Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկնարկում է ԹՄՄ-ի Արցախի փախստականներին անհատական եւ ամիջական թափանցիկ օգնություն ցուցաբերելու ԾՐԱԳԻՐԸ

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով, որ 100 հազարից ավելի արցախցի մեր եղբայրներն ու քույրերը հանկարծակի եւ դաժան պայմաններում ստիպված են եղել լքել իրենց պապենական հայրենիքը եւ այժմ Հայաստանում աներեւակայելիորեն հուսահատության են մատնված, բազմաթիվ կազմակերպություններ փորձում են օգնության տարբեր ծրագրեր իրականացնել:

Մ. Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային Միության վարչությունը, որ տասնամյակներ շարունակ Հայաստանին եւ Արցախին օժանդակելու հարուստ փորձ ունի շնորհիվ համապատասխան ֆոնդերի առկայության, այժմ ձեռնարկում է «Նվիրատուի ինքնությունը հաստատող օգնություն ստացողի ձեւաչափով» երեք հստակ ծրագիր իրականացնել: Նվիրատուները կարող են ընտրություն կատարել հետեւյալներից.
(ա) Մենք ընդարձակելու ենք մեր քաջածանոթ եւ հաջողություն արձանագրած «Հովանավորիր մի ուսուցիչ» ծրագիրը, կանխիկ նյութական օգնություն տրամադրելով Արցախից նոր տեղահանված դասատուներին, մտավորականներին եւ նրանց ընտանիքներին:

(բ) Անմիջական կանխիկ օգնություն է ցուցաբերվելու տեղահանված ընտանիքներին, առաջնահերթություն տալով այն ընտանիքներին, որոնցում կան մեծահասակներ եւ մանկական տարիքի անդամներ:

(գ) Անմիջական օգնություն է ցուցաբերվելու նաեւ վառելանյութի սարսափելի պայթունի հետեւանքում այրվածքներով տուժածներին, որոնք այժմ բուժվում են Երեւանի Այրվածքաբանության եւ Մաշկաբանության ազգային կենտրոնում, եւ նրանց ընտանիքներին:

Վերոնշյալ 3 տարբերակներում յուրաքանչյուր անձին հատկացված գումարը կազմելու է 200 ԱՄՆ դոլար:

ԹՄՄ-ի Երեւանի ներկայացուցչության գրասենյակի վերահսկողության ներքո երիտասարդ կամավորների մի խումբ իրականացնելու է այս ծրագրերը: Նվիրատուները օգնությունը ստացողի ինքնության վերաբերյալ ստանալու են գաղտնի տեղեկություն:

ԹՄՄ-ի Կենտրոնական վարչությունը վերոնշյալ ծրագրերը իրականացնելու է 5000 ԱՄՆ դոլարի սկզբնական հիմնադրամով: Կախված մեր նվիրատուների առատաձեռնությունից՝ կազմակերպությունը հույս ունի, որ կկարողանա կարճ ժամկետում օգնություն ցուցաբերել 100 ընտանիքների, իսկ շուտով նաեւ հազար եւ ավելի ընտանիքների:

Նվիրատուները կարող են վերոնշվածներից մեկ կամ ավելի ծրագրերի մասնակցել: Նրանք ստանալու են մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարկերից ազատման ստացականներ: ԹՄՄ-ն ոչ մի գումար չի ակնկալում իր ծառայության դիմաց:

ԱՄՆ-ում նվիրատվությունները ուղարկել հետեւյալ հասցեով. Tekeyan Cultural Association Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watertown MA 02472, https://givebutter.com/AGuStb, իսկ Կանադայում՝ Tekeyan Cultural Association Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Que՛bec H4N 1Z5, Canada հասցեով, https://www.convergepay.com/hosted-payments/?ssl–txn–auth–token=khtGf%2FjkTgWma7C7Eev3bQAAAYrSp5tT#!/payment-method: https://mirrorspectator.com/2023/10/03/tekeyan-cultural-association-launches-transparent-artsakh-refugees-aid-program-directed-to-individuals/

Սիրելի հայրենակիցներ, անմիջապես կատարեք Ձեր նվիրատվությունները, որպեսզի օգնենք մեր աղետյալ հայրենակիցներին:

ԱՄՆ-ի եւ ԿԱՆԱԴԱՅԻ ԹՄՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրիտանահայ Միության բողոքի ցույցը Լոնդոնում

Հաջորդ գրառումը

Արցախցի «մեծամեծերը» գաղթի ժամանակ նաեւ «տրակտորներ» են դուրս բերել

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախցի «մեծամեծերը» գաղթի ժամանակ նաեւ «տրակտորներ» են դուրս բերել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական