Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նորից քաղաքական կողմնորոշման հարց

23/09/2022
- 23 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական ի՞նչ կողմնորոշում ունեն հայերը։ Հարցը նոր չէ, դեռեւս 5-րդ դարից, նույնիսկ ավելի առաջ, այդ հարցը, ավելի ճիշտ՝ դիլեման, ցցվել է մեր քաղաքական ղեկավարության դիմաց. Ասորեստ՞ան, թե՞ Պարթեւաստան, Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան, արաբնե՞ր, թե՞ սելջուկներ, խաչակիրնե՞ր, թե՞ մոնղոլներ եւ ապա մեմլուքներ, պարսիկնե՞ր, թե՞ օսմանցիներ, ռուսնե՞ր, թե՞ նախորդ երկուսը միասին, Սե՞ւր, թե՞ Մոսկվա-Կարս, սովետնե՞ր, թե՞ ամերիկյան ՆԱՏՕ, ու շարունակաբար։ Հայերս, աշխարհագրական խաչմերուկային մեր դիրքի պարտադրանքով, միշտ էլ գտնվել ենք կողմնորոշման (միջազգային եզրույթով՝ օրիենտացիա, orientation, արեւմտահայերեն՝ արեւելում, ըստ Մալխասյանի՝ արեւելացում) դեմ հանդիման։ Նույնիսկ սովետական 70 տարիներին, երբ մեր երկիրը մաս էր կազմում Խ. Միության եւ ուներ ամրափակ սահմաններ Թուրքիայի եւ Իրանի հետ, հատկապես Սփյուռքում քաղաքական կողմնորոշման հարցը եղել է բազում պայքարների, նույնիսկ մատնչությունների եւ սպանությունների, լրագրային հակամարտությունների պատճառ։ Սփյուռքահայերի մի հատվածը, գլխավորությամբ Ռամկավար Ազատական կուսակցության, հակառակ խորհրդային վարչաձեւի նկատմամբ ունեցած սոցիալ-գաղափարախոսական տարակարծության, ազգային գործնապաշտության դիրքորոշումն է որդեգրել Խ. Միության, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի նկատմամբ, մեր երկրի անվտանգությունը, մայր հայրենիքում ժողովրդի համախմբումն ու բարգավաճումը վեր դասելով ամեն ինչից։ Մինչդեռ մյուս հատվածը, գլխավորությամբ ՀՅԴաշնակցության, նախընտրել է, ընդհուպ 70-ական թվականներ, հակասովետական պայքարի ուղին՝ հայրենիքը ազատագրելու այդ պահին անիրականանալի տեսլականով։ (Նույնիսկ եղել է ժամանակ, երբ ՀՅԴ որոշ ղեկավարներ, գլխավորությամբ Բոստոնի «Հայրենիք»ի խմբագիր Ռուբեն Դարբինյանի, դավանել են… թուրքական օրիենտացիան)։

Ձերբազատվելու համար պատմական այս պարտադիր շրջագայությունից եւ հանելու համար մեր օրերը, ընդգծել է պետք, որ հայերս երկար դարեր ձգվող երկընտրանքների ու, երբեմն, եռընտրանքների միջից կարողացել ենք դուրս գալ երբեմն, իսկ հաճախ՝ ոչ։ Հետաքրքրական եւ շատ ուսանելի է այն օրինաչափությունը, որ մեր ղեկավար հայրերը ճիշտ կողմնորոշում են ընդունել միայն այն պարագաներում, երբ, առաջին, ունեցել ենք քիչ թե շատ կենտրոնաձիգ կառավարում եւ, երկրորդ, ունեցել ենք ուժեղ բանակ՝ մեծահամբավ մեր այրուձիի գլխավորությամբ։ Այսինքն՝ երբ տարածաշրջանում եղել ենք գործոն, ռազմաքաղաքական ֆակտոր։ Որպես բացառիկ օրինակ նկատի պետք է ունենալ Կասպիականի ափին Դերբենդի դուռը, մեր պատմիչների Ճորա պահակը, որտեղ պարեկող հայկական զինուժին նույնիսկ Պարսկաստանն ու Բյուզանդիան են Սյունյաց իշխաններին, որոնք հսկում էին Սյունիքից մինչեւ Կասպիականի ափեր երկարող պատշպանական գիծը, կանոնավոր վճարումներ էին անում, որպեսզի բարբարոս ցեղերը չներթափանցեն Հարավային Կովկաս։ (Ահավասիկ, հավաքական անվտանգության գաղափարի նշանակալից օրինակ)։

1991-ին, առանց գնացքից թռչելու կարիքի, Հայաստանը դարձավ անկախ պետություն։ Խորհրդային կայսրության այդ օրերին դարձյալ եւ ամենաբուռն քննարկումների հարց դարձավ Ռուսաստանի հետ հարաբերությունների, ռազմաքաղաքական կողմնորոշման խնդիրը։ Մեր քաղաքական գործիչների ու մտավորականների մի մեծ խումբ, որը թարմ ու դառն հիշողություններ ուներ սովետական բռնատիրական վարչակարգի անլուր խժդժություններից, դեմ էր Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ պահպանելուն, մինչդեռ քաղաքական-կուսակցական խմբավորումներից ոմանք, որոնց շարքին՝ ՌԱԿ-ը, նաեւ նույն ՀՅԴ-ն պնդում էին հակառակը եւ պահանջում առնվազն 10 տարով պայմանագիր կնքել Մոսկվայի հետ՝ գեթ Թուրքիայից մեզ պաշտպանելու համար։ Երկար տատանումներից հետո, նախագահ Ելցինի եւ Ռուսաստանի ռազմաստրատեգիական ղեկավարության հետ հարաբերությունների սերտացմանը զուգահեռ՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կնքեց 25 տարվա պայմանագիր, որը հետագայում երկարացվեց 49 տարվա։

Հետագայում, անձնական մի հանդիպման ժամանակ, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով 102-րդ ռազմաբազայի գոյութան նպատակահարմարութան վերաբերյալ իմ հարցին՝ տվեց խիստ բնութագրիչ պատասխան. «Այո, կարեւորը այնտեղ ծածանվող դրոշն է, Ռուսաստանի դրոշը»։

Հետագայում, արդեն մեր օրերում, մենք տեսանք, որ այդ դրոշի գույները այնքան էլ ազդեցիկ չէին աշխարհաքաղաքական մեծ տարուբերումների պայմաններում։ Կամ, ձեւակերպենք այսպես, այդ դրոշը առայսօր վտանգազերծ է պահում մեր երկրի հյուսիս-արեւելյան հատվածը…

Մինչ այդ, այսինքն մինչեւ 2018-ի իշխանափոխություն, թե՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանին հաջողվում էր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ձեակերպմամբ՝ կոմպլեմենտար-փոխլրացնող քաղաքականություն վարել։ Նույնիսկ եղավ մի պահ, երբ հայկական գործոնի կշիռն այնքան մեծացավ, որ Անկարան, ԱՄՆ-ի թելադրանքով, հանձնարարեց իր այդ ժամանակվա արտգործնախարար Դավութօղլուին բանակցել ՀՀ իր պաշտոնակից Էդուարդ Նալբանդյանի հետ՝ փոխհասկացողության մի պայմանագիր (պրոտոկոլ) ստորագրելու շուրջ, որը ավելի ուշ տապալվեց։

Իսկ հիմա, հատկապես ադրբեջանական վերջին նախահարձակումից ու մանավանդ Նենսի Պելոսիի Երեւան այցից հետո, որոշակի շրջանակների հրահրումով կրկին օրակարգի նյութ են դարձել ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագիրը խզելու եւ նույնիսկ 102-րդ ռազմաբազան փակելու նման հարցեր։ Այսինքն՝ նորից հրապարակ է նետվում կողմնորոշման խնդիրը, որին ռուսական ոչ պաշտոնական աղբյուրներ պատասխանում են բացահայտ հեգնանքով՝ «Եթե ուզում եք, մենք պատրաստ ենք հեռանալու» կեղծ սառնասրտությամբ։

Իսկ թե ներկա պարագաներում ի՞նչ պատասխան ենք տալու եւ ի՞նչպես ենք կողմնորոշվելու՝ հաջորդ համարում։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց մեծերի քառակողմ հանդիպում՝ Մայր աթոռում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի. որոնողական աշխատանքները դադարեցվել են

11/06/2025

Այսօր Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, և դեպքի...

ԿարդալDetails

Սեյրան Օհանյանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունը իմպիչմենտի համար

11/06/2025

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական