Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր բարերարները

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ ներկայ գտնուեցայ Երեւանի Աւետիսեան դպրոցի ամավերջի հանդիսութեան: Յայտագրի ընթացքին կարճ ֆիլմ մը ցուցադրուեցաւ վերջերս մահացած բարերար Էտուարտ Աւետիսեանի մասին: Քանի մը օր առաջ ալ Ամերիկեան համալսարանին մէջ անոր յիշատակի յարգանքի ձեռնարկ մը կազմակերպուած էր, տրուած ըլլալով որ Է. Աւետիսեանը այդ հաստատութեան մէջ ալ կարեւոր ներդրում ունեցած է:

Աւետիսեան դպրոցը ՀԱԹ-ի (Հարաւ-արեւմտեան թաղամաս) մէջ մօտ քառորդ դար առաջ բացուած, 2014-ին ունեցաւ իր արդիական, գեղեցիկ, բոլոր յարմարութիւններով օժտուած շէնքը, ուր ուսումը լրիւ ամվճար է, քանի որ ի սկզբանէ բարերարը նպատակ ունեցած է այդ շրջանի չքաւոր ընտանիքներու զաւակներուն անվճար լաւագոյն ուսում ապահովել, մանկապարտէզէն մինչեւ աւագ 12-րդ դասարան: Հիմնարկը կը պատկանի եւ կը վայելէ հոգատարութիւնը Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան (AMAA):

Աւետիսեանէն զատ, Հայաստանի մէջ ոեւէ անհատ բարերարի անունով դպրոց հիմնուած ըլլալը չեմ լսած, մինչ սփիւռքի բոլոր հայկական վարժարանները բարերարներու շնորհիւ կառուցուած են, կամ ալ հայկական կազմակերպութիւններու, որոնցմէ ոմանք կոչուած են սուրբերու, կամ ազգային գործիչներու, կամ այլ անուններով, իսկ շատեր ալ ցարդ կը կրեն հիմնադիր բարերար  նուիրեալ հայորդիներուն անունները, ինչպէս Կիպրոսի երբեմնի Մելգոնեանը, Սուրիոյ Լազար Նաճարեանը-Գալուստ Կիւլպենկեանը, Լիբանանի Հայկազեանը, Նշան Փալանճեանը, Խանամիրեանը, Նազարեանը, Յովակիմեան- Մանուկեանը, Կարմիրեանը, Սոֆիա Յակոբեանը, ԱՄՆ-ի Ֆերահեանը, Մանուկեան-Տեմիրճեանը, Սան Ֆրանսիսկոյի Գռուզեան-Զաքարեանը եւ այլն: Շարքը երկար է, ատոր համար միայն քանի մը օրինակ յիշեցի, երբ անոնք տասնեակներով են Միջին Արեւելքի թէ Եւրոպայի, Մ. Նահանգներու թէ Քանատայի, Եգիպտոսի ու Հարաւային Ամերիկայի մէջ:

Այս բարերարները բոլորը միլիոնատէր մարդիկ չեն եղած, անոնցմէ ոմանք նոյնիսկ դժուարին աշխատանքով գումար խնայած են ու վերջը այդ գումարը նուիրած են դպրոցաշինութեան, կա՛մ իրենց անունով, կա՛մ իրենց ծնողաց յիշատակին: Այս մարդոցմէ շատերը, եթէ ոչ իրենք, ապա իրենց ծնողները Երկրէն տեղահան եղած են ու ուսումի փափաքը իրենց սրտերուն մէջ՝ համտեսած են ջարդին ու տեղահանութեան դառնութիւնը եւ ոճրագործ թշնամիին փակած կեանքի դռներուն դէմ, անոնք դպրոցներու դռներ բացած են, որպէսզի նոր սերունդը զինուի գիտութեամբ եւ ապրելով վրէժը լուծէ իր ազգին:

Գուցէ անհաւատալի թուի, սակայն 1915-ի յաջորդող տարիներուն Սուրիոյ գիւղերուն, աւաններուն ու քաղաքներուն մէջ հայկական 250 դպրոց բացուած է … Զարմանալի՞ է, թէ ջարդէն փրկուած այդ կիսամերկ խլեակները կերակրելու փոխարէն դպրոց կը բանան: Թերեւս այսօր տարօրինակ թուի, սակայն այդ օրերուն, ուր ամէն ինչ կորսնցնելու մատնուած հայերը մտածած են ինքնութիւննին չկորսնցնել, յատկապէս լեզուն եւ հաւատքը, ճիշդ ատոնց համար ալ նախընտրած են հիւղակներու մէջ մնալ, կէս-մէս սնիլ, կէս-մէս հագուիլ, սակայն պահել իրենց հայկականութիւնը:

Հին աւանդոյթը ցարդ կը շարունակուի, այսօր ալ կան բարերարներ, դպրոցասէր նուիրեալներ, կանգուն վարժարաններուն դրամական օգնութիւն փութացնող,  տասնեակներով փակուող դպրոցներու դիմաց նոր դպրոցի մը կառուցումը ապահովող բարերարներ,  մասնաւորաբար նորաստեղծ գաղութներու մէջ, միօրեայ թէ ամէնօրեայ, Հայաստանէն, Մ. Արեւելքէն ու այլ վտանգուած շրջաններէն եկած գաղթական հայերուն համար, պարզապէս զէնքերը վար չդնելու եւ կարելին փրկելու համար:

Մեր բարերարները, ինչ հոսանքի կամ դաւանանքի պատկանած ալ ըլլան, նուիրեալ մարդիկ են եւ արժանի անսակարկ գնահատանքի: Նոյնիսկ կը մտածեմ որ տարուան մէջ օր մը, կամ ամբողջ տարի մը նուիրուի դպրոցներու, կամ ազգօգուտ այլ հաստատութիւններու բարերարներու, ինչպէս Մ.Տ.Կիլիկիոյ Կաթողիկոսին տարեձօնի   գեղեցիկ աւանդոյթն է:

Այսպէս է, մարդիկ կան, որոնք իրենց ունեցած հարստութիւնը զեխութեամբ կը վատնեն, կան մարդիկ ալ, որոնք իրենց շան կամ սիրած կենդանիին կը կտակեն, կան նաեւ մարդիկ ալ, որոնք  իրենց անունը յաւերժացնելու համար բարեգործութիւն կ՛ընեն: Շատեր բարեգործութիւն կ՛ընեն հիւանդանոցներու, գիտական կեդրոններու, կամ այլ հիմնարկներու կտակելով իրենց ունեցածը, իսկ հայերս ընդհանրապէս դպրոցաշինութեան կամ ազգային հաստատութիւններու նուիրած ենք ու կը շարունակենք մեր ազգօգուտ բարեգործութիւնը:

Յարգանք մեր բարերարներուն:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սայաթ-Նովա» փառատոնն՝ առանց Սայաթ-Նովայի

Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն ազդարարեց ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին նվիրված արվեստագիտական միջոցառումների շարքի մեկնարկը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն ազդարարեց ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին նվիրված արվեստագիտական միջոցառումների շարքի մեկնարկը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական