Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նկարիչը եւ էրոսը»․ բացառիկ ցուցադրություն Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Կերպարվեստ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 27-ին բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի՝ «Նկարիչը եւ էրոսը» խորագրով գեղանկարների ցուցադրությունն ու կայացավ նույնանուն պատկերագրքի շնորհանդեսը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրությունը բացառիկ է. հայ գեղանկարիչներից մի քանիսը ստեղծագործել են էրոտիկայի թեմայով, սակայն երբեւէ այն չի ներկայացվել հանրային ցուցադրության։

Ներկայացվեց շուրջ 45 աշխատանք․ դրանցում նկարիչը մարմնավորել է ֆիզիկական սիրո տիեզերական ներդաշնակությունը։ Ստեղծագործություններում արտացոլված են ոչ միայն գրկախառնության եւ քնքուշ  համբույրի պահեր, այլեւ զգացական սիրո վայելքին տրված կնոջ եւ տղամարդու կրքոտ կերպարներ՝ ներքին ազատության եւ հաճույքի շեշտադրումներով։ Համաշխարհային արվեստում այս թեմայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան։ Փարավոն Միրզոյանը կողմնակից է ստեղծագործություններում ընդգծելու մարդկային ջերմ հարաբերություններն ու պլաստիկան։

Հայաստանի ժողովրդական նկարիչը մեկն է կերպարվեստի այն հայտնի վարպետներից, որ շեղվել է «բարոյականության խիստ օրենքներից» եւ շուրջ քառասուն տարի ստեղծագործում է նաեւ այդ թեմայով։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նկարչին բացառիկ ցուցահանդեսի առթիվ եւ եւս մեկ անգամ  վստահեցրեց՝ Փարավոն Միրզոյանը հայ դասական նկարիչներից է։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց ցուցահանդեսի բացման առթիվ եւ նշեց, որ Փարավոն Միրզոյանն ազատ է իր ստեղծած արվեստում․ ցուցադրությունը դրա վառ ապացույցն է։

«Այս թեմային շատ նկարիչներ են անդրադարձել, բայց քչերն են համարձակություն ունենում ցուցադրելու, քանի որ եզրագիծը մի փոքր անգամ խախտելու դեպքում գռեհիկ կստացվի եւ կարող է նույնիսկ դիտողին վնասել։ Ստեղծագործությունները դիտելիս միայն արվեստ ենք տեսնում, նկարչի հոգեվիճակը եւ այն ապրումները, որը փորձել է նա դնի իր աշխատանքներում»,-նշեց Սուրեն Սաֆարյանը, որն, ի դեպ, ուսանել է Փարավոն Միրզոյանի արվեստանոցում։

«Այս հավաքածուն կեսդարյա պատմություն ունի։ Էրոսը կյանքի թեման է։ Ֆիզիկական սերը դառնում է հոգեվիճակ, մարդու սիրո ճանապարհի օրինակ։ Սերը չի կարող միայն ֆիզիկական լինել, դա սիրո պոեզիա է»,-նշում է Հայաստանի ժողովրդական նկարիչն ու վստահեցնում՝ եթե նկարչության մեջ էրոս-էրոտիկա զգացմունքը չեղավ, արվեստը թույլ է։ 

Նկարիչը խոստովանում է՝ իրեն ամենաշատը հետաքրքրում է ժամանակը, իր ապրած շրջանը, որի գեղեցիկի արտահայտությունն էլ ընդգծել է իր ստեղծագործություններում։

«Շատերը կարծում են, որ ես կանանց նկարիչ եմ, բայց կինը, միրգը, արեւը, լուսինը՝ բոլորը համահունչ եւ հավասարազոր գեղեցկություն են, որոնք փորձում եմ նկարագրել իմ ժամանակի արվեստի մեջ։  Գեղեցկությունը չափերի կամ գույների մեջ չէ, այն մարդկային զգացմունքների մեջ է»,-նշում է Փարավոն Միրզոյանն ու եւս մեկ անգամ հավաստիացնում՝ իր  ստեղծագործությունների գերակշռող մասը կանայք են, որոնցում նա տեսնում է մայրության, սիրո եւ հակասական այլ զգացողություններ եւս։

Արվեստաբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Զարուհի Մալոյանն ուրախ է, որ հայ արվեստի պատմության մեջ առաջին անգամ էրոտիկայի թեմայով ցուցադրություն է բացվում. չէ՞ որ այդ թեմատիկայով ստեղծագործությունների շարք ունեն ինչպես հայտնի օտարազգի, այնպես էլ հայ նկարիչներ, օրինակ՝ Գրիգոր Աղասյանը։ Արվեստաբանն ափսոսանքով է նկատում, որ ժամանակակից ստեղծագործողներից որեւէ մեկի մոտ այս թեման չի արծարծվում, ավելին՝ նույնիսկ մերկ մարմին չկա դրանցում։ Զարուհի Մալոյանը լիահույս է, որ այս ցուցադրությունը կոգեշնչի հայ նկարիչներին, որոնք ի վերջո պահոցներից եւ արվեստանոցներից կհանեն այդ ստեղծագործությունները, իսկ թեման կգտնի իր արժանի տեղը հայ արվեստում, ինչպես ամբողջ աշխարհում։

«Կնոջ գեղեցկությունը եւ արվեստի կնոջ գեղեցկությունը տարբեր են։ Նկարիչը պարտավոր չէ նկարել գեղեցիկը եւ լինել հաճելի, պարտադիր չէ, որ նրա ուղերձն էլ գեղեցկության մասին լինի։ Նկարներում կան գեղեցիկ եւ ոչ այնքան գեղեցիկ մարմնով կանայք։ Ժամանակակից արվեստը չի խոսում գեղեցիկի մասին, այլ արտահայտում է մարդու հոգեկան իրականությունը այնպիսին, ինչպիսին կա, ուր կարող է լինել կիրք, սեր, ատելություն, ամեն ինչ»,-նշում է արվեստաբանն ու հավելում, որ ժամանակակից արվեստում չկա «ես բոլորին դուր գամ» մղումը։

Արվեստաբանի կարծիքով՝ Փարավոն Միրզոյանը ստեղծում է անընդհատ փոփոխվող արվեստ․«Շատ ինքնատիպ եւ յուրատեսակ, երբեմն հակասական  խառնվածքով, ինչը հատուկ է իսկական արվեստագետին»։

Ժողովրդական նկարչի՝ էրոսի թեմատիկայով աշխատանքները տպագրվել են «Նկարիչը եւ էրոսը» պատկերագրքում, որը Մոսկվայում կայացած միջազգային մրցույթին արժանացել է Գրան-պրիի։

Գրքի առաջաբանի հեղինակը արվեստագիտության թեկնածու Եկատերինա Իզոֆատովան է, որը նույնպես մասնակցում էր ցուցադրության բացմանն ու պատկերագրքի շնորհանդեսին։ Վերջինս ափսոսանքով է նկատում՝ թեեւ 21-րդ դարում սահմանները բաց են, բայց ինչպես իր երկրում՝ Բելառուսում, այնպես էլ Հայաստանում այս թեմայի վերաբերյալ արգելքներ կան։

Եկատերինա Իզոֆատովան Փարավոն Միրզոյանի այս հավաքածուին ծանոթացել է Բելառուսի Ազգային պատկերասրահում ցուցադրության ժամանակ․ վստահեցնում է՝ իր երկրում հիացած էին նկարչի ստեղծագործություններով։ Հենց դա էլ առիթ հանդիսացավ, որ երիտասարդ արվեստաբանը  հետաքրքրվի եւ ուսումնասիրի նկարչի ստեղծագործությունները։

«Փարավոնի Միրզոյանը հեդոնիստ է, սիրում է կյանքն ու կյանքի վայելքները։ Նրա արվեստը  մի ամբողջ երկրպագություն է կնոջն ու նրա գեղեցկությանը»,-նշում է Եկատերինա Իզոֆատովան ու նկատում՝ թեեւ բելառուսական արվեստում էրոսի թեման լիարժեք փակ չէ, բայց շատերն անցնում են բարոյական սահմանը եւ ավելի քիչ են ուշադրություն դարձնում արվեստին․ Փարավոն Միրզոյանի մոտ այն լիարժեք արվեստ է։ 

Նշենք, որ «Նկարիչը եւ էրոսը» խորագրով ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ։ Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ ապրիլի 29-ը։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ասֆալտին են փռում», ցավոք՝ ողբերգական ելքով ու անվերադարձ

Հաջորդ գրառումը

Պարոն նախարար, «թու-թու, լցվել եք»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Պարոն նախարար, «թու-թու, լցվել եք»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական