Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն «Խաղաղության պայմանագիրը» ինքնին խաղաղության իրական երաշխիք չէ

ԱԶԳ
21/03/2025
- 21 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի իշխանությունները ներկայումս մեծ ակնկալիքներով հայտարարում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնական տեսքի է բերվել։

Իրոք, 2020-ի քառասունչորսօրյա պատերազմից հետո, որն ավարտվեց պարտությամբ, վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները անխնա հետապնդում էին իրենց հիմնական քաղաքական ռազմավարական նպատակը՝ այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումն Ադրբեջանի հետ, որը կերաշխավորեր Հայաստանի համար խաղաղության եւ հանգստության շրջան։

Այս չորս տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա հիմնական համախոհները, չկորցնելով հույսը, օգտագործեցին բոլոր հնարավորությունները՝ փորձելով հասնել հիշյալ պայմանագրի վերջնական տեսքի բերվելուն։ Այս ամբողջ ընթացքում, ընդհակառակը, ինքնավստահ Ադրբեջանը, պատերազմի հաջողությունից արբած, շարունակաբար արտահայտում է Հայաստանին ուղղված՝ գնալով ավելի ամբարտավան եւ արտառոց պահանջներ ու պայմաններ է դնում։

Այս անսանձ մեծամտության գագաթնակետը Ադրբեջանի բարձրագույն պետական պաշտոնյաների կողմից մինչ օրս ողջ Հայաստանին «Արեւմտյան Ադրբեջան» անվանելն է։

Այս պայմաններում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում, ապա միջազգային մամուլում, հանկարծակի լուրեր տարածվեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «խաղաղության պայմանագրի» տեքստի բոլո՛ր կետերի շուրջ։ Հատկանշական է, սակայն, որ մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են այս իրադարձությունը ներկայացնել որպես կարեւոր ձեռքբերում, իսկ եվրոպական, ամերիկյան եւ հարեւան երկրները լավատեսորեն են արձագանքում այդ լուրերին, մյուս կողմից, պայմանագրի ստորագրման ամսաթվի կամ վայրի մասին տեղեկություն չկա, եւ, էականորեն, Ադրբեջանը որեւէ կերպ չի էլ անդրադառնում այդ հարցին։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ամեն օր դեռ նորանոր զիջումներ է պահանջում Հայաստանից։

Այս ամենի դիմաց լիովին հասկանալի է, որ հայրենիքում ապրող հայ ժողովրդի մեծամասնության բարձրացված ձայնը մտահոգություն ու անվստահություն է հայտնում։ Ավելին, նրանք հոռետեսությամբ են սպասում այս շեփորած համաձայնագրի ամբողջական բովանդակության մանրամասներին։

Սփյուռքն իր հերթին կիսում է ընդհանրապես հայրենիքի ժողովրդի հոռետեսությունը՝ հաշվի առնելով գործող իշխանության՝ պարտվողական զիջումների գնալու բազմիցս դրսեւորված պրակտիկան։

Այս պայմաններում է, որ այս առնչությամբ մեզ ուղղված հարցերին ի պատասխան՝ մենք՝ որպես բարեխիղճ հայեր, հիմնվելով «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ներկայումս հանրությանը հասանելի թերի տվյալների վրա, այս հոդվածով արտահայտում ենք մեր մտահոգությունը եւ, առայժմ, հոռետեսությունը։

Այս մտահոգությունն ու հոռետեսությունը հիմնված են մեկ կարեւոր հիմնարար բացթողման վրա. այսօր՝ պատերազմից ավելի քան չորս տարի անց, դեռեւս կա ռազմական պատրաստվածության բացահայտ բացակայություն՝ բարձր մակարդակով Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար: Բացի որեւէ այլ երաշխիքից, վերջինս ամենավստահելի եւ ամենակարեւոր երաշխիքն է ցանկացած նման պայմանագրի իրական ամրության եւ, հետեւաբար, դրա իրական արժեքի համար:

Իրոք, պատմությունը բազմիցս ցույց է տվել, թե որեւէ երկրի  խաղաղության ամենավստահելի ու թերեւս միակ երաշխիքը բոլոր ժամանակներում եւ վայրերում ռազմականորեն պաշտպանվելու եւ սեփական ուժերով իր սահմանների վրա յուրաքանչյուր ոտնձգությանը դիմակայելու նրա լիակատար պատրաստակամությունն է:

Դրա բացակայության դեպքում, ցավոք, միայն թղթային փաստաթուղթը եւ դրա ստորագրությունները արժեն այնքան, որքան օգտագործված թղթի եւ թանաքի արժեքը:

Դոկտոր ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անորոշ եւ մտահոգիչ պարունակութեամբ «Խաղաղութեան պայմանագիրը» ինքնին իրական խաղաղութեան երաշխիք չէ՛

Հաջորդ գրառումը

Շահագործելով պատերազմի ուրվականը…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄՕՏԷՆ ԿԸ ՀԵՏԵՒԻ ԻՐԱՆԻ ԵՒ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ՆԵՐԿԱՅ ԿԱՑՈՒԹԵԱՆ

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից. Հայաստանի ժուռնալիստների միություն

17/06/2025
Հաջորդ գրառումը

Շահագործելով պատերազմի ուրվականը...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025

Իրանի իրավապահ մարմինները Սպահանի նահանգում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրամաս. ԱԹՍ-ներն օգտագործվել են իրանական թիրախներին Իսրայելի հարվածների համար: Այս...

ԿարդալDetails

Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

17/06/2025

Արդեն որերորդ անգամ է՝ ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին

17/06/2025

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական