Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծամորի ԱԷԿ-ի ֆենոմենը

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցը` բարիք, թե՞ չարիք են ջերմամիջուկային էլեկտրակայանները, մշտապես է ակտիվ քննարկման խնդիր դիտարկվել: Ինչքան էլ տարօրինակ համարվի, այն վարել են թե այդ կայանները «ծնած» գիտնականները թե հանրությունների ամենատարբեր ներկայացուցիչները, սկսած սիրողական մակարդակով հնչեցրած դատողություններից մինչեւ առարկություն չընդունող, ամենայն մանրամասնությամբ արված, հաշվարկ-հիմնավորումներով:

Ծանոթանալով անվանի գիտնական ու պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասերը» հուշերի գրքին, համոզվում ենք, որ գերակտիվ քննարկումների փուլ է ապրել նաեւ ՀՍՍՀ-ում միջուկային էլեկտրակայան ունենալու գործընթացը, երբ տեղի ընտրության հարցում խոսվել է անգամ այն Խոսրովի անտառներում տեղակայելու մասին: Չգիտեիք` իմացեք:

Թե ինչո՞ւ էր պետք ոմանց գնահատականներով այդ հրեշավոր կառույցը ԽՍՀՄ հարավային սահմանահատվածի մեր հանրապետությունում կառուցել, երբ ատոմակայաններ չկային ՌՍՖՍՀ-ի նույնպես հարավային անծայրածիր տարածքներում, նաեւ միջինասիական հանրապետություններում, հարցերից մեկն է: Խնդիրն այն է, որ Մեծամորի ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիայի 1-1,3 մլրդ կիլովատժամը կեսգիշերին մոտ հատվածում փոխանցվում էր Ուկրաինա, որը նվազագույն կորուստներով էր հնարավոր իրականացնել մոտակա Ռոստովի կամ Կրասնոդարի մարզերից: Խոսքը բարձրավոլտ ցանցերում անխուսափելիորեն արձանագրվող կորուստները առավելագույնս նվազեցնելուն է վերաբերվում, որը կարող է հարյուր միլիոնավոր կվտժամերի հասներ: Այս մասին մտորումների տրվեցի ՀՀ կառավարության նախարարներից մեկի այն հայտարարությունից հետո, որ Մեծամորի ատոմակայանը վերանորոգումից հետո աշխատում է իր հզորության 100 տոկոսի չափով:

Ինչ է ստացվում: Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի հզորությունը 415.000 կվտժամ է, տարին  էլ 8760 ժամ ունի: Այս թվերի բազմապատկումից ստանում ենք 3,6 մլրդ կվտժամ էլեկտրացուցանիշ: Անգամ տարվա 10 ամիսները աշխատելու պարագայում, որի ընթացքում ժամերը կազմում են 7.200 ժամ, ստանում ենք 3 մլրդ կվտժամ: Սակայն արի ու տես, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը տասնամյակներ շարունակ իրականացնում է տարեկան 2,3-2,4 մլրդ կիլովատժամ էլեկտրաարտադրություն, որը համարժեք է ԱԷԿ-ի հզորության մոտ 60 տոկոս շահագործման: Մոտավորապես այսպիսին է աշխարհի տարբեր երկրներում ատոմակայանների շահագործման կարողունակությունն ըստ այն նախագծողների, որի գերազանցումը կարող է խնդրահարույց դառնալ: Թե ինչպիսի, այս մասին չի խոսվում, ցանկալի ու հաճելի թեմա չէ:

Ինչո՞ւ եմ՝ թող որ պարզ սիրողական մակարդակով փորձում զրույց ծավալել այս թեմայով: Պարզ մի պատճառով. մեր հանրության որոշակի մասի մոտ ատոմակայանի հզորության շուրջ պատկերացումների կապակցությամբ: Այն սկսում է այսպես կոչված կեղտոտ ռումբ ունենալու շուրջ դատողություններից մինչեւ էլեկտրաէներգիայի հսկայաքանակ արտահանումների մասին զրույցներով, որտեղ հիմնական փաստարկը Մեծամորի  ատոմակայանն է: Բազմիցս է հիշատակվել, որ ՀՀ-ից էլէներգիայի արտահանումը կարող է կազմել մինչեւ 1 մլրդ կվտժամ, ատոմակայան ունենք չէ՞ ոգեւորության հաստատումով: Ավաղ, չի ասվում, որ ՀՍՍՀ լավագույն շրջանում երկրում էլեկտրաարտադրությունը, ասենք՝ 1985 թվականին, կազմել է 15,7 մլրդ կվտժամ, որից ԱԷԿ-ի բաժինը` 5,7 մլրդ կվտժամ (2 էներգաբլոկները միասին), 35 տոկոս: Նկատենք, որ ատոմակայանն ինքը հսկայական տարածքներ է զբաղեցնում, որոնք լուսավորվում են, ջեռուցվում, տարվա կտրվածքով ծախսվող էլեկտրաէներգիայի քանակը հասցնելով մի քանի հարյուր միլիոն կվտժամերի, գրեթե այնպիսի ցուցանիշի, որն արձանագրվում է  ՀՀ-ում ամառային շրջանի մեկ ամսվա ըմթացքում: Ահա ինչու են երկրներից շատերը գերակայությունը տալիս, ասենք հիդրոկայանների շինարարությանը: Հեռուն գնալու կարիք չկա, հենց թեկուզ մեր հարեւան Վրաստանը, որտեղ մի քանի տարի առաջ մեզանից էին էլհոսանք գնում, հիմա մենք ենք նրանցից գնում, երբ մեր հարեւաննները ատոմակայան չունեն, երբեւէ չեն  էլ խոսում այդ մասին, այլ գերադասեցին հիդրոկայաններ կառուցել, այդտեղ արտադրվածը ՀՀ բարձրավոլտ էլեկտրացանցերի միջոցով Իրանին վաճառել:

Լավ օրինակը հարկ է, որ գայթակղիչ լինի, մենք էլ մեր հնարավորություններն առավելագույնս նպատակային օգտագործենք: Ընդամենը 2-3 տարի առաջ ամենայն հիմնավորումներով խոսվեց Դեբեդ գետի ջուրը թունելի միջոցով Շնողի հատված հասցնելու եւ մինչեւ 75 մգվ հզորության հիդրոկայան ունենալու մասին: Անգամ խոսք եղավ, որ հորատող սարքավորումը կա, պայմանավորվածություն ձեռք է բերվել, քանզի այդ կառույցի պարագայում գլխավորը թունելի փորելն է: Այն կարելի է անգամ ՀՀ բյուջեի հաշվին իրականացնել, քանզի շինարարության ժամկետ էր նշվել 4-ից 5 տարին: Հիմա տարօրինակից էլ առավել անհասկանալի լռություն է: Գրեթե նույն վիճակն է Մեղրիհէկ-1-ի առումով: Հիմնավորապես ասվեց, որ 75 մգվ հզորության առաջին հիդրոկայանը, ըստ պայմանավորվածության, կառուցելու է իրանական կողմը եւ 15 տարի շահագործելուց հետո տալու է Հայաստանի հանրապետությանը: Հարեւան երկրի հետ ջերմ հարաբերությունների առկայության պարագայում, որի դրսեւորումներից էր ՀՀ վարչապետի օրերս կայացած այցը Թեհրան, տարօրինակ է, որ ոչ մի խոսք չասվեց հէկ-ի կապակցությամբ, ուր մնաց խոսվեր «Մեղրիհէկ-2»-ի մասին: Մի փաստ էլ հիշեցնեմ երկու տասնամյակ առաջ ՀՀ անվանի հիդրոշինարարներից մեկի հետ կայացած անձնական զրույցից: Ասաց, որ մինչեւ 80 մգվ հզորության հիդրոկայան կարելի է կառուցել Լոռիբերդի տարածքում, միայն թե մանրամասն հետազոտական աշխատանքներ է պետք իրականցնել: Զրուցակիցս հիմա չկա, բայց կան չէ՞ հիշյալ տարածքի գեոդեզիական քարտեզները, հոսող ջրերը, նիշերի չափումները… Պակասում է մտահոգությունը: Խնդիրը փորձ է արվում լուծել արեւային կայանների օգնությամբ, իսկ թե ինչու է անտեսվում հիդրոէներգետիկան, անհասկանալի է:

Հայաստանի հանրապետությունը պետք է տնտեսական առումով կայանա, որտեղ որոշիչ է էլեկտրաէներգետիկ ապահովվածությունը, 1 բնակչի հաշվով ներկայիս տարեկան 2.000 կվտժամ էլեկտրաարտադրության կրկնապատկում-եռապատկումը: Կայացող երկրների վիճակագրությունն այս մասին է հուշում: Այս գործընթացում ի՞նչ դեր կարող է ունենալ ջերմամիջուկային կայանը, թող փաստեն ոլորտի մասնագետները:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եթե ԱԺ մեծամասնությունն այլ լիներ, անվտանգային խնդիրների վրա կաշխատեի»

Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիր. չստորագրված «իրողություն»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիր. չստորագրված «իրողություն»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական