Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջնաբերդը

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր դիմացկունութեան մասին կարելի է դիւցազներգութիւններ յօրինել. իրավունք ունինք հպարտանալու մեր հազարաւոր տարիներու երկարակեցութեամբ, երբ ուրիշ հսկայ կայսրութիւններ չքացան աշխարհի երեսէն: Սակայն այսօր վիճակը ուրիշ է, պայմաններն ու պարագաները տարբեր, մեր վերականգնիլը դարձած է փափաք, քիչ մը եթերային,  կասկածելի:

Չխորանանք պատմութեան բաւիղներուն մէջ ու յիշենք մեր կորսնցուցած պետականութիւնը Բագրատունեաց թագաւորութեան օրերուն, ապա Կիլիկեան թագաւորութիւնը: Հին աշխարհը ուրիշ էր, ուժեղ էինք եւ դիւանագէտ, գիտէինք բարեկամութիւններ ստեղծել, թշնամիին դէմ ճակատ ստեղծել,  յաղթանակներ տանիլ, պետութիւնը ամրապնդել ու տարածուիլ, շատանալ ու զարգանալ. յետոյ եկան պառակտումը, օտարացումը, իշխողէն, հպատակի վերածուելու տարիները:

Վերջին երկու հարիւր տարիները նկատի առած, սկիզբը անազատ ու անանկախ, ապա ասուպային անկախութիւն մը, յետոյ  կիսանկախ ու վերջը՝ վերջապէս  ազատ ու անկախ: Դիւրին չեղաւ մեր  վերապրումը, համարեա ոչինչէն երկիր կառուցելը, չյուսահատելով  կրկին ոտքի կանգնիլն ու գոյատեւելը:

Մեծ եղեռնի մեծ հարուածէն ետք տարածուեցանք ամէն կողմ, ուր որ գացինք մենք զմեզ պաշտպանելու համար պատուարներ կառուցեցինք, ուրիշի հողին վրայ համայնքը պաշտպանող ամրոցներ կառուցեցինք, պայքարեցանք ուծացման դէմ, անզէն կռիւ մղեցինք, ապրեցանք, սակայն ժամանակի թաւալումին հետ մեր կառուցած ամրոցները մէկիկ-մէկիկ սկսան իյնալ, չկարողանալով դիմադրել մեզ շրջապատող համայնակուլ հոսանքներուն: Ինկաւ հայկական Պոլիսը, Թիֆլիսը, մեր երկու մշակութային ու գրական կեդրոնները: Նորագոյն պատութեան մէջ ինկաւ Լիբանանը, ինկաւ Պարսկաստանը, Երուսաղէմը, Կիպրոսը իր Մելգոնեանով, Ս. Ղազարը իր Մխիթարեանով, Սուրիան իր Հալէպով…

Յիշածներէս անոնք որ վերապրեցան, նախկինը չմնացին, նախկինը վերադարձնել անկարելի եղաւ, որովհետեւ իւրաքանչիւր անկում իր հետ տարաւ ու ցրուեց մարդիկ, որոնք ամրոցներուն ամրակուռ քարերն էին: Նոր-նոր գաղթօճախներ մէջտեղ եկան, որոնք հազիւ պահակատուներ կրցան կառուցել, ոչ ամրոցներ:

Հին գաղթօճախներուն տեղ նոր-նոր գաղութներ բուսան,  փորձեցին հայկական մթնոլորտ մը ստեղծել, որպէս «այրած սրտի մխիթարանք»: Աշխարհի ամենաշատ գաղթօճախներ ունեցող ազգի մրցանակը մենք շահեցանք: Կտոր-կտոր, անհոտ ու անհամ…

Այս բոլորէն ետք մնաց միակ Միջնաբերդը ներկայ պատառիկ մը Հայաստանը: Համատարած հայութեան պաշտպանական պարիսպները փուլ եկան, ինկան ամրոցները, մնացին մարտնչող պահակատուները, փոքր-փոքր կղզիներ, կղզեակներ՝ ովկիանոսին մէջ, բայց մնաց հայու ոգին: Կարեւոր դրամագլուխ է հայու ոգին, սակայն անմարմին ոգին կամ հոգին ոչինչ ընել կարող է, անդունդ գլորուած մեր անցեալի փառքը վեր հանելու, տարտղնուած մեր բեկորները վերամիաւորելու, սակայն կարող է Միջնաբերդին սատար կանգնիլ բանիւ եւ գործով:

Երբ ամէն պաշտպանողական դիրք փուլ կու գայ, զօրքը կը քաշուի Միջնաբերդ ու այնտեղէն կենաց ու մահու պայքար կը մղէ: Հիմա հայ ժողովուրդին վիճակն ալ այս է. մեր հայկականութեան միակ կռուանը մնացեր է Հայաստանը, որ այս օրերուն անոր վիճակն ալ շատ փայլուն չէ:

Մեր այս վիճակին մատնուելու յանցանքը անդադար ուրիշներուն վրայ չբարդենք, մենք ալ բաժին ունինք անոր մէջ, եւ մեծ բաժին: Հիմա եղածը եղած է, կարեւորը այս փրկուած պատառիկ մը Միջնաբերդը ամրակուռ պահելն է, որպէսզի անոր պարիսպները փուլ չգան հին ամրոցներուն նման: Թշնամին եւ անոր լծակիցները երախները բաց կը սպասեն յարմար պահու յարձակելու եւ այս կտորն ալ գողնալու ու յօշոտելու: Կը գիտակցի՞նք այս սպառնալիքին, թէ՞ տակաւին կը հաւատանք, որ մեզ փրկող կըլլայ: Բնաւ այս ցանկատեսութեան զոհ երթալու չենք: Ահա՛ Ուքրաինան, չփորձենք նմանիլ: Ան տարիէ  մը ի վեր կրակներու մէջ է, երկիրը աւերակ դարձաւ, ժողովուրդը ցրուեցաւ, ու այս բոլորը Արեւմուտքին անսահման օժանդակութեամբ: Այս բոլորէն ետք դրական արդիւնք մը նախատեսելը թէական է, հակառակ Ուքրանիոյ երկու բեւեռներու կռուախնձոր ըլլալուն: Մենք, այս բոլորը տեսնելէ ետք տակաւին արեւմտեան յոյսե՞ր պիտի փայփայենք: Խելքի գանք, անկարելին կարելի դարձնենք ու պահենք այս Միջնաբերդը:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մելգոնեանցիները կը շարունակեն ոգեկոչել բարերարներուն յիշատակը

Հաջորդ գրառումը

Իշխանությունը հանձն է առել իրականացնե՞լ Ալիեւի՝ Հայաստանն առանց բանակի թողնելու երազանքը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունը հանձն է առել իրականացնե՞լ Ալիեւի՝ Հայաստանն առանց բանակի թողնելու երազանքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս...

ԿարդալDetails

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական