Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտի 31-ը ադրբեջանցիներն իրենց ցեղասպանության օր են հռչակել

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 31-ի առավոտյան Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան Ինստագրամի իր էջում երկլեզու՝ ադրբեջաներեն եւ ռուսերեն հետեւյալ գրառումն է արել՝ «Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա ողբերգությունը, որի ժամանակ մեր անմեղ հայրենակիցները սպանվեցին: Մենք միշտ հետամուտ կլինենք, որ այդ սարսափելի իրադարձությունների մասին ճշմարտությունը փորձ չարվի դույզն- ինչ նենգափոխել: Հարգում եմ 1918-ի մարտին ադրբեջանցիների ցեղասպանության զոհերի լուսավոր հիշատակը: Ալլահը թող խաղաղություն պարգեւի մեր բոլոր շեհիդների հոգիներին»:

Գրառումից 9 ժամ անց այն ստացել էր 7696 հավանում, 265 մեկնաբանություն: Ալիեւայի սույն գրառումը տարբեր լեզուներով տարածել է ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը՝ «Ազերթաջը», իր լրահոսում զետեղելով նաեւ հետեւյալ վերնագիրը՝ «Բաքվի պետական համալսարանում հարգանքի տուրք մատուցեցին մարտի 31-ի ցեղասպանության զոհերի հիշատակին»: Ըստ հիշատակված հոդվածի, ցուցադրվել է «Մարտի 31. ադրբեջանցիների ցեղասպանության օր» վերնագրով վավերագրական ֆիլմ, որի հեղինակը Ադրբեջանի պետական հեռուստատեսությունն է:

Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Էլչին Բաբաեւի ելույթից տեղեկանում ենք, թե ցեղասպանության վայրագության հեղինակները դաշնակ- բոլշեւիկներից կազմված խմբավորումներն են եղել, որ սպանել են 50 հազար ադրբեջանցու, որից Բաքվում՝ մոտ 30 հազարին: «Զանգեզուրում 115 գյուղ են քանդուքարափ արել, իսկ Էրիվանի նահանգում՝ 211 գյուղ», ռեկտորի խոսքն է փոխանցում «Ազերթաջը»: Նա հիշատակել է, որ Հեյդար Ալիեւը 1998-ի մարտի 26-ին իրավաքաղաքական գնահատական է տվել՝ մարտի 31-ը սահմանելով որպես «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Իսկ Իլհամ Ալիեւի ջանքերով հետազոտական աշխատանք է կատարվում, որի ձեռքբերումն է զանգվածային դամբարանադաշտի հայտնաբերումը Գուբայում, որտեղ 2013-ին հուշահամալիր կառուցվեց: Ռեկտորն ընդգծել է, թե «2020-ին ադրբեջանական բանակը «Երկաթե բռունցք» գործողությամբ 44 օրում ոչնչացրել է հայկական ֆաշիզմը, որ տարածաշրջանի խաղաղությանն էր սպառնում»: «Այժմ մեր երկրի համար նոր դարաշրջան է սկսված՝ արարման դարաշրջան: Մենք կնորոգենք մեր մշակութային եւ պատմական հուշարձանները, որ հայերը ոչնչացրել էին: Չպետք է մոռանանք այդ իրադարձությունները, պետք է ուսումնասիրենք իրական պատմությունը, փոխանցենք հաջորդ սերունդներին: Սա յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է», շեշտել է Բաքվի պետհամալսարանի ռեկտոր Բաբաեւը:

«Ազերթաջը» չի հրապարակել, եւ դժվար է ենթադրել, թե ասենք տարբեր երկրների դեսպանություններից պատվիրակներ են ներկա եղել այսպես կոչված ցեղասպանության հուշահանդեսին: Ալիեւայի գրառումը «զուսպ» է, ավելի ստույգ՝ զգույշ՝ չի հիշատակում հանցագործի, ոճրագործի անունը, փոխարենը համալսարանի ռեկտորի խոսքն է անկեղծ. ցինիկ է եւ մեզ համար «օգտակար»: Միջազգային կառույցների ուշադրությունը պիտի՛ հրավիրել այս փաստերի վրա: Երկարատեւ պայքար է սկսվում՝ ամեն օր կարելին եւ անկարելին անենք: Ստի վրա կառուցվածն ինչքա՞ն կդիմանա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր կոալիցիա ընդդեմ Իրանի՞

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ ենք բանակ պահում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
Նորություններ

Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից հարձակման մասին տեղեկացվել է. Բայրամով

10/11/2025
Նորություններ

Ռուս խաղաղապահները 10 րոպե առաջ տեղեկացվել են Ղարաբաղում գործողության մեկնարկի մասին. Բայրամով

09/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ ենք բանակ պահում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական