Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նավթը ջրից ավելի թանկ է անշուշտ, բայց ձուկը ջրում է ապրում

Մարիետա Խաչատրյան
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
142
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրական դասեր` բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանից

Մեր ժամանակի հայ գրականությունը շնորհալի բանաստեղծներ շատ ունի, բայց քչերի պոեզիան մարդու սրտին ու հոգուն կարող է բան ասել` առանց ավելորդ բառերի, առանց գունազարդ մտքերի ամենակարեւորը, ամենանվիրականը հասցնելով ուղիղ թիրախին, սրտի՛ն:

Անատոլի Հովհաննիսյանն ա՛յդ սակավաթիվ բանաստեղծներից է: Նրա պոեզիայի գրավիչ սակավախոսության մեջ զգացմունքների գերխիտ լիցք կա, ցավի բարձր ճիչ, բառի հիանալի զգացողություն, մտքի պատկերավորման անկրկնելի գոհարներ: Լույս է տեսել Անատոլի Հովհաննիսյանի «Սա էլ եմ ես» նոր գիրքը: «Տաք երկիր», «Գնում եմ կորեմ», «Հայելի», «Ֆրանսիական նամականի» եւ այլ գրքերի հեղինակ, բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանը նոր գրքում ներկայանում է ոչ թե իր պոեզիայով, այլ գրականության, բանաստեղծության, արվեստի մասին իր մոտեցումներով եւ մտքերով, որոնք տարբեր տարիների լրատվամիջոցներում տպագրված Ռուզան Մինասյանի, Սեյրանուհի Գեղամյանի եւ այլ հեղինակների հետ զրույցներում է արտահայտել, իսկ նոր գիրքն այդ զրույցների համահավաքն է եւ հրաշալի առիթ` մոտիկից ծանոթանալու բանաստեղծի ներաշխարհին, գրականության եւ արվեստի վերաբերյալ նրա պատկերացումներին:

«Բանաստեղծական արվեստում զուսպ ու սակավաբառ Անատոլին գրականության, արվեստի, գեղագիտական ընկալումների, մարդկային գոյի եւ հարաբերությունների, բարոյական պատկերացումների մասին խոսելիս բացառիկ պերճախոս, բուռն ու հախուռն է, ինչն իր հարուստ ներաշխարհի եւ կուտակումների, հիմնավոր, խորը գիտելիքների արտահայտությունն է, եւ երիցս ճիշտ է նա` գրքի համար ընտրելով «Սա էլ եմ ես» խորագիրը», կարդում ենք Ս. Գեղամյանի մուտքի խոսքում:

Գրքում ամփոփված զրույցները, տարբեր տարիներին տպագրված Անատոլի Հովհաննիսյանի հոդվածներն ու հրապարակումներն ի հայտ են բերում ոչ միայն հեղինակի, այլեւ մեր ժամանակի բազմաթիվ գրողների եւ արվեստագետների ինքնության հետաքրքիր շերտեր, բացում արվեստի եւ գրականության իրողությունների բազմաթիվ գաղտնիմաստներ:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 17-ին, Երեւանի Իսահակյանի անվան գրադարանում: Իսկ մենք ներկայացնենք գրականության վերաբերյալ Անատոլի Հովհաննիսյանի մի շարք ինքնատիպ, անկեղծ դիտարկումները, հնարավորություն տալով ընթերցողին`հպվելու բանաստեղծի ներաշխարհին:

-Ստեղծագործել նշանակում է ներշնչանքի մեջ մերձենալ Աստծո գաղափարին: Այդպես ապրել դժվար է, բայց միթե սերը տառապանք չէ՞, որին Տերն արժանացնում է միայն ընտրյալներին: …Ստեղծագործելը ցավին դիմակայելու փորձ է` ճիչ, աղաղակ… Պոեզիան նաեւ պատմություն է ցավի մասին… Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է:

-Պոեզիայում երբեմն բառի ստվերն ավելի կարեւոր է, քան բառն ինքը: Ես բառի նկատմամբ պաշտամունք ունեցող եմ, իմ ներսում նստած խմբագիրը մշտապես հուշում է, որ եթե զեղչում ես` իմաստային ոչինչ չի պակասում, նշանակում է` ավելորդ էր:

-(Պատասխանելով առողջական պատճառներով արտերկրում ապրելու մասին հարցին): Սա ուրիշի դրախտ է: Նավթը ջրից ավելի թանկ է անշուշտ, բայց ձուկը ջրում է ապրում: Մարդ պիտի ապրի իր միջավայրում:

Ես հիմա չեմ մեռել,

Ապրում եմ,

Այդ մասին գիտեն բոլորը,

Ինձնից բացի…

-Բանաստեղծի եւ ընթերցողի միջեւ երկխոսություն ապահովողը ստեղծագործությունն է: Բանաստեղծությունը չի ծանոթագրվում, բանաստեղծության միջոցով ես փորձում եմ ծանոթագրել ինքս ինձ:

-Կան օրինակներ էլ, երբ չես հասկանում, թե ինչպես է Աստված հանճարեղ հոգին ամփոփել կենցաղային մանր ու չնչին անոթի մեջ: Ստեղծագործական վիճակը ենթագիտակցական ընթացք է, եւ ժամանակի պայմանականություններն ազդում են այնքան, որքան թույլ է տալիս ներշնչանքի չափաբաժինը , դրանից դուրս մարդն «ազատ» է եւ պայմանականությունների գերին:

-Չգրելու որոշումն այլեւս չսիրահարվելու վճռի նման անհեթեթ է (մեծ ընդհատումներվ գրելու վերաբերյալ հարցին` ի պատասխան):

-Ես որդիաբար խոնարհ եմ անցյալի ժառանգության նկատմամբ, սակայն կարծում եմ, որ պետք է ոչ միայն յուրացնել ավագների ավանդած հարստությունը, այլ հասկանալ` ինչ չպետք է անել:

– «Էստի համեցեքների» երբեմն նկատելի, ծախսատար անհրաժեշտությունը չկա, եւ պատահական չէ, որ այս դեպքում տգիտությունն ու փառասիրությունը «սիամական երկվորյակներ են»: Այդ մարդիկ մթնոլորտային ճնշման պես չեն զգում մարդկության ստեղծած հավաքական հանճարի ծանրությունը…

-Գեղեցիկ աչքեր շատ կան, բայց աչքը գեղեցիկ է դարձնում հայացքը:

-Ծիրանի ծառը Հայաստանից բերում տնկում են` տեսքով նման, բայց անհասկանալի համով պտուղ է տալիս: Երեւի ամեն մարդ եւ ծառ պետք է աճի այնտեղ, որտեղ տնկել է Աստված… դու այսպիսին կամ այնպիսին ես քո միջավայրում, եթե նույնիսկ չես ընդունում քո միջավայրը: Չէ որ տիեզերքի մի պատահական կետի նկատմամբ մենք ոչ սեր ունենք, ոչ էլ ատելություն:

-Գրելու ընթացքը կեղեքող զգացողությունից ազատագրվելու ճիգ է: Միթե հնարավոր է այդ պահին որեւէ այլ բանի, ասենք` ընթերցողի մասին մտածել: Նրանք, ովքեր հաջողում են, նվազ չափով են ներշնչանքի « գերին», հետեւաբար գրածը կունենա հաճոյանալու ստորաքարշ տարր:

-Գրական քաղաքականության հայելին գրական շուկան է, որը, չնայած առանձին մարդկանց ջանքին, չի կայացել, եւ դատելով երկրի զարգացման ընթացքից, չի էլ երեւում, թե երբ կկայանա:Նույնիսկ հաջողության դեպքում պոեզիան, որպես ոգու ամենախիտ արտահայտություն, նվազագույն չափով է ենթակա շուկայի օրենքներին:

-Գրականությունը հայելի չէ, մի քիչ այլ բան է, սակայն այստեղ էլ կարելի է տեսնել հասարակական վայրիվերումների ընթացքը: Ստի, երեսպաշտության, աղետի է՛լ ավելի խորացված պատկերն է երեւում…

-Պոեզիան լացի անկեղծությունը պետք է ունենա: Թաղում էինք գնացել: Հանգուցյալին արդեն իջեցնում էին փոսը` վայնասուն բարձրացավ: Կինը (այլ սցենար գյուղում պարզապես չէր ընդունվի) գիտակցությունը կորցրել էր: Երկար ուշքի էին բերում: Հայրս սեւեռուն նայում էր, հետո բարկացած քրթմնջաց` «քո չստերը»: Ես զգույշ հարցրի. «Դա ինչ նոր հայհոյանք է» : Ասաց.

«Բա չես տեսնում` մի ժամ է ` չեն կարողանում ուշքի բերել, բայց չստերը ոտքից բաց չի թողնում»: Շատերն այդպես են բանաստեղծություն գրում:

Մնացյալը` գրքում:

Քաղեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարիամ Շախմուրադյանը հայ գիտական միտքը ներկայացրեց նաեւ միջազգային «Նոր քարի դարի հնագիտության համաշխարհային կոնգրեսում»

Հաջորդ գրառումը

ԱՄՆ նախագահ Թրամփի առեղծվածային նամակը Իրանի իշխանություններին

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ նախագահ Թրամփի առեղծվածային նամակը Իրանի իշխանություններին

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական