Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի՞թե կորցրել ենք ինքնապաշտպանության բնազդը

25/12/2020
- ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բնազդներից առաջինըՙ ինքնապաշտպանության բնազդը, կարծեք լքել է մեզ, ավելի ճիշտՙ մենք ենք լքել նրան: 44-օրյա պատերազմի ամբողջ տեւողության ասացինք ու կրկնեցինք, որ սա մեր գոյութենական կռիվն է, անհատի, ազգի, պետության գոյության կռիվը ցեղասպան ոսոխի դեմ: Անհատըՙ զինվորն ու սպան, պատրաստ էր կռվելու եւ կռվում էր, ազգը պատրաստ էր զոհողության, նույնիսկ ոգեւորվածՙ հաղթանակի հեռանկարով: Նույնիսկ քաղաքական ընդդիմությունն էր մի կողմ թողել ներքին խժդժությունների դեմ պայքարը եւ լծվել Արցախի փրկության գործին: Անգամ մամուլը, քիչ թե շատ տեղյակ ճակատային գծում կատարվածիցՙ աշխատում էր բարձր պահել հասարակական տրամադրություններըՙ §հաղթելու ենք¦ի հույսով: Միայն ռազմաքաղաքական, ավելի շուտՙ քաղաքառազմական ղեկավարությունն էր, որ չկարողացավ օգտագործել անհատի եւ հավաքականության ներուժը, նույնիսկ չկարողացավ կանոնավոր նահանջ կազմակերպել դեպի ելման դիրքերՙ հզոր պատվար կազմելու թշնամու առաջխաղացքի դիմաց: Պատճառները բազմաթիվ են, իրարամերժ, տարատեսակ, դավադրական ու դավաճանական: 2500 տարի առաջ Դարեհ 1-ինի խոսքը կրկին իրականություն է դառնումՙ §Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել¦:

Եվ հիմաՙ բաժանված, կտոր-կտոր եղած Հայաստան եւ Արցախ, պառակտված եւ հուսալքված, բարոյալքված հասարակություն, շվար ժողովուրդ, որը չգիտի իր մեռելները սգա՞, իր անհայտ կորած տղաներին փնտրի՞, զոհվածների մարմինները հավաքի՞, թե՞ սոցիալական իր հարցերը լուծի, ընտանիք կերակրի, համավարակի դեմ պայքարի: Եվ այդ բոլորը, ինչպես երեկ կառավարության շենքը շրջափակած քաղաքացիների առջեւ բնորոշեց միացյալ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, թուրք-ադրբեջանական §սողացող¦ ագրեսիանՙ այժմ Սյունյաց աշխարհի դեմ, վաղըՙ Տավուշի, այնուհետեւ…

Այդ ագրեսիան նոր չէ. սովետական տասնամյակներին անընդհատ էր կրկնվում եւ հանդիպում հայ կոմունիստ ղեկավարների խելացի, հեռատես, ինքնապաշտպանության հզոր բնազդ ունեցող պատասխանատուների դիմադրությանը: Սովետական պայմաններում անգամ նրանք այնպես էին արել, որ, օրինակ, ազերիները Շամշադինի շրջան կարող էին մտնել միայն կանաչի եւ բանջարեղեն վաճառելու, այն էլՙ մինչեւ կեսօրվա ժամը 2-ը. ազերիներին թույլատրված չէր այնտեղ ապրել: Նույնըՙ ավելի դժվարին պայմաններում, կատարվում էր Սյունիքումՙ Կապանում եւ շրջակա հինավուրց հայկական բնակավայրերում, որոնք այսօր, հատ-հատ, մաս-մաս, տուն առ տուն հանձնվում են թշնամու ողորմածությանըՙ վարչապետի աթոռը զոռով զբաղեցրած մոլագարի երեւակայության մեջ միայն գոյություն ունեցող §անվտանգության նկատառումներով¦… Ամենեւին անվտանգ չէ Հայաստանը, պատերազմական դադար է միայն: Երեկ Ալիեւը զբոսնում էր Իշխանաձորում, վաղը ման կգա Կոռնիձորում: Էրդողանը իրականացնում է Դեմիրելի, Օզալի, Էնվերի, Քեմալի եւ մյուս ոճրագործների երազանքըՙ ոչնչացնել պահանջատեր հայությանը, մեր հիշողությունից ջնջել Ցեղասպանությունը, ստրկացնել վերջին պատառիկ մնացած մեր երկիրը, պետությունն ու ժողովրդին:

Դժնի ու դժբախտ այս կացության դիմաց շատերը, շատերս, պահանջում ենք մոլագարի հրաժարականը: Ճիշտ ենք անում, վաղուց, դեռ 44-օրյա պատերազմից էլ առաջ պետք էր նույնը պահանջած լինեինք: Ոչ միայն նրա հրաժարականը, այլեւ նրա մեղսակիցներինը, օտարամուտ եւ օտարոտի այն խմբակինը, որը 2,5 տարի ամեն բան արեց ներսից քայքայելու մեր պետությունը, բաժանելու, պառակտելու մեր ժողովրդին, կազմաքանդելու պետական կառույցները, թուլացնելու պաշտպանունակությունը, իրեն ենթարկեցնելու նաեւ Արցախը:

Պատերազմի ընթացքում եւ այնուհետեւ մեղսակիցների այդ խմբակին միացան նաեւ մեր գեներալները, որոնք ճագարների պես ենթարկվեցին մոլագարի քմահաճ հրամաններին, հանդուրժեցին նրա կնոջ քմահաճույքները: Նրանք պատմությունից չգիտեի՞ն, որ Հիտլերն անգամ, ի վերջո, ինքնասպան լինելուց առաջ հանցանքը գցել էր իր մեծատաղանդ գեներալիտետի վրա: Ինչո՞ւ պաշտպանությունը, մեր մարտունակ բանակի գործողությունների համակարգումը չվերցրեցին իրենց ձեռքը: Ինչո՞ւ թողեցին, որ մոլագարն զբաղվի իր չիմացած ու չհասկացած գործերովՙ պատերազմի հրահրում այն դեպքում, երբ թշնամին սպառազինության վրա ծախսել էր 24 մլրդ դոլարՙ մեր 4 մլրդ.ի դիմաց: Մի՞թե նրանք էլ էին կորցրել ինքնապաշտպանության բնազդը: Չգիտեի՞ն, որ մոլագարը մեղքը ի վերջո գցելու է իրենց վրա եւ արդեն գցում է. §Ես թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թիվ 1 մեղավորը չեմ¦:

Այդ բնազդը կորցրել է մեր ժողովրդի մեծ մասը, այլապես այսքան սակավաթիվ չէր լինի հրաժարական պահանջողների քանակը: Այս ընթացքով շուտով ավելորդ է դառնալու որեւէ պահանջ, որեւէ հրաժարում: Ինքն պաշտպանության բնազդից զրկված երկրում ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է վարչապետ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գավառում զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի

Հաջորդ գրառումը

Փաշինյանին ձարբակալելու պահանջին միացել է ևս 68 փաստաբան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանին ձարբակալելու պահանջին միացել է ևս 68 փաստաբան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական