Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միասնականության կորցված եւս մի առիթ

Հակոբ Ավետիքյան
04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
69
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողությունների իրարանցման մեջ, մանավանդ՝ Եկեղեցի-Իշխանություն հարաբերությունների լարվածության պամաններում, մեր մամուլի ու հետեւաբար հանրության ուշադրությունից վրիպեց բացասական ու ցավալի մեկ այլ երեւույթ, ավելի ստույգ՝ անմիաբանության արարք, այս անգամ հենց Հայ Եկեղեցու ներսում ու ներսից: Համազգային ու համաեկեղեցական կարեւորագույն այդ իրադարձությանը անհրաժեշտ մակարդակով չմասնակցեցին Հայ Եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից երկուսը՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը եւ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, մինչ Թուրքիո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանն անձամբ էր ներկա, Ռուս Ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Սպիրիտոն արքեպիսկոպոսի, Վատիկանի ներկայացուցիչ՝ բարձրաստիճան զույգ կարդինալների, ինչպես նաեւ քույր որոշ եկեղեցիների ներկայացուցիչների կողքին, բացառությամբ, ի դեպ, Վրաց եկեղեցու, որը դեռ Վազգեն Հայրապետի օրերից բարդույթավորված է Ս. Էջմիածնի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմին եւ Անթիլիասին, առաջինը ներկայացված էր Թեոդորոս, իսկ երկրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քուվեյթի թեմի առաջնորդ Մեսրոպ Սրբազաններով, ինչը դիվանագիտական լեզվով ասած՝ հարաբերությունների մակարդակը ցածր պահել է նշանակում:

Ս. Էջմիածնի Մայր տաճարը, կարիք չկա բացատրելու, ոգեղինացած մեր Արարատն է, առաջին վկան պետականորեն մեր ընդունած քրիստոնեության, միաժամանակ՝ խորհրդանիշը մեր ազգային մեկության ու միասնականութան: Նրա հիմնանորոգումը, չհաշված 1629-1653 թթ.ին Մովսես Գ Տաթեւացի եւ Փիլիպոս Աղբակեցի հայրապետների կողմից զանգակատան կառուցումը, 17 դարերի շղթայի ամենակարեւոր օղակներից մեկն է հանդիսանում: Հետեւաբար նրա վերաօծումը այն դեպքը չէր, որից կարելի էր բացակայել: Բացակայելը նշանակում է անմասն մնալ եւ անհաղորդ՝ մեկության եւ միության գաղափարին, որը կարող էր, այլապես, վերամիավորման գործընթացի վերածվել եւ սկիզբ դնել 1956 թ.ին աշխարհաքաղաքական հակամարտությունների հետեւանքով առաջացած պառակտիչ ու զավթիչ գործողությունների չեզոքացմանը, ավանդական կարգուկանոնի վերահաստատմանը, ինչպես նաեւ, նկատի ուկնենալով Հայկական Երուսաղեմը, կենտրոնախույս քաղաքականությանը:

Պատճառաբանություններ միշտ էլ կարելի է բերել,- Արամ Ա Կաթողիկոսը հովվական այցով գտնվում էր Մ. Նահանգներում, իսկ Նուրհան Պատրիարքը՝ հրեա ծայրահեղականների ոտնձգությունների դեմ ամենօրյա պայքարում: Սակայն դրանք ոչ համոզիչ ու ոչ էլ ընդունելի են ընդամենը երկօրյա այցից խուսափելու համար: Մանավանդ այս օրերին, երբ մեր հայրենիքն ու պետությունը, ներառյալ Եկեղեցին, գտնվում են ճակատագրական սպառնալիքների դիմաց, եւ ներազգային հոգեւոր ու քաղաքական միությունը հրամայական պահանջն է մեր ժողովրդի փորձառության:

Հայ եկեղեցին ունի հրաշալի՝ ամենադեմոկրատական մի կարգախոս. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր՝ ամենայնի», որ գրաբարից ազատ թարգմանությամբ կլինի՝ «Միասնականություն կարեւոր գործերում, ազատ դիրքորոշում՝ երկբայելի հարցերում, եւ սեր՝ ամեն բանում»:
Այս պարագայում, ցավոք, բացակայում էր սերը:

Ափսոս կորցրած առիթի համար:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տարածաշրջանում տեղի ունեցողը կարող է բոլորի օրակարգերը փոխել

Հաջորդ գրառումը

Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է),  դադարում է գոյություն ունենալ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հրապարակախոսություն

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ. Կամենդատյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է),  դադարում է գոյություն ունենալ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական