Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր բիբերը ցավից պայթում են արդեն

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում մարդիկ ապրել են կենցաղային վատ պայմաններում՝ մի քանի ժամ լույս ունենալով: Աղավնոն երկու տարի հիշեցնում էր կիսառազմական գոտի: Աղավնո գյուղը, Գորիսն ու Ստեփանակերտը կապող ճանապարհը, ինչպես նաեւ Սրբոց Նահատակաց եկեղեցին անցել էին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Սակայն 2022-ի հունիսի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի  փոփոխություն է  լինելու, ինչով պայմանավորված՝ Աղավնոն, Բերձորը, Ներքին Սուսը (դեռ մի բան էլ զարմացավ Սուս գյուղի անունը լսելիս) անցնելու են Ադրբեջանին:

 Օգոստոսի 5-ին ԱՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը եկավ Աղավնո ու հայտարարեց, որ օգոստոսի 25-ը վերջնաժամկետն է, մինչ այդ՝ բնակիչները պետք է լքեն իրենց տները:

Ռուս խաղաղապահների արձագանքը հետեւյալն էր՝ մինչեւ չշահագործվի նոր միջանցքը, իրենք ոչ մի տեղ չեն գնալու:

 Աղավնոն ու Բերձորն այսօր արդեն դատարկ են: 30 տարի առաջ հայկական բնակավայրերը վերագտան իրենց ճշմարիտ տերերին ու այսօր նորից կորցրին: Սփյուռքի հանգանակությամբ ու Արցախի կառավարության տրամադրած գումարով վերականգնված հայկական բնակավայրերը դրախտ էին հիշեցնում՝ երջանիկ,  ինքնաբավ բնակիչներով: Օդում արձակած մի հայտարարությամբ դրախտը քանդվեց:

Պատերազմի ժամանակ շուշեցիներին,  հադրութցիներին հրահանգեցին  լքել իրենց տները, բայց նրանք հույս ունեին, որ վերադառնալու են: Չվերադարձան: Անբացատրելի ցավ է. չհասցնես տանդ հրաժեշտ տալ:

Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին  ոչ միայն իրենց տներին հրաժեշտ տալու, այլեւ իրերը տեղափոխելու ժամանակ էր տրված՝ հրահանգով՝ ոչ մի տուն չայրել, գույքը չվնասել, այլապես փոխհատուցումից կզրկվեն:

Ո՞րն է ավելի անդարմանելի ցավ՝ երբ անտեղյա՞կ ես լքում տունդ՝ չիմանալով, որ էլ չես վերադառնալու, թե՞ երբ տեղյակ ես, որ էլ չես վերադառնալու:

Ու երկու դեպքում էլ արվել է այնպես, որ հայկական գյուղերն ու քաղաքներն ադրբեջանցիներին  հանձնվեն կուսական վիճակում՝ անվնաս, տասնամյակների ապրուստի եւ ունեցվածքի հետ:

Վերջին երկու տարում ամենօրյա ցնցումներն ու հոգեբանական շոկային հարվածները սկսել ենք համեմատել ու ավելի մեծ ցնցումների, ավելի ահեղ ցավերի նկատմամբ իմունիտետ ձեռք բերել:

Ցավի շեմն այնքան է բարձրացել, որ «միջինացված» ցավին արձագանքելու ընդունակությունն  ու բնազդը բթացել են արդեն:

«Սուրմալուի» պայթյունի հետեւանքով ահռելի գումարներ կորցրած տնտեսվարողներին փոխհատուցում չի տրվելու. Հայրենի կառավարությունը պատճառաբանեց՝ ձեր բիզնեսն ապահովագրեիք, փոխհատուցում կստանայիք: Իսկ Գագիկ Ծառուկյանի «Շանգրիլայի» ֆինանսական վնասների համար նույն հայրնեի կառավարությունը 5 միլիարդ դրամից ավելի փոխհատուցում սահմանեց:

Մեր աղբյուրից տեղեկացանք, որ «Սուրմալուի» տնտեսվարողնրից մեկը մինչեւ հիմա հոգեբանական ծանր վիճակից չի կարողանում  դուրս գալ, որովհետեւ բանկերից կես միլիոն դոլարի վարկ է վերցրել, իսկ իր խանութն ու պահեստը մոխրացել են:

Աղավնոյի ու Բերձորի բնակիչների՝ իրենց տները լքելու լուսանկարներին ու տեսանյութերին քարե հայացքով ենք նայում: Մեր բիբերն էլ չեն լայնանում ցավից, որովհետւ այդ նույն բիբերը տեսել են Աբովյանի դիահերձարանի նկուղում, հուլիսյան շոգին տոպրակների մեջ նեխող մեր հերոս տղաների մասունքները, տեսել են Եռաբլուրի հազարավոր նոր շիրիմները. մեր բիբերը ցավից լայնանալու տեղ չունեն արդեն, մեր բիբերը շուտով կպայթեն, որովհետեւ դեռ պիտի տեսնեն, թե ինչպես են ադրբեջանական հրոսակները ներխուժում հայկական Աղավնո, Բերձոր, Ներքին Սուս, ու դժվար չէ պատկերացնել ցինիզմի, բարբարոսության  աստիճանը:

Երիտասարդ կինն իր տան բակից վարդի թփերն է բահով հանով, որ թուրքի բաժին չդառնան: Մի մանչուկ իր խաղալիքներն է գրկած տանում դեպի ավտոմեքենա, Աղավնոյի երեխաները վերջին անգամ են լողում գետակում. Արցունքների՞ց է թրջվել նրանց արևավառ դեմքը, թե՞ գետի ջրից:

Մի անկյունում պապը խոտի դեզն է այրում: Աշակերտները դպրոցի պատերին տարբեր լեզուներով գրել են՝ Արցախը Հայաստան է, Աղավնոն հայկական է, մենք վերադառնալու ենք, անիծվեն բոլոր դավաճանները:

Իսկ Երեւանի կինոսրահներում կատակերգության պրեմիերա է, սրճարանները լեփ-լեցուն են, ռեստորանները՝  նույնպես:

120 տարի առաջ ճիշտ նույն պատկերն էր Արեւմտյան Հայաստանում. թուրքերը հայկական մի գյուղ էին այրում, մյուս գյուղում հայերը պատուհանները պինդ փակում էին, որ այրվող տների ծուխը ներս չմտնի, հոտը չառնեն՝ վստահ, որ թուրքն այդքանով կբավարարվի, իրենց գյուղ չի հասնի:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բերձորի նորակառույց ճանապարհը Բաքուն ներկայացնում է որպես տեղաբնակ  հայերի հետ երկխոսության սկիզբ

Հաջորդ գրառումը

Քարշի՝ Չերչիլի հայտնի լուսանկարը գողացել են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Քարշի՝ Չերչիլի հայտնի լուսանկարը գողացել են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

06/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեր փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ. տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Ձեռնարկվում...

ԿարդալDetails

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական