Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարք Թուրեյ՝ մանկական թերապեւտ, հայ դատի հիփ հոփ արտիստ

Արծվի Բախչինյան
13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՋԵՐՄԵՆԹԱՈՒՆ, Մերիլենդ, ԱՄՆ – Անցյալ հուլիսին մի ընդհանուր ընկերոջ միջոցով Երեւանում հաճելի ծանոթություն ունեցա ամերիկյան հիփ հոփ արտիստ, երգահան, մանկավարժ եւ ակտիվիստ Մարք Թուրեյի եւ նրա մոր՝ Դայան Քուփելյանի հետ: Մարք Թուրեյը ծնվել է Վաշինգթոնում եւ ներկայումս խորանում է աշխատանքային թերապիայի օգնականի մասնագիտության մեջ: Որպես թերապեւտ աշխատել է աուտիզմ ունեցող երեխաների զարգացողական կենտրոնում: Ի թիվս բազմաթիվ այլ ստեղծագործությունների, Մարքը հեղինակել է «1915» երգը, որը կատարել է Թայմս Սքվերում, Սպիտակ տանը եւ Լոս Անջելեսի «Արդարության երթում»՝ հազարավոր աջակիցների առջեւ, ինչպես նաեւ օգտագործվել է ԱՄՆ-ի 26 ավագ դպրոցների եւ քոլեջների ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին կրթելու համար:

–Սիրելի՛ Մարք, շատ հաճելի էր հանդիպել քեզ եւ մայրիկիդ ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս եւ ընկերներիս համար, նաեւ ծանոթանալ երգերիդ հետ: Ինչպե՞ս ես համատեղում գործունեությունդ որպես հիփ հոփ արտիստ եւ մանկավարժ:

–Մեզ համար եւս ֆանտաստիկ էր ձեզ հանդիպելը: Կարծում եմ, որ երաժշտությունը կարող է լինել տեղեկատվություն ստանալու եւ պահպանելու հիանալի միջոց, եւ հատկապես հիփ հոփը մի ժանր է, որի հետ երիտասարդ սերունդն իսկապես կարող է նույնանալ: Ուսուցիչներից շատերը, որոնք օգտագործել են իմ «1915» երգն իրենց դասարաններում, հայտնել ենաշակերտների ակտիվության աճի մասին: Ես շատ հպարտ եմ, որ այս երգը կարող է օգտագործվել հաջորդ սերնդին կրթելու եւ թուրքական կառավարության ժխտողական արշավի դեմ պայքարելու համար:

–Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ լինելը մեծապես ձեւավորել է քո ինքնությունը: Զարմանալի չէ, որ դու ստեղծեցիր «1915»-ը, բայց մինչ այդ մայրիկդ ատենախոսություն էր հեղինակել՝ նվիրված վերապրածների վրա Ցեղասպանության շարունակական ազդեցությանը…

–Երբ երեխա էի, մայրս՝ Դայան Քուփելյանը, ուսանում էր կլինիկական հոգեբուժության ասպիրանտուրայում: Իր ատենախոսության համար հրատարակված աշխատության մեջ նա մի գլուխ նվիրել է սերունդների վրա տրավմայի հետեւանքների մասին: Նա հատկապես կենտրոնացել է Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի վերապրածների վրա, եւ թե ինչպես են հետագայում նրանց զավակներից շատերը մեծացել՝ զգալով իրենց տրավմայի երկարատեւ հետեւանքները: Սա շատ կարեւոր թեմա է, քանի որ տարբեր ցեղասպանություններ եւ պատերազմներ են տեղի ունեցել եւ, ցավոք, շարունակվում են: Այս ընդհանուր տրավմայի հնարավորինս արդյունավետ բուժումը հասկանալը կարող է նպաստավոր լինել հաջորդ սերնդի համար։

Մարք Թուրեյը մոր հետ Երեւանում։

–Քո ժառանգության հայկական մասը բավականին ուժեղ է։ Իսկ հայրակա՞նը:

–Ես մորս կողմից հայ եմ (եւ մասամբ՝ հույն): Հորս կողմից ֆրանսիացի եմ, հայրական մեծ պապս՝ Պիեռ Շառլ Տուրեյը, ֆրանսիացի հուգենոտ քահանա էր, որն օգտագործել է իր պաշտոնը՝ փրկելուհազարավոր հրեաների կյանքը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական բռնազավթմանօրերին: Նրա անունը գրված է Վաշինգթոնի Հոլոքոսթի թանգարանի Արդար ոչ հրեաների պատին, իսկ Երուսաղեմի Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային կենտրոնում՝ Յադ Վաշեմում, նրա անունով ծառ է տնկված: Նրա մասին է նաեւ Թելա Զասլոֆի «Փրկարարի պատմությունը» գիրքը: Ցեղասպանության դեմ իմ ընտանիքի պայքարի այս երկու կողմերը (ինչպես որպես վերապրածներ, այնպես էլ՝ փրկողներ) ինձ մեծապեսխթանել են երաժշտություն ստեղծելու, որը ճշմարտությունը կհայտնի իշխանությանը:

–Ինչպես մոտ քառորդ դար առաջ «Սիսթեմ օֆ ը դաունը», դու նույնպես Հայոց ցեղասպանության թեման բերել ես ամերիկյան փոփ մշակույթ: Ինչպիսի՞ արձագանքներ ես ունեցել:

–Իրականում փոքր ժամանակ պատիվ եմ ունեցել հանդիպելու Սերժ Թանկյանին եւ Ջոն Դոլմայանին, երբ նրանք եկան Վաշինգթոն՝ կոչ անելու Կոնգրեսին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Սիսթեմ օֆ ը դաունը» մեծ ոգեշնչում է ինձ համար: Երբ թողարկեցի «1915»-ը, արձագանքների ճնշող մեծամասնությունը շատ դրական էր: Ակնհայտ է, որ ինձ մեծապես աջակցում էին ոչ միայն ամերիկահայերը, այլեւ հիփ հոփի սիրահարները։  Հիփ հոփը մի ժանր է, որն արմատավորված է սոցիալական ակտիվիզմի մեջ. հիշենք վաղ շրջանի այնպիսի խմբերի, ինչպիսիք են «Փաբլիք էնեմին», «Գրանդմասթեր ֆլեշը», «Էն Դաբլյու Էյը» եւ այլք: Շատ առումներով այն ստեղծվել է որպես կարեւոր տեղեկատվությունը զանգվածներին փոխանցելու միջոց, ինչը հիմնականում անտեսում էին հեռատեսիլը, ռադիոն եւ մյուսները: Այսպիսով, կարծում եմ, որ կար ընդհանուր գնահատական այն ուղերձի համար, որը «1915»-ը բերեց հիփ հոփ համայնքին:

–Մենք գիտենք, թե որքան ուժեղ է թուրքական լոբբին ԱՄՆ-ում։ Ինչպիսի՞ն էր նրա՛նց արձագանքը քո երգին:

–Նրանք չդարձան երգի երկրպագուներ (ծիծաղում է): Առաջին մի քանի ամիսներից հետո, երբ երգը սկսեց ուշադրություն գրավել, ես շատ կատաղի մեկնաբանություններ էի ստանում սոցիալական ցանցերի իմ էջերում թուրքական «բոտերից» կամ «տրոլներից»: Դրանք միաժամանակ ծիծաղելի եւ տագնապալի էին: Նրանք թե՛ հերքում էին, որ երբեւէ Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, թե՛ սպառնում էին կատարել երկրորդը նույն նախադասությամբ: Նման բան պարզապես չես կարող հորինել։ Ամեն ապրիլին նույնը կրկնվում է, հենց այդպես: Բայց, անկեղծ ասած, ես զգում եմ, որ դա գործընթացի մի մասն է: Երգը պատմում է ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, եւ այդ ճշմարտությունը սպառնալիք է թուրքական լոբբիի եւ նրանց ժխտողական արշավի համար։ Եթե ​​նրանք ինձ հարվածում են այս մեկնաբանություններով, ուրեմն երգը մարդկանց ճշմարտության մասին տեղեկացնելու ազդեցություն է ունենում։ Այնպես որ, այդ առումով ես ընդունում եմ մարտահրավերը։

–«1915»-ը այդ թեմայով քո միակ երգը չէ։ Խնդրեմ պատմի՛ր նաեւ «Honoring The HYE» երգի մասին:

–Հիմնվելով «1915»-ից ստեղծված հարթակի վրա՝ իմ նոր՝ «Honoring The HYE» երգը հայկական համերաշխության եւ տոկունության ուղերձ ունի: Ձայնային առումով երգն ունի հիփհոփ եւ փոփ երաժշտության առույգ հնչողություն, որը նպատակ ունի գրավել ինչպես հայ, այնպես էլ ոչ հայ ունկնդիրներին: Ցանկանալով օգնել կարիքավոր հայերին՝ երգի հասույթի մի մասը նվիրաբերելու եմ Գյումրիում գործող «Էմիլի Արեգակ» կենտրոնին: Նրանք թերապեւտիկ ծառայություններ են մատուցում աուտիզմով եւ այլ կարիքներ ունեցող երեխաներին, անվճար ծառայություններ են առաջարկում արցախցի ընտանիքներին, որոնք նոր կյանք են սկսում Հայաստանում։ Երգն այժմ հասանելի է բոլոր հարթակներում։

–Քո առաջին այցը Հայաստան պետք է շատ ոգեշնչող լիներ ինչպես մայրիկիդ, այնպես էլ քեզ համար: Բացի խոր զգացմունքային պահերից, ի՞նչ առաքելություն ես կատարել այստեղ։

–Այո՛, շատ ոգեշնչող էր։Ո՛չ մայրս, ո՛չ ես նախկինում չէինք եղել այստեղ, եւ մեր առաջին օրը, երբ վայրէջք կատարեցինք Հայաստանում, համընկավ Վարդավառի հետ: Մենք իրականում չէինք ծրագրել, որ այդպես լիներ, բայց ենթադրում եմ, որ տիեզերքի կամքով եղավ այդպես: Հիանալի ընդունելություն էր՝հայրենիքը տեսնելու համար: Ես իրականում պատրաստեցի մի կարճ տեսանյութ, որտեղ մայրս մասնակցում է ջրոցիին Երեւանում։ Այն տեղադրեցի ԹիքԹոքի իմ էջում, եւ այն բավականին արագտարածվեց՝ հավաքելով ավելի քան 125,000 դիտում: Հաջորդ օրերին մարդիկ Երեւանում նկատում էին մայրիկին՝ ճանաչելով նրան որպես «ծիծաղող տիկինը Թիք Թոքից» (ծիծաղում է): Գյումրիում հանդիպեցինք նշածս«Էմիլի Արեգակ» կենտրոնի անձնակազմին՝ խոսելու զարգացողական թերապիայի մասին եւ նաեւ բեմադրություն իրականացնելու կենտրոնի երեխաների համար: Ուրախ էի հայտնվել «Շանթ» հեռուստաընկերության «Բարի լույս, Հայաստան» հաղորդման եթերում եւ ներկա լինել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությանը: Մայրս եւ ես տեսանք Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, եւ մայրս այնտեղ ձայնագրվեց թանգարան-ինստիտուտի արխիվի համար՝ պատմելով իր ընտանիքի փախուստի պատմությունը: Հիանալի էր տեսնել, թե ինչ աշխատանք են նրանք կատարում՝ այնքա՜ն կարեւոր իրադարձությունների պահպանման համար: Բացի այդ, մենք կարողացանք շփվել շատ հիանալի անհատների հետ (ինչպիսին դուք եք) եւ տեսնել բազմաթիվ պատմական վայրեր, ինչպիսիք են Գառնին, Մարմաշենը եւ այլն:

–Մենք միշտ ուրախ կլինենք ողջունել քեզ եւ ընտանիքիդ անդամներին Հայաստանում:

–Շատ շնորհակալ եմ եւ արդեն անհամբեր եմ՝ վերադառնալու 2025 թվականին: Հաջորդ ճամփորդությունն արդեն ծրագրված է:

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսը նախ թող կանխի ավերը

Հաջորդ գրառումը

Դարձյալ «հրաժարի՞մք յազգայինէ». ինչո՛ւ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Դարձյալ «հրաժարի՞մք յազգայինէ». ինչո՛ւ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական