Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մ. Նահանգների արձագանքը Լաչինի միջանցքի արգելափակմանը

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի բնակչությունն ավելի քան յոթ ամիս է, ինչ շրջափակման մեջ է գտնվում: Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արգելափակված է: Իրադրությունը գնալով ավելի է սրվում, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է սննդի, վառելիքի եւ անհրաժեշտ բոլոր այլ պաշարների առաքումը Լեռնային Ղարաբաղ: Այս արգելափակման հետեւանքում այնտեղ ապրող հայերը հայտնվել են բնաջնջման սպառնալիքի տակ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալներով՝ «տասնյակ հազարավոր հայեր այդ ճանապարհով իրենց հասանելիք հումանիտար օգնության հույսով են ապրում: Տեղի քաղաքացիական բնակչությունը դիմագրավում է կենսական նշանակության դեղորայքի, մանկական սննդի եւ առողջապահական պարագաների պակասը: Բանջարեղենը, միրգը եւ հացը չափազանց նվազ է եւ թանկ արժե, մինչ այլ ապրանքներ, ինչպես օրինակ՝ կաթնային արտադրանքներ, արեւածաղկի ձեթ, հացահատիկներ, ձկնեղեն եւ հավեղեն՝ ընդհանրապես չկան: ԿԽՄԿ-ին վերջին անգամ թույլատրվել է դեղորայք եւ սննդի անհրաժեշտ տեսակներ տարածաշրջան հասցնել մի քանի շաբաթ առաջ»:

Լեռնային Ղարաբաղում շարունակվող իրավիճակը այնքան ծանր է, որ Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ եւ Հարվարդ ու Յեյլ համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օկամպոն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի արգելափակումը Ադրբեջանի կողմից հավասարազոր է ցեղասպանության: Սովամահությունը նա բնութագրում է որպես անտեսանելի զենք եւ վստահեցնում, որ անմիջական միջամտություն եթե չլինի, հայերի այդ խմբաքանակը մի քանի շաբաթից դատապարտված կլինի ոչնչացման: Բազմաթիվ առումներով Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի սովամահությունը տիպիկ ցեղասպանություն է ապրելու այնպիսի պայմանների ստեղծումով, որ անխուսափելիորեն մահվան է առաջնորդում: Դրանով փակվում է ողբերգական օղակը, որովհետեւ «1915-ին թուրք իշխանավորների վերաբերմունքը հայերին օրինակ է ծառայում կյանքի նման պայմանների ստեղծումով իրականացնելու ցեղասպանություն»:

Ադրբեջանը երկու տարբերակ է առաջարկում: Կա՛մ ենթարկվել Բաքվի կանոններին, կա՛մ էլ շարունակել ապրել զրկանքների եւ տառապանքի մեջ:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված այս հումանիտար ճգնաժամի հանգամանքներում կարեւոր է քննարկել Մ. Նահանգների իշխանությունների արձագանքները: Վերջիններս այս հարցին անդրադարձել են արգելափակման երկրորդ օրվանից սկսած, եւ քանի արգելափակումը շարունակվել է, անդրադարձումները եւս ավելացել են: Բայց դրանք սոսկ հայտարարություններ ու կոչեր են եղել հիմնականում: Նշանակալի որեւէ քայլ ցարդ չի կատարվել:

Պետքարտուղարության անունից անդրադարձ եղել է խոսնակի միջոցով մամլո ճեպազրույցների ժամանակ: Նաեւ անհատական հայտարարություններ եւ հեռախոսազրույցներ են եղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Բացի դրանցից, Մ. Նահանգների կոնգրեսն է անդրադարձել, մասնավորապես կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի անդամների կողմից:

Լաչինի միջանցքի վերաբերյալ առաջին արձագանքը պետքարտուղարության խոսնակի կողմից հնչեց 2022-ի դեկտեմբերի 13-ի մամլո հաղորդագրության ժամանակ: Նեդ Պրայսը նշեց. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ երթեւեկությունը միջանցքով»: Նման տեղեկատվություն հայտնվեց նաեւ խոսնակի թիվթերյան (այժմ X) էջում: Դրանից հետո Լաչինի միջանցքի հարցը բազմիցս բարձրացվեց պետքարտուղարության մամուլի հաղորդագրություններում: Բացի դրանցից, տեղի ունեցան նաեւ հեռախոսազրույցներ Բլինքենի եւ Ալիեւի միջեւ: Առաջինը տեղի ունեցավ արգելափակումից մոտ մեկ ամիս հետո, 2023-ի հունվարի 23-ին: Այդ ժամանակ Բլինքենը հարկադրեց «Լաչինի միջանցքի անմիջական վերաբացումը բոլոր տեսակի կոմերցիոն երթեւեկությունների համար»: Դրան հաջորդեցին, գրեթե միեւնույն բովանդակությամբ, մի քանի հեռախոսազրույցներ՝ մարտի 21-ին, ապրիլի 23-ին եւ 30-ին, այնուհետեւ՝ հուլիսի 12-ին եւ 30-ին: Դրանցում Մ. Նահանգները խորը մտահոգություն էր հայտնում նաեւ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման կապակցությամբ: Իսկ վերջին հեռախոսազրույցի ժամանակ կարելի էր նկատել մի փոքր փոփոխություն բառերի: Պետքարտուղարը ընդգծել էր Լաչինի միջանցքով ազատ երթեւեկելու հրատապությունը, ինչը կապված էր Լեռնային Ղարաբաղում իրադրության վատթարացման հետ:

Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններով հանդես եկավ նաեւ USAID-ի կառավարիչ՝ Սամանթա Փաուերը: Առաջին անգամ՝ արգելափակումից մեկ ամիս անց, որի ընթացքում նա կոչ արեց վերականգնել երթեւեկությունը Լաչինի միջանցքով: Իսկ վերջինը՝ օգոստոսի 1-ին, որտեղ նա իր միակցությունը հայտնեց Բլինքենի հայտարարությանը:

Ներկայացուցիչների պալատի եւ սենատի անդամները շատ արագ անդրադարձան Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակմանը: Հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական հանձնաժողովի անդամներն ու սենատորները առաջիններից էին, որ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները եւ նամակներ հղեցին Մ. Նահանգների վարչակազմին: Նրանք ուշադրության կիզակետում էին պահում հիմնականում հետեւյալ ոլորտները. շրջափակման դեմ օրենսդրական հոդվածի ընդունումը, Ադրբեջանին ռազմական օժանդակության մատակարարման դադարեցումը, Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին արտակարգ օժանդակություն ցուցաբերելը, Բայդենի վարչակարգին կոչ անելը, որ խաղաղ լուծում գտնի ճգնաժամին, եւ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգայնորեն ճանաչումը:
Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցային գործընթացում Մ. Նահանգների ակտիվ ներգրավվածությանը. մինչ օրս Ամերիկան ոչ մի կոնկրետ ջանք չի գործադրել Ադրբեջանի դեմ, ո՛չ պատժամիջոցներ կիրառելու, ո՛չ էլ քաղաքական ճնշում գործադրելու առումներով: Ավելին, ոչ մի հումանիտար օժանդակություն, անգամ USAID-ի կողմից, չի ցուցաբերվել Արցախի սովահար բնակչությանը: Այլ խոսքով, Մ. Նահանգների պաշտոնական անձանց կողմից հնչած հայտարարությունները մինչ օրս որոշակի, կոնկրետ գոծողությունների չեն վերածվել, ինչը այն տպավորությունն է թողնում, որ Ամերիկայի վարչակազմը թեեւ ցանկանում է ամեն գնով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, բայց չի մտահոգվում Արցախի հայ բնակչության ապագայով:

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է մրցույթ

Հաջորդ գրառումը

Վայ-հարեւանը մեզ հետ հաշտ չի ապրի, նա հայերի նկատմամբ գենետիկ ատելություն ունի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Հաջորդ գրառումը

Վայ-հարեւանը մեզ հետ հաշտ չի ապրի, նա հայերի նկատմամբ գենետիկ ատելություն ունի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական