցիները, որոնք իրենց պետության կոչով գործում են Սիրիայում, Իրաքում կամ այլ վայրերում: Հոդային հատկապես հայտնի էր Սիրիայում: Եվ այսպես, սպանվեց հերթական բարձրաստիճան սպան Իսլամական Պահապանների Կորպուսից, որը կարեւոր պաշտոն էր զբաղեցնում ԻՀՊԿ-ի «Ալ-Քուդս» (Երուսաղեմի ուժեր) հատուկ ստորաբաժանումում:

Այժմ մի փոքր ժամանակագրություն.

* 2020 թ. հունվարի 3-ին Բաղդադի (Իրաք) օդանավակայանում հրթիռակոծման հետեւանքով սպանվեցին գեներալ Ղասեմ Սուլեյմանին (ստվերի ասպետը)՝ վերոնշյալ «Ալ Քոդսի» հրամանատարը եւ այլ բարձրաստիճան զինվորականներ շիական խմբավորումներից:

* 2020թ. հուլիսի 2-ին Իրանի Իսֆահանի նահանգի Նաթանզի հատուկ օբյեկտում պայթյուն տեղի ունեցավ, որից խիստ տուժեց ցենտրիֆուգաների (խառնուրդները զտող մեքենաներ) արտադրության շինությունը: Ոչնչացվեցին  նաեւ չափող սարքավորումները: Այդպես էլ չպարզվեց՝ ով էր այդ նենգադավ գործողության ետեւում կանգնած:

* 2020թ. նոյեմբերի 27-ին Թեհրանից դեպի արեւելք 80 կմ հեռավորության վրա, Աբսարդ քաղաքում տեղի ունեցած մահափորձի արդյունքում սպանվեց միջուկային ֆիզիկայի գիտնական, Իրանի պաշտպանության նախարարությանը կից նորարարության եւ հետազոտությունների կազմակերպության ղեկավար, «Իրանական միջուկային ծրագրի ղեկավար», «իրանական ռումբի հայր», 62-ամյա Մոհսեն Ֆահրիզադեն: Վերջինս սպանվեց հեռահար կառավարվող զենքից: Ֆիզիկոսը սպանվեց իր զրահապատ միքենայից դուրս գալիս: Նա ուներ մոտավորապես այն վարկանիշը, ինչ ուներ Ղասեմ Սուլեյմանին: Հեռահար կառավարման զենքը տեղադրված էր գիտնականի մեքենայից 150 մետր հեռավորության վրա կայանած «Նիսսան» պիկապ մոդելի մեքենայի մեջ, որը Ֆահրիզադեի ուղղությամբ 3 րոպե տեւողությամբ կրակահերթ էր արձակել:

* 2021թ. սեպտեմբերի 26-ին գիշերը ԻՀՊԿ-ի օբյեկտներից մեկում, որը կրում էր «Շահիդ Հեմմաթ» անունը, ուժեղ հրդեհ բռնկվեց եւ պայթյուն տեղի ունեցավ: Այդ օբյեկտը պատկանում էր ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին: Պայթյունի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին մի շարք աշխատակիցներ:

Վարկածներից մեկն այն էր, որ կենտրոնը ենթարկվել էր հրթիռային հարձակման Կասպից ծովի կողմից:

Այս կենտրոնում արտադրվում էին «Shahab-3» միջմայրցամաքային  հրթիռները: Կարելի է ենթադրել, թե Կասպից ծովի որ մասից էր արձակվել հրթիռը:

Եվ այսպես, Իրանի ռազմական, հատկապես ԻՀՊԿ, բարձրաստիճան գործիչները, ֆիզիկոսները, ինչպես նաեւ ռազմական ինֆրակառույցները, հենակետերը մշտապես «թիրախավորված են»: Եվ դժվար չէ կռահել, թե ում կողմից: Իհարկե, Իսրայելի «Մոսսադ» եւ «Աման» հատուկ ծառայությունների կողմից:

Ինչ խոսք, Իրանի հատուկ ծառայությունները համարվում են տարածաշրջանի լավագույններից, բայց «Մոսսադը» շատ մասնագետների կողմից դասվում է որպես աշխարհի  1 հետախուզություն (ի դեպ, երկրորդ տեղում է չինական հետախուզությունը):

Առանց լուրջ դաշնակիցների, որոնց պակասը չունի «Մոսսադ»-ը, Իրանի հատուկ ծառայությունների համար դժվար կլինի այսօր եւ հետագայում:

Ի դեպ, ընթերցողիս հայտնեմ, որ բոլորովին վերջերս ԻՀՊԿ-ի հրամանատարը կորպուսում կադրային փոփոխություններ արեց: Կորպուսի հետախուզության պետ (2009 թվից) Հոսեին Թաիբին փոխարինեց գեներալ Մոհամմադ Ղասեմին:

Իսկ Հայաստանի հատուկ ծառայություններին հիշեցնեմ, որ «Մոսսադ»-ի նախկին ղեկավարներից մեկը՝ Ուզի Արադը, իր հարցազրույցներից մեկում նշում է, որ «Բաքվի անվտանգությունը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Թել Ավիվինը…», ինչի մասին գրել է «Ազգ»ը:

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Արցախի թատրոնը Եվրոպայում բեմ է ԲԱՐՁՐանում, արդեն ԲԱՆ-ա-կցում է. դուք նշաձողը մի՛ իջեցրեք

Հաջորդ գրառումը

«Ոսկե» 700 հազարը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Ոսկե» 700 հազարը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Նախ,...

ԿարդալDetails

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական