Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային մամուլն ակտիվ արձագանքում է Իրանի վրա հարձակումներին

Գեղամ Մկրտչյան
06/03/2026
- 06 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ինչպես Մադուրոյի պաշտոնանկությունը դարձավ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելյան  պատերազմի հանգուցային պահ». մարտի 3-ին այս վերնագրով հրապարակմամբ է  հանդես եկել Միացյալ Նահանգների Քուինսի իստիտուտի Responsible Statecraft առցանց հանդեսը: Լրատվամիջոցը, նկատի ունենալով նշված առաջին դեպքում եւս Իսրայելի շահագրգռությունն ու գուցե մասնակցությունը, դրանք համարում է որոշակի պատճառներով իրար հետ կապված գործողություններ, անգամ համոզմունք հայտնելով, թե Իսլամական Հանրապետության դեմ պատերազմն անհնար կլիներ, եթե ԱՄՆ-ն նախապես հեղաշրջում չկազմակերպեր Վենեսուելայում: Մասնավորապես նկատի են առնվում Իսրայելի կառավարության եւ նրա անվտանգության ծառայությունների այն պնդումները, թե Վենեսուելան Իրանի ռազմավարական արբանյակն է, ինչպես եւ՝ իբր այն դարձել է օպերատիվ հենահարթակ «Հըզբոլլահ»-ի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ «ամբողջ աշխարհում գործող» իրանական ռազմականացված կազմակերպության համար:

Իսկ ծավալուն հոդվածի մանրամասներից թերեւս կարելի է եզրակացնել, որ չնայած Վենեսուելայի վարած պաղեստինամետ քաղաքականությունը, հոդվածագրի պնդմամբ, նրան վաղուց դասել է ԱՄՆ-ի այլ պաղեստինամետ հակառակորդների շարքը եւ դարձրել Իսրայելի համար աչքի փուշ, սակայն տվյալ դեպքում ավելի վճռական է եղել նավթային գործոնը: Նավթի համաշխարհային մատակարարումները ներկայումս պատերազմի պատճառով արգելափակված են: Այս պարագայում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող  Վենեսուելան դառնում է տնտեսական փրկօղակ (Թրամփն ինքը արդեն պարծեցել է, որ այդտեղից 80 միլիոն բարել նավթ է վերցրել՝ դրա համար վճարելով Քաթարում գտնվող բանկային հաշվից): Հետեւաբար, Կարակասում կատարված հեղաշրջումը Թեհրանի հետ պատերազմի համար ապահովագրական վճար էր:

Թրամփը Իրանի դեմ պատերազմ է սկսել առանց Կոնգրեսի հավանության, գրում է նույնպես ամերիկյան Foreign Affairs ամսագիրը: Վերջինիս գնահատմամբ, երկրի ղեկավարը Ամերիկան մղում է ահավոր աղետի, նրան օգնում են Բայդենն ու Օբաման: Այս երկրորդ պնդումը երեւի ոչ ներկա ուղղակի իմաստով է: «Նա օգտագործեց նախորդ վարչակազմերի օրոք արված մի շարք վիճահարույց եզրակացություններ: Դրանք ԱՄՆ նախագահներին տալիս են գրեթե թագավորական լիազորություններ պատերազմի հարցերում»:

«Պատերազմ առանց հստակ ծրագրի ու ռազմավարության»

Իսկ որո՞նք են Իրանում Թրամփի նպատակները. այս հարցին է անդրադառնում մասնավորապես Բրիտանական «Գարդիան»-ը: Հոդվածի հեղինակը՝ պատվավոր պրոֆեսոր, ամերիկյան քաղաքականության մեկնաբան Ռոբերտ Ռայխը, որը ժամանակին նաեւ եղել է ԱՄՆ-ի աշխատանքի նախարարը, վերջին մի քանի օրերին զրուցել է Մերձավոր Արեւելքի խնդիրների տարբեր մասնագետների հետ, փորձել պարզել Իրանում Դոնալդ Թրամփի իրական նպատակների եւ այն բանի նրանց ընկալումը, թե հանրությունը (ինչպես եւ ինքը նախագահը) ինչպես պիտի հասկանա, որ նպատակը ձեռք է բերված: Զրուցակիցներից ոմանց խոսքով՝ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո Թրամփը կարող է վստահորեն հայտարարել, որ իր՝ «ռեժիմի փոփոխության» նպատակն իրականացել է: Հետեւաբար, որքան հնարավոր է շուտ՝ մինչեւ ամերիկյան մարտական   կորուստների աճը եւ նավթի գների կտրուկ աճը, նա կհայտարարի հարձակումը հաջողված եւ կհայտնի, որ ամեն ինչ վերադառնում է բանակցությունների սեղան: Ու հույս կունենա, որ հիմա արդեն Իրանն ավելի հարմարվողական կլինի եւ կզիջի իր պահանջներին՝ միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների, իր օտարերկրյա դաշնակիցների զինաթափման եւ այլ հարցերում:

Որոշ այլ փորձագետների ուշագրավ կարծիքով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շատ ավելի մեծ խաղացող է այս հակամարտության մեջ, քան ամերիկյան մամուլն է հաղորդում, եւ նա վճռականորեն տրամադրված է ոչնչացնել Իրանի ամբողջ բալիստիկ հրթիռային կարողությունը, ինչը կպահանջի շատ ավելի մեծամասշտաբ ռմբակոծություններ՝ գուցե մի քանի ամսվա ընթացքում: Թրամփը չի ցանկանում, որ Նեթանյահուն իրեն երկրորդ պլան մղի եւ աշխարհին ներկայացնի իրանական սպառնալիքը վերացնելու համար հետագա գործողությունների անհրաժեշտությունը: Ուստի, ըստ այդ կարծիքների, ԱՄՆ նախագահը կգրոհի Իրանը՝ մինչեւ Նեթանյահուն կհամաձայնի դադարեցնել ռմբակոծությունները: Մի քանի զրուցակիցներ էլ ասել են, թե Թրամփը, ձգտելով այնտեղ հաստատել հնազանդ վարչակարգ, ուզում է պատմության մեջ մտնել իբրեւ իրանական սպառնալիքին մեկընդմիշտ վերջ տված նախագահ եւ համոզված է, որ լիակատար հաղթանակ կնվաճի:

Իսկ հարցված մեկնաբաններից մեծ մասի գնահատմամբ սա Թրամփի կողմից  պատերազմ է առանց հստակ ծրագրի, առանց ռազմավարության եւ առանց փոքր-ինչ պատկերացման՝ ուր է այն տանում եւ ինչով կավարտվի: Նա լսում է վարչախմբի անդամների մեկը մյուսին բացառող խորհուրդները եւ կայացնում հակասական ու ոչ հետեւողական որոշումներ: «Գարդիան»-ի մեկ այլ հրապարակման մեջ էլ ասվում է, թե նախագահը Իրանում սկսած պատերազմով ինքն իրեն ծուղակի մեջ է մղել: Ձգտելով այնտեղ վարչակարգի փոփոխության, նա փորձում է խուսափել ԱՄՆ-ո՛ւմ միջանկյալ ընտրություններով վարչախմբի փոփոխությունից: Մի կողմից նրան անհրաժեշտ է սկսած պատերազմում արագ հաղթանակ՝ հակամարտության ձգձգումից եւ փակուղում հայտնվելուց խուսափելու, բայց մյուս կողմից հարկավոր է երկար պատերազմ՝ իրեն հնարավոր արտակարգ լիազորություններով օժտելն  արդարացնելու եւ ընտրական գործընթացը վերահսկելու հնարավորություն ստանալու համար:

Իրանի վրա հարձակումը մեկ այլ կողմից՝ նաեւ իբրեւ իբրեւ Չինաստանին ու Ռուսաստանին ուղղված որոշ ազդանշան է գնահատել չեխական info.cz լրատվամիջոցի զրուցակիցը՝ Պրահայի CEVRO համալսարանի Ասիա-խաղաղօվկիանոսյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Յան Ժելեզնին: «Ամերիկյան գերիշխանության (հեգեմոնիայի) մոտալուտ ավարտը հետաձգվում է», ազդարարում է հրապարակման հենց վերնագիրը: Իրանական ռեժիմի հետ շարունակվող հակամարտությունը աշխարհաքաղաքական բնույթ ունի եւ ի վերջո կազդի միջազգային համակարգում ուժերի հավասարակշռության վրա: Քաղաքագետի խոսքով, Վաշինգտոնի ներկայիս գործողությունները հստակ հասկանալ են տալիս, որ սկզբնավորվող բազմաբեւեռ աշխարհում նրա դերը մնում է ավելին, քան պարզապես «հավասարների մեջ առաջինը» լինելը: Իր ուժը ցուցադրելու ԱՄՆ-ի կարողության հետ երկրագնդի վրա առաջվա պես համարյա ոչ մեկը չի կարող մրցակցել: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը ուղերձ է Պեկինին եւ Մոսկվային, Info-ին ասել է Յան Ժելեզնին: Թրամփը մեկուսացնում է իր մրցակիցների թույլ դաշնակիցներին:

Սակայն Իրանը հեռու է թույլ օղակ լինելուց եւ, ըստ  քաղաքագետի, Վաշինգտոնի  մարտավարությունը կհանգեցնի կանխատեսելի աղետի:  

Արեւմուտքում շփոթված են Իրանի ապառազինությունից

Իրանական ուժերը սկսել են կիրառել նոր տեսակի զենքեր, Յութուբում բրիտանացի պաշտոնաթող դիվանագետ Ալաստեր Քրուքի հայտարարությունն է վկայակոչում  ռուսական ԻՆՈՍՄԻ լրատվականը: Այդ ամենը, նշել է դիվանագետը, անհրաժեշտ են ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքից դուրս մղելու համար: Փորձագետը վստահ է, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ԱՄՆ-ն չի դիմանա:

«Պարսից ծոցի երկրները գրեթե ամբողջությամբ սպառել են իրենց օդային գործողության համակարգերը: Կան հստակ նշաններ, որ իրանական անօդաչու թռչող սարքերը ազատորեն թռչում են Դուբայի եւ այլ օբյեկտների վրայով: Այնպես որ, այժմ իրանցիները կարող են անշտապ ոչնչացնել ամերիկյան բազաները, եւ զգալի չափով հենց այդ էլ տեղի է ունենում: ԱՄՆ-ը տարհանում է մի քանի բազաներ: Տուժել են նրա հինգերորդ նավատորմի օբյեկտները»,- ասում է Քրուքը: Հետո ավելացնում է. սա անցումն է ավելի ժամանակակից, բարդ եւ արագ տեխնոլոգիաների: Իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարող հաղթահարել գերարագ թռչող թիրախները: Իրանը ձեռք է բերել նոր անօդաչու թռչող սարքեր, հիպերձայնային հրթիռներ՝ բազմակի մարտագլխիկներով: Եվ, «ինձ թվում է», հավելում է փորձագետը, ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից դուրս մղելու գործընթացն արդեն ընթացքի մեջ է:

«Եվ ես վստահ չեմ, որ ներկա պայմաններում, եթե իրավիճակը նույն ոգով  շարունակվի, Միացյալ Նահանգները կկարողանա պահպանել իր ներկայությունը Պարսից ծոցի երկրներում: Նրան բառացիորեն ծեծում են այս թռչող սարքերով»,-եզրափակում է դիվանագետը:

Իսկ ինչո՞ւ Իրանին այս դիմակայությունում չեն օգնում նրա միջազգային դաշնակիցներն ու գործընկերները, առանձնապես՝ Ռուսաստանն ու Չինաստանը: Քաթարի «Ալ Ջազիրա»-ն բերել է այս մասին Թեհրանի համալսարանի մերձավորարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Հասան Ահմադիանի մեկնաբանությունը: Մոսկվան ու Պեկինն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումները, դատապարտել երկրի վրա հարձակումները: Սակայն, ըստ քաղաքագետի, երբեք չի ենթադրվել, որ Ռուսաստանը կամ Չինաստանն ուղղակիորեն կմասնակցեն Իրանի պաշտպանության ռազմական գործողություններին: Նրա խոսքով, նման միջամտությունը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Թեհրանի համար՝ սրելով հակամարտությունը եւ այն վերածելով խոշոր տերությունների միջեւ բախման, որի հետևանքները կազդեն հենց Իրանի վրա: Բայց չնայած դրան, նրանց թեկուզ անուղղակի ներկայությունը, միեւնույն է, զգացվում է: Նրանք իրավական եւ քաղաքական աջակցություն են ցուցաբերում Անվտանգության խորհրդում, տեխնիկական օգնություն են ցուցաբերում եւ շարունակում արդեն իսկ կայացած ռազմական համագործակցությունը:

«Համաշխարհային տնտեսությանը նոր լուրջ հարված է սպառնում»

Այս վերնագրով հոդված էլ հրապարակել է «Նյու Յորք Թայմս» պարբերականը: ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ արդեն իսկ բարձրացրել է նավթի ու գազի գները, բայց այդ աճն առայժմ չափավոր է մնում, գրում է թերթը: Սակայն, եթե հակամարտությունը ձգձգվի, էներգակիրների գներն, ըստ հրապարակման, թռիչքային կաճեն գլխապտույտ արագությամբ:

Ամերիկյան «Պոլիտիկո»-ն էլ նշել է հինգ պատճառ, թե ինչու է իրանական ճգնաժամը հարվածում Եվրոպայի էներգետիկ պլաններին: Որպես այդպիսիք նշվում են այս դեպքում ինչպես գների սրընթաց աճը, այնպես էլ մատակարարումների դիվերսիֆիկացման հնարավորությունների սակավացումը, պաշարների «հալչելը», հանածո վառելիքից լրիվ հրաժարվելու հարցականը, լցանավերի երթեւեկի դժվարությունները:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարեգին Բ-ն սերտ կապի մեջ է Իրանի հայոց թեմի, Լիբանանի կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ

Հաջորդ գրառումը

Ուզածներս ի՞նչ է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Ուզածներս ի՞նչ է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական