Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

Գրիգոր Առաքելյան
14/11/2025
- 14 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
58
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝  
Անգլոսաքսոնական ճակատի կարեւոր քայլ Հարավային Կովկասում

Նոյեմբերի 7-ին Բաքու այցելած Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ հավաստիացրել է, որ շարունակվելու է բանակի արդիականացման գործընթացը:

Թուրքիայի զինված ուժերի հետ ադրբեջանական բանակի սերտ համագործակցության մասին Ալիեւի հայտարարությունը նույնպես ասվել էր այդ համատեքստում: Ալիեւը նաեւ ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոսել է երկրի առջեւ դեռ նախորդ դարասկզբից դրված գերնպատակին հասնելու՝ «օկուպացված հողերն ազատագրելու» մասին:

Իլհամ Ալիեւի՝ ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումը կարելի է գնահատել որպես ոչ սովորական դիվանագիտական իրադարձություն՝ շարունակություն այն երկարաժամկետ գործընթացի, որը մեկնարկել է դեռեւս 1994 թվականից՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Սակայն այժմ այն ձեռք է բերում ավելի հստակ քաղաքական եւ անվտանգային ուղղվածություն:

Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությունն այս հանդիպմանը եւ Բաքվի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ձգտումները վկայում են Արեւմուտքի վճռականության մասին՝ Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով ռազմական եւ հետախուզական համագործակցությունը խորացնելու հարցում, ինչը չէր կարող չմտահոգել Թեհրանին:

Մի առիթով Իրանի Գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Վելայաթին ասել է, որ «եթե ՆԱՏՕ-ն մոտենա Իրանի հյուսիսային սահմաններին, Իրանը կանխարգելիչ քայլերի կդիմի»:

Ընդհանրապես Իրանում «ՆԱՏՕ-ի միջանցք» բառակապակցությունը համարվում է «Զանգեզուրի միջանցքի» հոմանիշ, հետեւաբար այդ միջանցքի նկատմամբ վերաբերմունքը նույնն է:
Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին դեռեւս 2023 թ. հոկտեմբերին՝ Իլհամ Ալիեւի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումների ընթացքում հայտարարել էր, որ «Իրանը դեմ է ՆԱՏՕ-ի ներկայությանը Հարավային Կովկասում, քանի որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է տարածաշրջանի երկրների անվտանգությանը, եւ «Զանգեզուրի միջանցքը» կարող է նմանատիպ վտանգներ առաջացնել»:

Գնահատելով իրավիճակը՝ իրանցի քաղաքական վերլուծաբան Ահմադ Քազեմին նշել է, որ «թուրքական ՆԱՏՕ»-ի գաղափարը կյանքի կոչելու նպատակով Ադրբեջանի անդամակցությունը դաշինքին կդառնա անգլոսաքսոնական ճակատի ամենակարեւոր քայլը Կովկասում՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ նոր կարգ հաստատելու համար»: Վերլուծաբանի գնահատմամբ, «այս գործընթացը, ի տարբերություն Վրաստանում, Ուկրաինայում, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում տեղի ունեցող զարգացումների, կընթանա ավելի արագ՝ իր մեջ պարունակելով անսպասելիության տարրեր»:

Իրանի գնահատմամբ՝ վերջին զարգացումները Հարավային Կովկասում ցույց են տալիս, որ Ադրբեջանի եւ նրա արեւմտյան հովանավորների հիմնական նպատակը «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի ուղու» գործարկումն է:

Ըստ անկախ վերլուծաբանների՝ այս զարգացումն Իրանի եւ Ռուսաստանի համար ունի հստակ հետեւանք. այն կարող է սահմանափակել երկու երկրների ռազմավարական խորությունը հյուսիս-արեւմուտքում եւ կտրել Իրանի ցամաքային կապը Հայաստանի հետ:

Եթե այս միջանցքը գործարկվի, Իրանը կզրկվի ուղիղ հասանելիությունից դեպի Հյուսիսային Կովկաս եւ նույնիսկ դեպի Եվրասիական շուկա:

Բացի այդ, Թուրքիայից եւ ԱՄՆ-ից ստացած աջակցությամբ Բաքուն կարող է ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության շրջանակում ազդել նաեւ Կասպից ծովի էներգետիկ անվտանգության եւ գազի ու նավթի տարանցման ուղիների վրա:

Բոլոր փաստերը վկայում են, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանը որդեգրել է անվտանգության համակցված դիվանագիտության նոր մոդել, որտեղ ակտիվ արտաքին քաղաքականությունը համատեղվում է լայնածավալ սպառազինությունների գնումների եւ զինված ուժերի կառուցվածքային արդիականացման հետ: Այս քաղաքականությունը կարելի է դիտարկել որպես ընդհանուր ռազմավարության մաս, որի նպատակն է բարձրացնել զսպման կարողությունը եւ ամրապնդել Բաքվի աշխարհաքաղաքական դիրքը Հարավային Կովկասի եւ հարակից անվտանգության միջավայրում:

Այս ռազմավարության բաղադրիչներն են՝ բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացումը, հրետանային եւ զրահատանկային կարողությունների ուժեղացումը, հետախուզական եւ բարձր ճշգրտության հարվածային հնարավորություններով անօդաչու համակարգերի ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաեւ կրթական եւ կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության խորացումը ՆԱՏՕ-ի եւ նրա հիմնական գործընկերների՝ Թուրքիայի, Պակիստանի եւ մի շարք եվրոպական երկրների հետ:

Այս գործընթացը փաստացի արտացոլում է Ադրբեջանի ձգտումը՝ անցում կատարել տարածքային մեկուսացման վրա հիմնված անվտանգությունից դեպի տարածաշրջանային ակտիվ անվտանգություն. մի գործընթաց՝ որը ոչ միայն վերաիմաստավորում է ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, այլեւ մեծացնում է լարվածության աշխարհաքաղաքական գինը եւ սահմանափակում հարեւանների՝ հատկապես Իրանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական ընտրանքները:

Տարածաշրջանային իրադարձությունները վերլուծական հոդվածների տեսքով իր ընթերցողին ներկայացնող «Իսլամական աշխարհի զարգացումներ» կայքը վերջին հրապարակումներից մեկում՝ ՆԱՏՕ-ի պատվիրակության Բաքու այցելության առիթով անդրադարձել է Ադրբեջանի նոր անվտանգային ռազմավարությանը՝ ներկայացնելով տեղեկություններ Թուրքիայից, Պակիստանից եւ Իսրայելից առաջադեմ սպառազինություններ ձեռք բերելու, հակաօդային համակարգերը զարգացնելու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ տեխնիկական ու կրթական համագործակցության միջոցով Հարավային Կովկասում ազդեցիկ ուժ դառնալու Բաքվի ջանքերի մասին:

Կայքը տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկա ձեռք բերելու աշխարհագրության վերաբերյալ: Օրինակ՝ նշվում է, որ Բաքուն Սերբիայից ձեռք է բերել 48 միավոր Nora B-52NG ինքնագնաց հրետանային համակարգ, իսկ զուգահեռաբար՝ իսրայելական Barak-MX առաջադեմ հակաօդային համակարգեր, ինչը վկայում է բազմաստիճան պաշտպանական «գմբեթ» ստեղծելու եւ հրթիռային ու անօդաչու սպառնալիքների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու ուղղությամբ Ադրբեջանի ծրագրերի մասին:

Օդային ուժերում Թուրքիայի եւ Պակիստանի հետ համատեղ հարվածային ինքնաթիռների եւ անօդաչուների ձեռքբերումը, ըստ իրանական կայքի, վկայում է ցանցակենտրոն պատերազմի դոկտրինի ձեւավորման մասին, որտեղ նվազում է մարդկային գործոնի դերը եւ աճում է տեխնոլոգիական կախվածությունը:

Կայքի գնահատմամբ՝ Պակիստանի հետ խորացող համագործակցությունը JF-17 Thunder կործանիչների գնման եւ ուսուցման հարցում դիտարկվում է որպես տեղական օդային ուժերի ձեւավորման եւ տարածաշրջանային սպառնալիքներին զսպման քայլ:

Ընդ որում, այս կապը կայքի կողմից գնահատվել է եւ՛ որպես ռազմական, եւ՛ իբրեւ Իսլամաբադ-Անկարա-Բաքու առանցքի ռազմավարական համադրման վկայություն, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել Եվրասիայում նոր ռազմական բլոկի ձեւավորմանը:

2024-2026 թթ. պաշտպանական բյուջեի միլիարդավոր դոլարների հատկացումը, ըստ իրանական կայքի, ցույց է տալիս տնտեսության աստիճանական ռազմականացման եւ կոշտ անվտանգության գերակայությունը՝ դասական դիվանագիտության նկատմամբ: Սա հաստատվում է Ադրբեջանի կառավարության պաշտոնական տվյալներով՝ տարեկան պաշտպանական բյուջեի 15-20% աճով եւ Իսրայելի ու Թուրքիայի հետ կնքված խոշոր սպառազինությունների պայմանագրերով:

Միաժամանակ, Արեւմուտքի անվտանգության կառույցների հետ համագործակցության շրջանակում, հատկապես ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթական ծրագրերի միջոցով, Ադրբեջանը վերաիմաստավորել է իր կրթական, կառավարչական եւ դոկտրինալ կարողությունները: Այս գործընթացն ուղեկցվում է կիբեր եւ տեխնիկական համագործակցության ընդլայնմամբ եվրոպական եւ տարածաշրջանային պետությունների հետ, ինչը աստիճանաբար Ադրբեջանի պաշտպանական հաստատությունները մոտեցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Ադրբեջանի այս քայլերը ոչ միայն ռազմական, այլեւ հստակ քաղաքական ուղերձ ունեն՝ ամրապնդել կապերը Արեւմտյան անվտանգության բլոկի հետ, ստեղծել հակակշիռ Ռուսաստանի եւ Իրանի ճնշումներին եւ հաստատել Բաքվի դերը՝ որպես ակտիվ խաղացող նոր ձեւավորվող Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության մեջ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Արտակարգ եւ լիազոր դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

Հաջորդ գրառումը

ՕՖ-ՕՖ…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքական դաշտի «ֆիլտրում». Սուրեն Սուրենյանց

30/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հաստատված խաղաղությո՞ւ», թե՞ ձևակերպված փակուղի. Սուրեն Սուրենյանց

29/12/2025
Հաջորդ գրառումը

ՕՖ-ՕՖ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական