Հինգշաբթի, Սեպտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 Մտորումներ «Թրամփի ճանապարհի» մասին

Գրիգոր Առաքելյան
29/08/2025
- 29 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
72
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմի ավարտն ազդարարած եռակողմ հայտարարությունը նախատեսում էր Ռուսաստանի վերահսկողությամբ Արցախը Հայաստանին եւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող, միանգամայն տարբեր կարգավիճակներով Լաչինի եւ «Զանգեզուրի» ճանապարհների գործարկումը: Այդ պայմանավորվածությունը, պատերազմում պարտություն կրած հայկական կողմի համար ինչ-որ տեղ բացատրելի եւ հասկանալի էր:

Սակայն այն պահից, երբ Արցախը հայտարարվեց Ադրբեջանի տարածք, եւ Լաչինը կորցրեց երկու հայկական հատվածների կապն ապահովող միջանցքի նշանակությունը, պետք է ուժը կորցրած ճանաչվեր նաեւ եռակողմ հայտարարությամբ նախատեսված «Զանգեզուրը»: Բայց այդպես չեղավ:

Հասկանալի է, որ պատերազմում հաղթանակ տարած Ադրբեջանը, ինչպես նաեւ ռազմական գործողություններում Բաքվին աջակցություն ցուցաբերած նրա դաշնակիցները, պիտի ջանք ու եռանդ չխնայեին՝ լուծելու թյուրքական աշխարհին հուզող ճանապարհի գործարկման հարցը: Եվ ինչպես Ալիեւն էր սպառնացել՝ «Եթե իրենց կամքով չտան այդ ճանապարհը, մենք ուժով կվերցնենք»:

Այլեւս այդ ճանապարհն ուժով վերցնելու կարիք չկա, քանի որ հանձնումը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին՝ հայկական կողմի կամքով:

Պարտության բեռը չթոթափած հայկական կողմի դիվանագիտությանը հազիվ հաջողվեց հասնել նրան, որ Ադրբեջանին Նախիջեւանի հետ հաղորդակցվելու հնարավորությունը տրվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության շրջանակներում՝ վերամբարձ ձեւակերպման պայմանով, փոխադարձության սկզբունքն էլ՝ վրադիր: Իսկ դա, կարելի է ասել, հնարավոր բոլոր տարբերակներից չարյաց փոքրագույնն էր:

Կարծես նաեւ ներքին պայմանավորվածություն կա՝ Հայաստանում «Թրամփի ճանապարհը» կոչել «խաղաղության խաչմերուկ», իսկ թուրքական կողմում՝ «միջանցք»: Եվ այսօր, ըստ ամենայնի, բավարարված են թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Ադրբեջանի իշխանություններն ու ադրբեջանական հասարակությունը: Չէ՞ որ Վաշինգտոնյան հանդիպումից Ալիեւին հաջողվեց իր ձեռքբերումների փաթեթի մեջ ներառել նաեւ Ադրբեջանին ցանկացած տեսակի ամերիկյան օգնության տրամադրումն արգելող 907-րդ բանաձեւի չեղարկման խոստումը, ինչպես նաեւ՝ առանց «խաղաղության» պայմանագիր ստորագրելու, հասնել «Մինսկի խմբի» լուծարման պայմանավորվածությանը:

Ճանապարհի արտապատվիրակման մենաշնորհը ստացած Վաշինգտոնն էլ իր բավարարվածության շոշափելի չափաբաժինն ունեցավ:

Փաստորեն, «գործարքից» բավարարված են Փաշինյանը, Թրամփը եւ Ալիեւը:

Ներկայումս Հայաստանի իշխանություններին մնում է համոզել խաղից դուրս մնացած Իրանին ու Ռուսաստանին, ինչպես նաեւ հարցի լուծումը աղետաբեր համարող հայկական ընդդիմության առավել արմատական հատվածին, որ ձեռք բերված անխուսափելի պայմանավորվածությունը չարյաց փոքրագույնն էր:

Անշուշտ, ուկրաինական պատերազմի հորձանուտում հայտնված Ռուսաստանին այս պահին դժվար կլինի ուժի ցուցադրման միջոցով վճռական քայլեր ձեռնարկել: Այնպես, ինչպես Բաշար Ասադի անկումը կանխելու համար Մոսկվան չկարողացավ անհրաժեշտ միջոցների դիմել:

Դա էր պատճառը, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը չհապաղեց հայտարարել, թե Մոսկվան աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երեւանը դա անհրաժեշտ է համարում: Նա հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ «եթե նրանք կարծում են, որ ստորագրված հռչակագիրը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ուրեմն Ռուսաստանը նույնպես կողջունի այդ քայլը, քանի որ Մոսկվան նույնպես աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին»:

Թեեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ Մոսկվան դեռ պետք է հավելյալ վերլուծության ենթարկի տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող վաշինգտոնյան հայտարարությունները, սակայն ընդգծել է, որ «Մոսկվան դրական է գնահատում ամերիկյան կողմի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած հանդիպումը եւ հույս ունի, որ այն կնպաստի խաղաղության հաստատմանը»:

Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո իր կորուստների գնահատման եւ գույքագրման աշխատանքով զբաղված Իրանը նույնպես այսօր պատրաստ չէ առճակատման նոր առիթներ ստեղծել: Այդ պատճառով էլ «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ պաշտոնական Թեհրանից հնչող հայտարարությունները հակասական հնչերանգներ ունեն: Թեհրանն ուզում է հավատալ, որ ճանապարհը հանձնելիս Հայաստանը հաշվի է առել Իրանին մտահոգող բոլոր հանգամանքները:

Այնուամենայնիվ, Երեւանը պարտավորված է զգում տեղի ունեցած գործընթացի մասին անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնել ռուսական եւ իրանական կողմերին, որի ուղղությամբ արդեն ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վաշինգտոնյան պայմանավորվածության մասին հայտարարել է, որ Իրանը, նույնիսկ Ռուսաստանն ու Թուրքիան, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարող են դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ իբրեւ հնարավորություն, ինչը կարող է նպաստել Կովկասում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տարանցիկ համագործակցության մասին նախկինում ձեռք բերված համաձայնության վերակենդանացմանը:

Զարիֆի համոզմամբ՝ նոր համաձայնությունը գլոբալ հարթակ է ստեղծում, որը 2019 թվականին Իրանի առաջարկած տարածաշրջանային նախաձեռնությունը դարձնում է ավելի իրագործելի եւ կայուն: Նրա տեսակետով՝ այդ նախագիծը աննախադեպ ներդրումային հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների եւ նրա սահմաններից դուրս մասնավոր հատվածի համար:

Նշենք, որ թեեւ Զարիֆը ներկայումս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում պաշտոն չի զբաղեցնում, սակայն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերում նախագահը հաշվի է առնում նրա տեսակետները:

Ի դեպ, Փեզեշքիանի նախընտրական շրջանում մեծ ծառայություններ մատուցած եւ որոշ ժամանակ նախագահի ռազմավարական հարցերով տեղակալի պաշտոնը զբաղեցրած Զարիֆը իր հրաժարականից հետո հայտարարել է, որ շարունակելու է ռազմավարական հարցերում աջակցել ԻԻՀ ԱԳՆ-ին:

Կարծես «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի մոտեցումները նույնպես առանձնապես չեն տարբերվում Զարիֆի պատկերացումներից: Արաղչին կարծում է, որ Հայաստանի տարածքով միջանցքի հարցը ամբողջությամբ հանվել է օրակարգից, եւ խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կառուցվելու է Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում:

Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, որը 17 տարի զբաղեցրել է ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնը եւ կանգնած է եղել հայ-իրանական հարաբերությունների ձեւավորման ակունքներում, հանդես է եկել միանգամայն հակառակ դիրքերից՝ նշելով, որ «Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ ստեղծվի այդ միջանցքը»: Նրա խոսքով՝ այդպիսի ճանապարհը կվերածվի «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանի», այլ ոչ թե ԱՄՆ նախագահին պատկանող ճանապարհի:

Տարօրինակն այն է, որ այսօր ԱՄՆ-ին արտապատվիրակվող ճանապարհի մասին պաշտոնական Թեհրանից ծայրահեղական հայտարարություններ հնչեցնող գործիչներին՝ այդ թվում հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայաթիին, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Սաղաիանին, Պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիին, կորպուսի քաղաքական հարցերով հրամանատարի տեղակալ Յադոլլահ Ջավանիին, որոնք բոլոր հնարավոր միջոցներով «Զանգեզուրյան խարդավանքին» դիմակայելու կոչեր են հնչեցնում, Հայաստանում հավասարապես թե՛   փառաբանում,  եւ թե քննադատում են: Փառաբանողները, բնականաբար, հայկական ընդդիմության ներկայացուցիչներն են, իսկ քննադատողները՝ իշխանամերձ վերլուծաբանները:

Իմ կարծիքով, պետք է հարգանքով մոտենալ «միջանցքի» մասին պաշտոնական եւ ոչ պաշտոնական Թեհրանի, իրանական զանգվածային լրատվամիջոցների եւ ուղեղային կենտրոնների հայտնած մտահոգություններին՝ ծանր ու թեթեւ անելով նրանց տեսակետներն ու զգայունությունները, անկախ նրանից՝ դրանք դուր կգա՞ն Հայաստանի իշխանություններին, թե ոչ:

Հավելենք նաեւ, որ «արտապատվիրակում» անվանումն ստացած «գործարքին» նախորդող շրջանում՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում իշխանությունների ձեռնարկումներին ընդդիմացող գործիչների չեզոքացմանն ուղղված արշավը կարծես հենց «Թրամփի ճանապարհին» կանաչ լույս վառելու համար էր նախատեսված:

Այսօր օրակարգում  ամեն գնով ՀՀ իշխանությունների վերարտադրության հարցն է, որն անհրաժեշտ է Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության հուշագրի կողմ հանդիսացող Ադրբեջանին՝ Երեւանի ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացն ու «խաղաղության մթնոլորտ» ապահովելու նպատակով հայկական կողմին հանձնարարված այլ «տնային աշխատանքներն» օր առաջ ավարտին հասցնելու համար:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

արտակարգ եւ լիազոր դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

TRIPP-ը խաղաղությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական խառնիխուռն վիճակ է ստեղծում

Հաջորդ գրառումը

Խաղաղությունը մնում է անմատչելի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը խոչընդոտել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությանը

03/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Սա ոչ թե «հաղորդակցությունների բացում» է, այլ սովորական միջանցքի հանձնում ամերիկացիների ձեռքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի տրամադրությանը

02/09/2025
Հրապարակախոսություն

Նիկոլը 5 միլիարդ է «բռնում», Աշխենն էլ գնում է ի՛ր 5 միլիարդի հետևից՝ «դե եթե ծախելով ու ծախվելով է, ապա ես ումի՞ց եմ պակաս» ծրագրի շրջանակներում. Թևանյան

02/09/2025
Քաղաքականություն

Ալիևն ու Փաշինյանը նմանատիպ դիրքորոշումներ ունեն. նրանք նույն ուղղությամբ են նայում. Էրդողան

02/09/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղությունը մնում է անմատչելի

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի տարած ճամփեքով միշտ աղետի մեջ ենք հայտնվել. Զուրաբյան

04/09/2025

Էս ծակ Կոնֆուցիոսին (Քրիստոսից հետո էլ հիմա արևլյան փիլիսոփաների փառքը հանգիստ չի թողնում) ո՞նց բացատրենք, որ լրիվ հակառակն է էդ...

ԿարդալDetails

Իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ. այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար. Թաթոյան

04/09/2025

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող Լիա Սարգսյան

04/09/2025

Ժան Գաբենի 8 ատամները

03/09/2025

Ես Դոնբասը Պուտինին չեմ տա. Զելենսկի

03/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական