Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի՛շտ երկու չափ, երկու կշիռ

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծես իմ անցեալ շաբթուան ակնարկս՝ «Արեւելք-Արեւմուտք»-ը իր շարունակութիւնը ունեցաւ գործնականօրէն, երբ Արեւելք-Արեւմուտք երկու բեւեռները իրար անցան, Ռուսիոյ՝ Ուքրաինա ներխուժման առթիւ:

Յիշեցի Փութին-Մաքրոն հանդիպման երկար սեղանը, որուն խորհրդանշական իմաստը գործնապէս բացայայտուեցաւ, երբ Փութինն իր սպառնալիքները յումպէտս չվատնեց, այլ շատ արագ եւ կայծակնային յարձակումի ձեռնարկեց Ուքրաինայի վրայ:

Օրերէ ի վեր աշխարհի գրեթէ բոլոր լրատուամիջոցները զբաղած են այս հարցով: Իրենց ալ նիւթ պէտք է, որ սնանեն իրենց յայտագիրները, եւ կասկածը, թէ Ռուսիոյ նախագահին սպառնալիքները կը մնան սպառնալիքներու սահմանին մէջ եւ չեն գործադրուիր, ի թերեւ ելաւ: Ռուսիան որոշած էր եւ ականջ չկախեց արեւմտեան երկիրներու բոլոր սպառնալիքներուն, պատժամիջոցներուն եւ յարձակման չդիմելու կոչերուն: Յարձակման երկրորդ օրը արդէն մայրաքաղաք Քիեւի դռներուն հասած էին ռուսական բանակի միաւորները: Օրերը կը սահին, մարտերը կ՛ահագնանան, անհաշուելի վնասներ երկու կողմերուն, եւ գաղթականներու հոսկ:

Թէ պատմական ի՞նչ փաստեր կան պարզաբանող, թէ Ուքրաինան ի՞նչ անցեալ ունի, եւ ի՞նչ կարգավիճակ ունեցած է, իսկութեան մէջ այդ տարածքը որո՞ւ պատկանած է, ո՞վ ստեղծած է այդ երկիրը, Ռուսիան ի՞նչ իրաւունքներու հիման վրայ այդ տարածքէն պատառիկներ կը գրաւէ… պատմաբաններու եւ քաղաքագէտներու կալուածն է: Զիս հերաքրքրողը ուրիշ բան է: Ինչո՞ւ համար տարբեր երկիրներ, տարբեր վերաբերմունքի կ՛արժանանան: Ինչո՞ւ համար մէկը միջազգային հարց կը դառնայ ու անոր ճակատագրով «մտահոգներու» բանակ մը կ՛ունենայ, մինչ այլ երկիր մը, նոյնանման պայմաններու մէջ, նոյնանման վերաբերմունքի չարժանանար:

Խտրականութիւնը բնորոշող ասացուածք մը ունին արաբները, երբ կ՛ըսեն «Տիրուհիի՞ն զաւակը, թէ՞ սպասուհիին զաւակը», թէեւ երկուքն ալ նոյն հօր զաւակներ են, եւ մարդ չի գիտեր, թէ անոնք մեծնալէ ետք ի՞նչ պիտի դառնան, սակայն անոնք փոքր տարիքէն լրիւ տարբեր վերաբերմունքի կ՛արժանանան. Տիրուհիին զաւակը բացառիկ խնամքի կ՛արժանանայ, կը շփանայ, մինչ միւսը լուսանցքի վրայ կը մնայ:

Այնպէս ալ՝ երկիրներ կան, որոնք «տիրուհիին զաւակներն» են, իսկ անդին ուրիշներ՝ որոնք կարծես «սպասուհիի զաւակներն» են: Հարկ կա՞յ յիշելու Արեւմուտքին կողմէ յարձակումի ենթարկուած երկիրներ եւ ժողովուրդներ, որոնք միջազգային լուրջ վերաբերմունքի չարժանացան, ոչ ահազանգ հնչեցուցին անոնց համար, ոչ պատժամիջոցներու ենթարկուեցան յարձակողները, ոչ ալ միլիոններով ու միլիառներով զէնքով ու զինամթերքով օժանդակութիւն ուղարկեցին, ինչպէս՝ Իրաքը, Աֆղանիստանը, Սուրիան, Լիպիան, Եմէնը, Սուտանը… Հապա, ի՞նչ ըսել Արցախի պարագային, երբ ոտնակոխ եղաւ եւ ոչ մէկ պետութիւն մատը շարժեց: Մինչ Ուքրաինան առաջին իսկ օրէն շփացած զաւկի գուրգուրանքի ու հոգատարութեան արժանացաւ, որովհետեւ թեկնածու էր ՆԱՏՕ-ի անդամ դառնալու: Այդ փափաքը անշուշտ հաճելի չէր Ռուսիոյ, որ իր շրջապատէն՝ Արեւելեան Պլոքէն, երկիր պիտի կորսնցնէր, ինչպէս կորսնցուցած էր նախկին Սովետական Միութեան մաս կազմող կարգ մը երկիրներ, որոնք իրենց դէմքը արեւմուտք դարձուցին: Փութինը ցար կը կոչեն իր միահեծան իշխանութեան եւ նախկին Սովետական Միութեան նման աշխարհի երկրորդ ոյժը դառնալու իր ցանկութեան համար: Ան բնաւ պիտի չուզէ, որ ԱՄՆ մինակը իշխէ աշխարհի վրայ:

Արեւմուտքը, գլխաւորութեամբ Ամերիկայի, իրաւունք ունի որեւէ երկրի վրայ յարձակելու, ներխուժելու, մահ ու աւեր սփռելու, վարչակարգ փոխելու, իրեն ենթակայ ղեկավար նշանակելու, ինչպէս Իրաքի, Աֆղանիստանի, Լիպիայի պարագաներուն, իսկ Ռուսիան իրաւունք չունի: Այս երկու չափ-երկու կշիռը մինչեւ ե՞րբ պիտի տիրէ: Վերադառնանք մեր նշած անցեալ շաբթուան ակնարկին: Ինչո՞ւ համար բոլոր երկիրները քննադատեցին Ռուսիան եւ հսկայ քանակներով օժանդակութիւն հասցուցին Ուքրաինային, իսկ Ռուսիան նկատելի աջակցութիւն չունեցաւ, չքննադատողներուն մէջ շատ էին ձառնպահ մնացողները, պարզապէս Ռուսիոյ հետ իրենց յարաբերութիւններուն վնաս չհասցնելու համար: Բան չի փոխուիր, ասանկ եկեր է, ասանկ ալ կը մնայ: Ամբողջ աշխարհն ու տիեզերքը հակադիր բեւեռներու համակարգով կը շարժին, մնաց որ Արեւելք-Արեւմուտքի համակարգի՞ն վնասեն:

Յակոբ Միքայէլեան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ու Հայաստանը

Հաջորդ գրառումը

Օլաֆ Շոլցին վերագրում են մի բան, որ նա… չէր էլ կարող ասել

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Օլաֆ Շոլցին վերագրում են մի բան, որ նա... չէր էլ կարող ասել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով.  «Սիրելի՛ արցախցիներ, Այսօր Հայոց սրբազան եռատոնն...

ԿարդալDetails

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ. «Հայաքվե»

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական