Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

Վլադիմիր Դարբինյան
16/05/2025
- 16 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
96
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծ Բրիտանիայի հետախուզության (Mi-6) պետ Ռիչարդ Մուրը, ամենայն հավանականությամբ այս տարվա աշնանը հրաժարական կտա հետախուզության պետի պաշտոնից:

Առաջին անգամ «Mi-6»-ի տնօրենի պաշտոնը ըստ երեւույթին կզբաղեցնի կին արարածը: Ամենահնարավոր թեկնածուն Բարբարա Վուդվորդն է, Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը Չինաստանում: Իհարկե, այլ թեկնածուներ էլ կան, սակայն՝ նույնպես կայանք: Նրանք հետախուզության ավագ սպաներ են, որոնց անունները դեռեւս գաղտնի են պահվում:

Վերոնշյալ Բարբարա Վուդվորդին որոշ անգլիական լրատվամիջոցներ անվանել են «Պեկինյան Բարբարա» (Beijing Barbara – Пекинская Барбара).

Հետախուզական համայնքում Բարբարայի նկատմամբ տարբեր մոտեցումներ ու կարծիքներ կան: Հիմնական քննադատները գտնում են, որ Չինաստանում աշխատելու ժամանակահատվածում Վուդվորդը բավականաչափ խիստ գնահատականներ չէր տալիս Չինաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, նա չափից դուրս տարված էր Չինաստանով 2015-ից մինչեւ 2020թթ.: Նրա կողմնակիցները այլ կարծիքի են. գտնում են, որ նա բարձրաստիճան կին ծառայող է դիվանագիտական աշխարհում, եւ նրա ձեռք բերած գիտելիքները Պեկինում աշխատելիս՝ շատ պետք կգան հետախուզական աշխատանքում: Հիմնական մեղադրանքը, որ ներկայացվում է Բարբարա Վուդվորդին այն էր, որ տիկին դեսպանը չափից դուրս համակրելով այդ երկիրը՝ ընդհանրապես չէր քննադատում պետության  ղեկավարությանը Սինցզյանի ույգուրներին հալածելու համար:

Տիկին Բարբարան ծառայում էր ՄԲ Արտաքին գործերի նախարարությունում 1994թ.ին, այժմ նա ծառայում է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում որպես ՄԲ դեսպան:

Վուդվորդի հետախուզության պետի պաշտոնում նշանակման որոշումը կկայացնի պետության վարչապետ Քեիր Սթարմերը, հաշվի առնելով  կառավարական պաշտոնյաների երաշխավորագրերը:

Իմ կարծիքով, Ջեյմս Բոնդ կինոհերոսի (չեմ թաքցնում, ես նույնպես այդ ֆիլմի երկրպագուներից եմ) երկրպագուները հիշում են, որ ֆիլմում Ջեյմս Բոնդի անմիջական ղեկավարն էր Ջուդի Դենչը (կինարմատ):

Հայտնի է, որ 63-ամյա Վուդվորդը համաձայն չէր անգլիացի շատ քաղաքական գործիչների հետ, որոնց կարծիքով Չինաստանի կառավարությունը գենոցիդի քաղաքականություն է վարում ույգուրների նկատմամբ: Բացի այդ, դեսպան Բարբարան կատեգորիկ դեմ էր Թայվանի անկախությանը:

Անկասկած, Վուդվորդը, որը պատմություն է սովորել Սենթ-Էնդրյուսի համալսարանում, չունի եւ չի կարող ունենալ հետախույզի այն հմտությունները, որ ուներ Ռիչարդ Մուրը: Վերջինս դիվանագիտական «ծածկի» տակ հետախուզական աշխատանք էր  տարել Վիետնամում, Թուրքիայում, Պակիստանում, Մալազիայում, իսկ վերջում իրականացնում էր ՄԲ դեսպանի առաքելությունը Անկարայում: Վերջինս տիրապետում էր թուրքերեն լեզվին, ներկա էր ֆուտբոլային բոլոր մրցույթներին Թուրքիայում, շփվում էր Թուրքիայի բարձրագույն քաղաքական էլիտայի հետ, Էրդողանի հետ ուներ բավականին ջերմ հարաբերություններ եւ այլն, եւ այլն:

1909 թվականից Mi-6-ը ղեկավարել են 17 տղամարդիկ եւ ոչ մի կին: Իսկ Ռիչարդ Մուրը անձամբ գտնում է, որ եթե ՄԲ հակահետախուզությունը պատմության մեջ արդեն ղեկավարել են 2 կին, ուրեմն, կարելի է այդ փորձը իրացնել նաեւ հետախուզությունում:

Ընթերցողիս համար  նշեմ նաեւ, որ «Mi-6» շտաբ-բնականարում, որը տեղաբաշխված է Լոնդոնի Ուիքսհոլլ-Քրոսս թաղամասում (Թեմզա գետի հարավային ափին) աշխատում են 4000-ից ավելի ծառայողներ, որոնց նրանց կեսից ավելին կանայք են:

Միեւնույն ժամանակ նշեմ, որ այսօր Մեծ Բրիտանիայում գործում է նաեւ լսողական կայան (Չելթհեմում) ( GCHQ  – Government Communications Headquarters), կառավարական կապի կենտրոնը, հատուկ ծառայություն՝ որը պատասխանատու է ռադիոէլեկտրոնային հետախուզության եւ պետության գաղտնի տեղեկատվությունների արտահոսքի դեմ պայքարի համար:

Մի երկու խոսք Ռիչարդ Մուրի վերաբերյալ: Վերջինս ծնվել է 1963թ, մայիսի 9-ին Ջոն Ռոբերտի եւ Պատրիցիա Մուրի ընտանիքում, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում: Նա լավ կրթություն է ստացել մի քանի քոլեջներում, ինչպես նաեւ Օքսֆորդի եւ Հարվարդի համալսարաններում: 24 տարեկանում նա արդեն ( SIS ) (Secret intelligence service) հետախուզության աշխատակից էր:

Ինչպես նշել եմ 2014թ. հունվարից մինչեւ 2017թ. դեկտեմբեր նա ծառայել է որպես ՄԲ դեսպան Թուրքիայում: 2020թ-ից Ռիչարդ Մուրը զբաղեցնում է ՄԲ արտաքին հետախուզության պետի պաշտոնը: Նրա մասին կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի 2020թ. օգոստոսի 21-ի, 2021թ. մայիսի 14-ի եւ 2022թ. մարտի 18-ի համարներում:

Նրա նշանակումը հաստատել է ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնը, արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի առաջարկով: Մուրը ինքը չէր թաքցնում իր ուրախությունը այդ նշանակման առիթով:

Եվ այսպես ո՞վ է Ռիչարդ Մուրը: Դիվանագետ-հետախո՞ւյզ, թե՞ հետախույզ-դիվանագետ, կարիերային դիվանագետ-արեւելագե՞տ, հետախուզության պե՞տ, թե՞ խորքային պետության ղեկավար (deep state leader), աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, հեղաշրջումների եւ ռազմական բախումների «հիմնական ճարտարապետ»: Նա անմասն չէր նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, (ո՞րն է նրա հիմնական խնդիրը այդ հակամարտությունում, ընթերցողս գիտի բազմաթիվ հոդվածներից Մուրի վերաբերյալ) Էրդողանի եւ Ալիեւի մտերիմ խորհրդական, ռուս-ուկրաինական պատերազմի հեղինակներից մեկը, քաղաքական գործիչ եւ հետախույզ, որը ռուսներին առաջարկում էր ՄԲ քաղաքացիություն հետախուզական տեղեկատվությունների դիմաց: Մի խոսքով, Ռիչարդ Մուրի, Էրդողանի, Ալիեւի եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հիմնային, համատեղ խնդիրը՝ աշխարհի նոր վերաբաշխումը կազմակերպելն էր:

Հարց է ծագում. ինչո՞ւ որոշվեց Ռիչարդ Մուրին հեռացնել գլխավոր ճարտարապետների թատերաբեմից:

Կա՛մ նա լավ չէր կատարում խորքային պետության ղեկավարների հրահանգները եւ շատ ծրագրեր ձախողվեցին, հատկապես նորընտիր ԱՄՆ-ի նախագահ Թրամփի թատերաբեմ գալու հետեւանքով, կա՛մ նրան շտապ հեռացնում են, որ նա չմնա փլատակների տակ:

Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, նա Հայաստանի համար ոչ մի լավ բան չէր ծրագրում….
 
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

Հաջորդ գրառումը

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական