Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր քրիստոնեական ինքնության բիբը

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը 638 թվականից  Սիոն լեռան վրա ամուր հաստատված է ու գրեթե 1400 տարի ամեն գնով փորձում է պահպանել իր դիրքը, հեղինակությունն ու ներկայությունն այնտեղ:

Պարբերական ու արդեն սովորական դարձած վիճաբանությունները, ծեծկռտուքները, բոլորը գիտեն, որ հայերի ձեռքից իրենց դարավոր իրավուքնները խլելու համար են: Հայերն այնտեղ փաստացի միայնակ են: Միաբանները միայնակ են պայքարում իրենց կալվածքներն ու իրավունքները պաշտպանելու եւ պահպանելու համար:

«Կովերու պարտեզ» կոչված վայրը՝ պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարեւմտյան անկյունում գտնվող մի հողակտոր է, որը Պատրիարքարանը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի: Հողակտորը գտնվում է անմիջապես Պատրիարքարանի, Ժառանգավորաց Վարժարանի, միաբանական բնակարանների և Մատենադարանի հարևանությամբ: Այս գործարքը չհանդարտվող դժգոհության, վեճերի տեղիք է տվել:

«Կովերու պարտեզն» իրականում հայերի դեմ պայքարի երեւացող շերտն է, իսկ չերեւացող շերտերի տակ «վառոդ» կա,  որ ամեն վայրկյան կարող է պայթել: Իրականությունն այն է, որ նպատակ կա հայերին պատկանող տարածքները կամաց-կամաց նրանց ձեռքից վերցնել, օրինակ՝ մաս-մաս գնելով հողակտորները: Ամբողջ տարածքը պատկանում է  Հայոց պատրիարքարանին:

Հայկական պետությունը պետք է կանգնած լինի եկեղեցու կողքին, եթե այդ միությունը քանդվում է, քանդվում է  նաեւ ազգը, պետականությունը: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը միշտ եղել է, ու նրա գոյությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի կյանքում առանցքային դեր է ունեցել: Եկեղեցին ուժեղացնելով՝ պետությունն իրեն է ուժեղացնում: Երուսաղեմի պատրիարքարանի շուրջ վերջ չունեցող դարավոր վեճերը պետք է մեծապես հետաքրքրեն ոչ միայն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին, այլեւ Հայաստանի կառավարությանը, որովհետեւ սա նաեւ պատվախնդրության, ազգային արժանապատվության հարց է: Թույլ տալ, որ 14 դար հայերին պատկանող կալվածքը նրանց ձեռքից վերցնե՞ն: Սիոն լեռան վրա Պատրիարքարան ունենալը նաեւ դիրքի, հեղինակության հարց է, իսկ դիրքն ու հեղինակությունը կարողանալ պահպանելը ուժի ու պատվի հարց է:

Գաղտնիք չէ, որ մեր ժամանակներում եկեղեցու դեմ երբեք էլ միանշանակ դրական տրամադրվածություն չի եղել: Անգամ արմատացած անհեթեթ ու վտանգավոր համոզմունք կա, թե որքան եկեղեցին հզորանա, այնքան պետությունը կթուլանա, իշխանություններն իրենց դիրքերը կզիջեն: Հենց այսօր Հայ եկեղեցու նկատմամբ մերժողական, անգամ չափազանցրած չենք լինի եթե ասենք՝ թշնամական վերաբերմունքը, որ հորդում է  իշխանություններից, դրա վառ ապացույցն է:

Զուգահեռ իրականությունում տեսնում ենք, որ փորձելով թուլացնել եկեղեցին՝ իշխանություններն իրենք են թուլանում ու դրսի ուժերի համար դառնում հեշտ նվաճելի ու զիջող:
Երուսաղեմի պատրիարքարանի նկատմամբ իրականացվող «անջատիր, որ տիրես» գործելաոճի, հայկական կալվածքները մաս-մաս գնելու եւ յուրացնելու իսրայելական քաղաքականության դեմ միայն տեղի եկեղեցական ուժերը չպետք է պայքարեն: Պայքարը պետք է լինի միասնական, իսկ պայքարի արմատները լինեն Հայաստանում:

Հայ հոգեւորականներից ոչ ոք չի կարող հակառակը պնդել, որ պետք է ուժեղացնել Երուսաղեմի պատրիարքարանը, ուժեղացնել երիտասարդ հոգեւորականներով, ծառայողներով, եկեղեցու սպասավորներով, որոնք կդառնան ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ֆիզիկական հզոր ուժ: Երուսաղեմի պատրիարքարանը պետք է իրեն պաշտպանված զգա, ուժերն անընդհատ համալրված լինեն, մինչդեռ ճեմարանը քիչ թվով սաներ է ունենում, հետեւաբար՝ սերնդափոխության հարցը լրջանում է: Հասկանալի է, որ հոգեւորական դառնալը, ինչը պահանջում է դեռ պատանեկությունից հրաժարվել աշխարհիկ հաճույքներից ու առօրյայից, դժվար է:

Ամեն ծնող չէ, որ կհամաձայնի իր որդուն նվիրել եկեղեցուն՝ թեկուզեւ այդկերպ  նպաստելով Երուսաղեմում հայկականությունը պահպանելու, սերնդափոխությունն ապահովելու ու հրեական միջավայրում հայկական բաղադրիչն ուժեղացնելու նվիրական նպատակին:

Հրեաները, հանուն հրեականության տարածման ու դիրքերի ամրապնդման, այդպես կանեին ու անընդհատ նոր սերնդին կնվիրեին այդ նպատակին: Հայերիս դեպքում, ինչպես պատմությունն է  ցույց տալիս, ավելի առաջնային է անձնական, քան պետական ու ազգային շահը, թեեւ հանուն արդարության պետք է ասել, որ հայ հոգեւորականները 14 դար բառացիորեն ատամներով են պահում իրենց դիրքը, հեղինակությունն ու կալվածքները:

Միայն պատկերացնելը, որ հրեաների համար սրբազան Սիոն լեռան վրա հայերն իրավունքներ ունեն, հիրավի, անհավանական է թվում: Հետեւաբար, նրանք միշտ պայքարելու են այդ իրավունքները մեզնից խլելու, իսկ մենք պայքարելու ենք մեր իրավունքները չկորցնելու համար: Իսրայելը միշտ խոչընդոտներ է ստեղծելու Հայոց պատրիարքարանի, հոգեւորականների համար, իսկ նրանք էլ միշտ հաղթահարելու են այդ բարդությունները:

Մոտ 10 տարի առաջ Սուրբ երկրում հայկական կալվածքները գնահատվել են 40 միլիարդ դոլար: Սա ընդամենը թիվ է, իսկ իրականում մեր հարստությունը Երուսաղեմում ուղղակի անգին է, գին չունի:

Հայաստանն Իսրայելում արդեն դեսպանատուն ունի, որի առաքելությունը պետք է լինի Երուսաղեմի պատրիարքարանը պաշտպանելը: «Ազգ»ի աղբյուրների մի մասը հավաստիացնում է, որ Երուսաղեմի հայ հոգեւորականները, ի դեմս Հայաստանի դեսպանատան, իրենց ավելի ամուր են զգում, իսկ մյուսներն էլ պնդում են, թե Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները ոչ ավելացրել, ոչ էլ պակասեցրել են Պատրիարքարանի՝ հնուց եկած խնդիրները:

Երուսաղեմի Պատրիարքը հաստատվում է Իսրայելի, Հորդանանի եւ Պաղեստինի կառավարությունների կողմից, եւ նրա իշխանությունը տարածվում է այս երեք երկրում: Պատրիարքարանի կանոնադրության մեջ ամրագրված է, որ նա հաշվետու չէ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի առաջ: Դարերով եկած այս արտոնությունը հաճախ շահարկումներ է առաջ բերում, ու ստիպում հույսներս դնել այն բանի վրա, թե տվյալ ժամանակահատվածում Պատրիարքը բարեխի՞ղճ կգտնվի, թե ոչ, կչարաշահի՞ հաշվետու չլինելու իր ազատությունը:
Երուսաղեմի պատրիարքարանն աշխատում է  խիստ ռեժիմով եւ գտնվում է ամենժամյա մշտադիտարկման տակ:

Վաղ առավոտից, իսկ որոշ դեպքերում՝ գիշերվանից եկեղեցին սկսում է իր արարողությունները կատարել:

Սովորաբար ժամը 6-ից սկսվում են եկեղեցական արարողությունները: Որոշ ծեսեր մի քանի ժամ են տեւում: Արարողությունները կատարվում են ըստ ժամանակացույցի եւ խստորեն: Եթե գրված է՝ այս ժամին պետք է պատարագ արվի, ուրեմն պետք է արվի, այլապես այդ իրավունքը հայերի ձեռքից կվերցնեն մրցակից հույն եւ լատին եկեղեցիները:

Երուսաղեմը պետք է ուժեղանա Էջմիածնով. էջմիածնի միաբանների պարբերական այցերը, նրանց դասախոսությունները ավելի կամրացնեն կապը Մայր Հայաստանի, Մայր աթոռի հետ:
Երուսաղեմի պատրիարքարանի ուժեղ լինելը համայն հայության, Էջմիածնի, Հայաստանի հզոր լինելն է նշանակում: Իր տարածքով, իր պատմությամբ պատկառանք ու հպարտություն է ներշնչում: Երսուսաղեմը մեր քրիստոնեական ինքնության գլխավոր վկայություններից է:

Միլիոնավոր մարդիկ են այցելում Հիսուս Քրիստոսի գերեզմանին, ինչպես նրա ծննդավայր Բեթղեհեմի տաճար, նորոգում իրենց ուխտը, ու տեղում իմանում են, որ այդ տարածքում իրավունքներ ունի նաեւ Հայ եկեղեցին:  

Հայ ժողովուրդն այսքան փոքր լինելով՝ կարեւոր դերակատարում  ունի Երուսաղեմում արդեն 14 դար:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փաշինյանի կաբինետը, չարորակ ուռուցքի նման, հյուծում է մեր վերջին բջիջները»

Հաջորդ գրառումը

Հանգրուանը՝ Հայաստան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

Հանգրուանը՝ Հայաստան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական