Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչ կգան լավ ժամանակները, եթե` իհարկե կգան

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդունված մոտեցում կա, որը միշտ է եղել, իսկ վերջին շրջանում հատկապես, որ մեր օրենքները լավն են, եթե իհարկե` գործեն: Ասվածն առավել քան վերաբերում է մայր օրենքին, Հայաստանի հանրապետության Սահմանադրությանը, որի 1-ին իսկ հոդվածը հաստատում է, որ «ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Թե ինչ են նշանակում առաջին երկու եւ վերջին ձեւակերպումները, մասամբ հասկանալի ու նաեւ մասամբ ընդունելի հասկացություններ են, իսկ ահա սոցիալական հռչակվածը բազմիմաստություն է պարունակում, սկսած հանրային շերտերից մինչեւ տարբեր ոլորտների հանդեպ պահանջներն ու պահանջարկները. խնդիրների ի՞նչ չափորոշիչներով են հարաբերվում անհատն ու պետությունը: Ամենապարզ ձեւը քաղաքացու կողմից հարկերի վճարումն է եւ աշխատանքային կենսաթոշակային ապահովումը: ՀՀ-ի պարագայում այստեղ հառնում է «ավաղ» գնահատականը, քանզի անբավարար համարվեց անգամ որոշ խմբերի 200-250 հազար դրամ ամսական կենսաթոշակը, որը հասցվեց 600-700 հազար դրամի: Եվ հարցը` ինչպե՞ս գոյատեւեն ընդամենը 30-35 հազար դրամ ստացող կենսաթոշակառուները, մշտապես է քննարկվում հայաստանյան հանրության ամենատարբեր շրջանակներում:

Նման մի մտահոգությամբ շաբաթներ առաջ դիմել էի ՀՀ նորակազմ «Միասնական սոցիալական ծառայությանը», որտեղից ստացված պատասխանը ներկայացնում եմ ստորեւ. «Ծառայությանն ուղղված Ձեր գրության վերաբերյալ տեղեկացվում է, որ կենսաթոշակառուների հաշվառման միասնական համակարգի տվյալների համաձայն, 2022թ. փետրվարի դրությամբ հաշվառված են 576712 կենսաթոշակ եւ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող շահառուներ, որոնցից 302510-ի կենսաթոշակի կամ նպաստի չափը փոքր է 40.000 դրամից: Շահառուներից ընդամենը 24709 անձ հաշվառված են որպես աշխատող:

Միաժամանակ տեղեկացվում է, որ 2022 թվականի 2-րդ կիսամյակից կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ նախատեսվող ծրագրերի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից»:

Ամենայն բարեխճությամբ ու բարյացկամությամբ տրված խորհրդով առաջնորդվելու կարիք չառաջացավ, քանզի օրեր անց ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ մինչեւ հինգ հազար դրամով միջին կենսաթոշակի բարձրացումը տասնյակից հարյուր միլիարդավոր դրամների հատկացում է պահանջում, որի հնարավորությունը ՀՀ բյուջեն չունի: Խնդրով մտահոգ որոշ շրջանակներում նշում են, որ եթե հարցը նպատակահարմարությունը չէ, այլ ֆինանսական միջոցները` անվարան ասում են` կառավարությունները նրա համար են, որ առաջնահերթ անհրաժեշտ միջոցները ստեղծեն:

2022-ի ՀՀ-ն այս վիճակում ու պայմաններում է: Սեփական արտադրության գրեթե սառեցված հանգամանքն ու հիմնականում ներմուծվող ապրանքների աննախադեպ բարձրացող գները երկրի հարյուր հազարավոր մարդկանց, որոնց թվում կենսաթոշակառուներին, հասցրել են աղքատ ու ծայրահեղ աղքատ կարգավիճակի, առանց մոտակա շրջանում որեւէ հույսի նշմարման: Իսկ ահա այս պայմաններում ՀՀ շարքային քաղաքացին կառավարության հեռարձակվող նիստերից տեղեկանում է տարբեր ոլորտներ ֆինանսավորելու նպատակով բյուջետային վերաֆինանսավորումներ իրականացնելու մասին: Եթե նման աշխատաոճը թույլատրելի է, ինչո՞ւ այն չի կարելի կիրառել 300 հազար կենսաթոշակառուներից առավել ցածր ստացող, ասենք 150 հազարի հանդեպ: Պարզ հաշվարկի արդյունքում ստացվում է, որ ամիսը 10 եւ 15 հազարական դրամով բարձրացումը պահանջում է 18-27 մլրդ դրամի բյուջեից հատկացում, 1-1,5 տոկոսի ծախս: Թե ինչ հոգս կներառեն ծայր աղքատության վիճակում հայտնված մեր հայրենակիցների այս հատվածը, իրենց լուծելիքն է. մի բան անառարկելի է, որ այդ չնչին թե ինչ-որ առումով համեստ գումարներն օրերի ընթացքում գնումների ու ծառայությունների դիմաց արված վճարների ու մուծված ավելացված հարկի, ակցիզի ու տուրքերի տեսքով բյուջե է վերադարձվելու: Այդ երկու տասնյակ միլիարդ դրամներն այսկերպ յուրօրինակ ներդրումային միջավայր են հանդիսանելու առաջարկ-պահանջարկի հարաբերակցությունը պահպանելու նպատակով. մեկը  կենսական պարենի գնման նպատակով կծախսի գումարը, մյուսը համայնավար շրջանից կրող հագուստը կփոխի, երրորդը բնակարանի ջեռուցումը գոնե 17-18 աստիճանի կհացնի: Հանրության այդ հատվածի առօրյան դիտարկելով կարելի է վստահություն հայտնել, որ գումարները նաեւ պարտատոմսեր ու ավանդներ չեն դառնա, որպիսի դրսեւորումներ նկատվում են մեր օրերում այլոց ամսվա ստացածի աննախադեպ բարձրացման պարագայում:

Եվ… այն ակնկալիքը, որ հանրությունը սպասում է իր կառավարիչներից, հարկ է արդարացնել աննախադեպ պայմաններում հայտնված աննախադեպ միջոցների ներդրմամբ ու կիրառմամբ: Մինչ կգան լավ ժամանակները, եթե` իհարկե կգան:

Գրում էի այս մտորումները, երբ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,6 տոկոսով: Ակնկալենք, որ դրանից բաժին կհասնի առավել աղքատ վիճակում հայտնվածներին:

Այլապես…

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

26.04.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կա մի ջերմություն, որ չի սառչում երբեք

Հաջորդ գրառումը

Հզոր էներգիայի կուտակում, լույսի խտացում, գույնի տոնախմբություն ու սիրո լիցք՝ Հրանտ Թադեւոսյանի կտավներում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հզոր էներգիայի կուտակում, լույսի խտացում, գույնի տոնախմբություն ու սիրո լիցք՝ Հրանտ Թադեւոսյանի կտավներում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական