Ուրբաթ, Հունվարի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մոռացեք ԱՄՆ դոլարը: Փոխարենը ուշադրություն դարձրեք ջրային եւ էներգետիկ ռեսուրսներին»

Գեղամ Մկրտչյան
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի վերջին այս վերնագրով ուշագրավ հոդված է տպագրվել չինական «Սաութ Չայնա մորնինգ փոսթ» (South China Morning Post) անգլերեն թերթում:     

Դոլարի համաշխարհային գերիշխանության դարաշրջանն ավարտվում է՝ իր տեղը զիջելով ֆիզիկական ռեսուրսների՝ էներգիայի եւ ջրի վրա հիմնված տնտեսությանը: Այս պաշարերին հասանելիությունը կդառնա պետությունների մրցունակության եւ տեխնոլոգիական ինքնիշխանության հիմնական գործոն, ասվում է հոդվածում:

Արժույթի միջազգային հիմնադրամի վերջերս հրապարակված մի  ուսումնասիրությունում, ինչպես նշվում է, դիտարկվել է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի շուրջը ձեւավորված երկու զարգացող բլոկների միջեւ համաշխարհային առեւտրի վերակազմակերպման գործընթացը: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսական զարգացումը կարող է չվերադառնալ գլոբալացմանը, այլ փոխարենը շարժվել դեպի մակրոտարածաշրջանային կառուցվածքի ամրապնդում:

Հոդվածագրի վկայությամբ, նույն տրամաբանությամբ է ներծծված ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ հատուկ ուշադրություն է նվիրված խոշոր տարածաշրջանային միավորների (մակրոտարածաշրջանների) ձեւավորմանը եւ  Չինաստանի հետ շարունակվող մրցակցությանը: Ըստ էության, ԱՄՆ-ն վերանայում է համաշխարհային առաջնորդության բուն ձեւաչափը եւ իր ուշադրությունը կենտրոնացնում ինքնաբավ մակրոտարածաշրջանի ստեղծման վրա՝ իր ղեկավարության ներքո, կարծես թե Ասիան թողնելով Չինաստանին:

Քանի որ դոլարը դադարում է միջազգային հաշվարկների միակ արժույթը լինելուց, ավելի ու ավելի է առաջանում այն հարցը, թե որ ֆինանսական գործիքը կամ ռեսուրսը կլինի առավել արդյունավետը: Հաշվի առնելով արհեստական բանականության (ԱԲ) արագ զարգացումը որպես բարձր տեխնոլոգիաների շարժիչ ուժ, պատասխանն ինքն է թելադրվում՝ էներգետիկ պաշարները:

Գիտելիքների, տեղեկատվության եւ տեխնոլոգիաների վրա հիմնված նոր տնտեսությունը, ինչպես նկատում է հոդվածի հեղինակը, չի կարող գործել առանց մատչելի ռեսուրսների եւ մարդկային կապիտալի հասանելիության: Մինչդեռ միայն սահմանափակ թվով երկրներ կարող են պարծենալ ինչպես հզոր ռեսուրսային բազա ունենալով, այնպես էլ գիտության եւ կրթության մեջ երկարաժամկետ ներդրումներով:

Չինաստանն այս հարցում առանձնանում է՝ մշակելով իր սեփական մեծ լեզվական մոդելները եւ արագացնելով արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումը: Այս ոլորտում այն գործնականում հետ չի մնում Միացյալ Նահանգներից: Նրանց հասնում են Ռուսաստանը եւ այլ երկրներ՝ վաղ փուլում ըմբռնելով գլոբալ զարգացման այս վճռորոշ միտումը: Իսկ Եվրոպան, դրան հակառակ, հետ է մնում ու ընդսմին նաեւ աստիճանաբար զրկվում է մատչելի էներգիայի հասանելիությունից, ինչը խոչընդոտ կլինի տվյալների մշակման կենտրոնների եւ մեծածավալ հաշվողական հզորությունների անխափան աշխատանքին: Դրանք անհրաժեշտ են արհեստականբանականության զարգացման համար:

Այս ամենի հաշվառումով, ըստ հրապարակման, էներգիան անկասկած կդառնա 21-րդ դարի ամենակարեւոր ռեսուրսը: Հենց այն է հիմք հանդիսանում նաեւ տրանսպորտի նոր տեսակների զարգացման ու նոր տեսակի ֆինանսական համակարգին անհրաժեշտ թվային ենթակառուցվածքների անխափան գործունեության համար:

Այս համակարգը կարող է ոչ միայն արագացնել ազգային արժույթներով միջազգային հաշվարկները, այլ նաեւ խթանել նոր թվային արժույթների ի հայտ գալը, որոնց արժեքը կապված է ոչ թե ոսկու, այլ էկոլոգիապես մաքուր էներգիայի հետ: Այս առումով վերջինս չի փոխարինում փողին, այլ ավելի շուտ՝ դառնում է առավել համընդգրկուն կատեգորիա:

Այս առումով ուսանելի է համարվում Չինաստանի փորձը. վերջին 40 տարիների ընթացքում չինացիները հասել են էլեկտրաէներգիայի արտադրության աննախադեպ աճի ՝ 1985  թվականի համեմատությամբ արտադրությունն ավելացնելով 9 661.9 տերավատ-ժամով, այսինքն ավելի քան 2 300%- ով: Չինաստանին է ընկնում համաշխարհային աճի գրեթե կեսը: ԱՄՆ-ում, ի համեմատություն, էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է ընդամենը 1730.1 ՏՎտժ-ով կամ 65%-ով:

Բացի այս, Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս համաշխարհային տնտեսական զարգացման ռազմավարական գործոն եւ 21-րդ դարի հիմնական ռեսուրսներից մեկը համարել է ջրային պաշարները: Կլիմայի փոփոխությունը սրում է ջրային ռեսուրսների խնդիրը: Արտանետումների պատճառով ջրի ջերմաստիճանի բարձրացումը եւ գետերի մակարդակի անկումը արդեն իսկ զարգացած երկրներին ստիպում են դադարեցնել ջերմային եւ ատոմային էլեկտրակայանների գործունեությունը:

Ամենալուրջ դժվարությունները սպառնում են բարձրտեխնոլոգիական ոլորտներին: Ջուրն անհրաժեշտ է տվյալների մշակման կենտրոնների սառեցման համար, եւ  ավելի ու ավելի խոշորածավալ համակարգչային նախագծեր հետաձգվում կամ ընդհանրապես չեղարկվում են ջրի պակասի պատճառով: Արհեստականբանականությունն ակտիվորեն զարգացնող երկրներին սա լուրջ խոչընդոտ է հետագա աճի համար: Ջրային տնտեսության համաշխարհային հանձնաժողովի գնահատականների համաձայն, մասնավորապես նվազ եկամուտ ունեցող երկրներում կառուցվածքային կորուստները կարող են հասնել ՀՆԱ-ի 10-ից 15%-ի:

Ջուրը դառնում է լիարժեք մակրոտնտեսական գործոն: Եվ սա հեռավոր ապագայի կանխատեսում չէ. այս իրականությունը ստեղծվում, ձեւավորվում է արդեն այսօր: Այստեղ ի՞նչ խնդիրներ կան եւ դրանց լուծմանն ի նպաստ ի՞նչ է արվում մեր երկրում:

Գ. Մ.        

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհավորանք

Հաջորդ գրառումը

Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս

Համանման Հոդվածներ

23 Հունվարի, 2026

Ընկեր Փաջունին… ի Հայաստան

23/01/2026
23 Հունվարի, 2026

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլ. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

23/01/2026
23 Հունվարի, 2026

Գնացքի հետեւից

23/01/2026
23 Հունվարի, 2026

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

23/01/2026
Հաջորդ գրառումը

Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական