Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչեւ տեսնենք՝ ի՞նչ է գալիս  գլխներիս

Մարիետա Խաչատրյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի եվրոպասիրությունը, ի դեմս ԵՄ անդամակցության մեկնարկի վերաբերյալ վերջերս ընդունված օրենքի եւ խորհրդարանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի, դրսեւորվում է Եվրոպայի համար դժվարին ժամանակներում: Երոպային ԱՄՆ նախագահ Թրամփը զանազան նոր նպահանջներ է ներկայացնում` եվրոպական ապրանքների հանդեպ 25 տոկոսանոց մաքսավճարի կիրառման սպառնալիքը, Ուկրաինա-Ռուսասատան պատերազմն այլեւս չսնելու մտադրությունը, Զելենսկուն նոր ընտրություններով փոխելու վերջնագիրը, Ուկրաինայի հանքային հարստությունները ԱՄՆ-ի հետ կիսովի շահագործելու հարկադրանքն` արդեն իսկ պայմանագրի տեսքով, որոնք խոսում են այն մասին, որ Եվրոպան այժմ պետք է Թրամփից ու ԱՄՆ-ից բխող նոր մարտահրավերների դիմակայի: Իսկ Ռուսաստան-ԱՄՆ սկսված երկխոսությունը փոխում է ընդհանրապես Ռուսաստանին տարբեր տնտեսաքաղաքական ծրագրերից դուրս թողնելու միտումների մասին խոսակցությունների բովանդակությունը: Աստված գիտե, թե Հարավային Կովկասի վերաբերյալ ի՞նչ որոշումներ կկայացնեն միմյանց հաճոյախոսող Թրամփն ու Պուտինը, ի՞նչ կերպ կիրացնեն մեր տարածաշրջանի վերաբերյալ վաղուց գոյություն ունեցող պլանները, ո՞ւմ դուրս կթողնեն ծրագրերից, ո՞ւմ կնշանակեն մեր տարածաշրջանի նայող, ինչպես կվերադասավորվի Եվրոպան` հենց իր խնդիրների լուծման ճանապարհի նոր մարտահրավերները դիմակայելու համար:

Եւ այս իրավիճակում, բնականաբար, Եվրոպան շատ հարցերի պատասխան չունի դեռ, այդ թվում` նաեւ Հայաստանին: Դա ակնհայտ դարձավ լսելով ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեի եւ հայ խորհրդարանականների համատեղ քննարկումը, որի ընթացքում ոչ ոք չէր խոսում Հայաստանի անդամակցության առարկայական հեռանկարի մասին, ոչ ոք կոնկրետ ժամկետներ ու ճանապարհային քարտեզ չէր մատնանշում, այլ միայն խորհուրդներ էին տրվում, թե ոնց հայերս օրենքի երկիր դառնալով, ժողովրդավարությանը նպաստելով` պետք է հարթենք դեպի Եվրոպա երկար , դժվարին ճանապարհը: Միակ ժամկետ նշողը համանախագահ Նիլս Ուշակովսն էր, որը մեր հարցին ի պատասխան նշեց 5-7-10 տարի հետոյի ժամկետը, եթե մենք առանց խոտորման մեր բոլոր պարտավորությունները կատարենք:

Բնականաբար` աշխարհում կատարվողի ֆոնին շատ բան է սրբագրվում, անգամ մեր հանրային հեռուստատեսության եթերում քննարկումների շեշտադրումները մեղմանում են ռուսական ուղղությամբ, կարծես սահուն նահանջ ապահովելով երդվյալ եվրոպամետությունից, անգամ մեզ մտածել տալով, որ միգուցե եվրոպական ուղղության աշխատանքի համակարգումն ապահովող փոխվարչապետ էլ այլեւս չի նշանակվի, ինչպես որ խոստացվում էր ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի քննարկման ժամանակ:

Առաջիկա շաբաթներին շատ բան կպարզվի, երբ ԱՄՆ նախագահն ավարտի իր հավակնությունների ներկայացումն աշխարհին, եւ Պուտինի հետ որոշ փոխհամաձայնություններ լինեն, անգամ հայ-ադրբեջանական հարաբերություններն են կախված դրանից, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցման օրակարգով 12-րդ, թե որերորդ առաջարկների փաթեթը փոխանակեն, թե ոչ: Հայաստանին թերեւս ավելի շատ այս պահին պետք է բոլոր հնարավոր սողանցքներն օգտագործել` իր տեսակետները մեծ խաղացողներին լսելի դարձնելու համար: Նայեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայի հետ, նրանից հիմա բոլորը պահանջներ ունեն`ժամանակին ռազմական աջակցության դիմաց հիմա պահանջում են նրա ունեցվածքը, տարածքները, հանքերը, Զելենսկուն են խաղից դուրս թողել` նա Թրամփի քիմքով չէ, պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ տեղի կունենա հետագայում ուրիշների եւ Հայաստանի հետ: Մեր աչքի առաջ ամեն բան փոխվում է, մեր խնդիրն է չմնալ հին աշխարհակարգի փլատակների տակ:

Չգիտենք, թե ի՞նչ աստիճան են այդ բոլորն ըմբռնում մեր երկրի ներսում, որտեղ ամեն ինչի մեջ հին իներցիան եւ մեկ գլխավոր օրակարգ կան` իշխանության մտքին միայն բոլոր միջոցներով իշխանության մնալն է, ընդդիմության տարբեր միավորների մտքին` միայն իշխանափոխությունը, համարելով, որ միայն նոր իշխանությամբ կարելի է դիմակայել նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Բայց որ երկու կողմերի բոլոր գործողությունները բացառապես նախընտրական տրամաբանության մեջ են, դա անվիճելի է:

Ընդդիմադիր թեւերից ՀՅԴ-ն է գումարել իր 35-րդ Ընդհանուր ժողովը, որտեղ նրա տարբեր ներկայացուցիչներ սաստիկ քննադատության ենթարկեցին իշխանությանը` մեղադրելով նրան Արցախի կորստի, Սփյուռքը պառակտելու, Սփյուռք-Հայաստան կապերը խարխլելու, Հայ դատի աշխատանքներին խանգարելու, ազգային խնդիրներից հեռանալու եւ բազում այլ մեղքերի մեջ: ՀՅԴ բյուրոյի` մինչեւ այժմ եղած ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով` հաջորդ ընտրություններին ՀՅԴ-ն լրջորեն է պատրաստվելու եւ խնդիր ունենալով ազգային ուժերի համախմբումը` պետք այլընտրանք ձեւավորի իշխանությանը:

Իշխանությունն իր ամենօրյա օրակարգերում է` կանաչ լույս է վառում Ամուլսարի վերագործարկման համար, դեռ կառավարության կողմից 150 մլն դոլարի վարկային երաշխավորություն տրամադրելով 5 հայկական բանկի (հիշեցի՞ք մինչեւ իշխանության գալը Ամուլսարի շահագործման դեմ այն ժամանակվա ակտիվիստների պայքարը), ու պարզ չէ, դրանից հետո մենք կունենա՞նք Ջերմուկը որպես հանգստավայր, կկարողանա՞նք ջերմուկ շշալցնել, քանի որ այդ բնակավայրի ողջ էկոլոգիան վտանգի տակ կհայտնվի, մարդկանց առողջությունը կվտանգվի, ինչ է, թե օտարները մեր հանքավայրն են ուզում կողոպտել, մեր բյուջեն էլ դատարկ է ու Ամուլսարի վերագործարկման հարկերին կարոտ:Աստված գիտե` վնա՞սն է շատ լինելու, թե՞ օգուտը:

Կամ էլ էմոցիոնալ պաթոսով քննարկում է վարորդներին բալեր ավելացնել-պակասեցնելու նոր կարգը` տուգանել-չտուգանելով փորձելով անվտանգ երթեւեկության հարց լուծել (օրինագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում եւ առաջիկա լիագումար նիստի օրակարգ մտավ), փոխանակ նա՛խ հասնելու երթեւեկային բարդակի պատճառներին: Այն է` մեքենաների շեշտակի ավելացմանը Երեւանում, տրանսպորտի վատ աշխատանքին, սրանք իշխանության ներկայացուցիչները նշեցին, եւ արտոնյալ կառույցների կողմից (Գլխավոր դատախազություն, ոստիկանություն եւ այլն) իրենց շենքերի մոտ երկրորդ գիծ մեքենաների կայանելուց, սրա մասին էլ Գեղամ Մանուկյանը նշեց: Մեր կողմից ավելացնենք ավելի արմատական պատճառ`տարբեր առեւտրական օբյեկտների գործունեությունը թույլ են տվել` առանց հարակից տարածքների առկայության, հիմա նրանց տերերի, աշխատակիցների ու գնորդների կայանած մեքենաներն ամենուր խանգարում են երթեւեկությանն ու վթարային իրավիճակներ ստեղծում, դրանք վերանայեք, թե չէ` չախչախի հետեւից եք ընկել: Շուտով նաեւ Պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց լրագրողներին. Է, որ փակ նիստ է լինելու, ո ՞վ` ի՞նչ կիմանա, թե՞ էլի արտահոսքեր եք կազմակերպելու ձեր ցանկալի լրատվամիջոցներով, ձեր ցանկալի հատվածներից, ուղղորդվա՛ծ: Բայց դե սա էլ ժամանակավոր զբաղմունք է, թող զբաղվեն, մինչեւ տեսնենք գլխներիս ի՞նչ է գալիս:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.– «Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում: Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ-որ պահի քո դեմ»: Սա ասել է Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովում` նշելով, որ հայերին Բաքվի բանտում խոշտանգում են: Մենք էլ ասում ենք` ժամանակն է, որ պետությունը հզոր միջազգային արշավ սկսի Բաքվի դատական խեղկատակության դեմ` բոլոր միջազգային ատյաններին դիմելով. հենց պետության արժանապատվության հարց է:

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրիայում, Իրաքում կանսա՞ն քրդերը Օջալանի կոչին

Հաջորդ գրառումը

Փրկել Սահմանադրությունն ու… Սահմանադրական դատարանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Փրկել Սահմանադրությունն ու... Սահմանադրական դատարանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը,...

ԿարդալDetails

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական