Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարո Գորկու տոսկանյան բազմերանգ «երազանքի տան» ներսում

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նկարչուհու եւ նրա ամուսնու տունն ինքնին արվեստի գործ է

«Financial Times»-ի աշխատակից Վանեսա Նիքոլսոնը եւ լուսանկարիչ Ստեֆան Գիթհալերը այցելել են Արշիլ Գորկու դստեր առանձնատուն ու հրատարակել ընդարձակ անդրադարձ (2023 թ. մարտի 31), որի թարգմանությունը կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ:

50 տարի է անցել այն օրվանից, երբ ես վերջին անգամ երկար արահետով բարձրացա դեպի այն տոսկանյան ագարակը, որտեղ նկարիչներ Մարո Գորկին եւ Մեթյու Սփենդերը ապրում եւ աշխատում են 1968 թվականից ի վեր: Քանդակված հազվադեպ ֆիգուրներով ընդմիջվող լորենիները հայացքս ուղղում են դեպի նոճիներով օղակված հին շենքը, որտեղ մեզ դիմավորում է մի սիրամարգ՝ շլացնելով իր կապտականաչ համազգեստով:

Քանդակագործ, նկարիչ, գրող Մեթյուն հայտնվում է տան կողմից. բարձրահասակ, ճերմակահեր, նա մեկնում է ձեռքը ողջույնի համար: Ես եկել եմ Մարոյից հարցազրույց վերցնելու՝ կապված Լոնդոնի Long & Ryle ցուցասրահում նրա առաջիկա հետահայաց ցուցադրության հետ, որը հաջորդ շաբաթ նշանավորելու է նրա ծննդյան 80-ամյակը, սակայն ես նաեւ տեղյակ եմ, որ ամուսինների միջեւ ձեւավորվել է կայուն ստեղծագործական համագործակցություն: 78-ամյա Սփենդերը հոյակապ է գրել իր կնոջ աշխատանքի մասին եւ օրվա ընթացքում նրանք բարեսրտորեն կատակում են: Երկուսն էլ կարող են լինել կտրուկ եւ զգոն, իսկ Մարոն հաճախ զինաթափելու աստիճան ուղղամիտ է:

Գորկու եւ Սփենդերի գլխավոր ննջասենյակը:

«Մեր ուշագրավ հատկանիշն այն է,- ասում է նա, երբ նստած ենք խոհանոցում, նախկին ախոռում,- որ մեզ հաջողվում է ապրել գյուղում, առանց որեւէ մեկի հետ սիրային հարաբերություններ ունենալու, մենք գրեթե ոչ ոքի չենք տեսնում ու 62 տարի միասին ենք: Այդ հարցում մեզ օգնել է գիշերային մեկ շիշ գինին…»

Զույգի՝ բոհեմական արիստոկրատիայի համարումն անվիճելի է: Մարոն ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու դուստրն է, Մեթյուն հայտնի բանաստեղծ եւ քննադատ սըր Սթիվեն Սփենդերի որդին է, եւ չնայած այն պնդմանը, որ նրանք «գրեթե ոչ ոքի չեն տեսնում», այս տանը եղել են ճանաչում ունեցող գրողներ, նկարիչներ, դերասաններ եւ կինոգործիչներ: Բեռնարդո Բերտոլուչին այն օգտագործել է որպես ոգեշնչման աղբյուր իր «Խուսանավող գեղեցկություն» ֆիլմի համար: Զույգի ավագ դուստրը՝ Սասկիան, խեցեգործ է, կրտսեր դուստր Կոզիման՝ կինոռեժիսոր եւ պրոդյուսեր:

Այս տան հաստատուն դրվածքը հատկապես ոգեշնչող է, եթե հաշվի առնենք Մարոյի մանկության անապահովությունը: 1948 թվականին, երբ նա հինգ տարեկան էր, նրա հայրն ինքնասպան է լինում: Մարոյին իր կրտսեր քրոջ՝ Նատաշայի հետ վեց ամսով ուղարկում են, ինչպես ինքն է ասում՝ «որբանոց Շվեյցարիայում»: Երեխաներն այնուհետեւ բաժանում են Եվրոպայի եւ Ամերիկայի տարբեր ընտանիքների եւ դպրոցների միջեւ: Մարոն ի վերջո ապաստան է գտնում Լոնդոնի ֆրանսիական լիցեյում (այն Մարոյին շատ էր դուր գալիս), ապա հաջորդեց Սլեյդի Գեղարվեստի դպրոցը, որը նա ավարտում է 1965 թվականին:

Մարոն միշտ ցանկացել է նկարել: Նա հիշում է, որ շատ վաղ տարիքից գունավոր թղթեր էր կտրատում եւ խաղում կավիճներով: «Հայրս ասաց, որ ես նկարիչ եմ ծնվել: Նա ընդհանրապես չէր ուզում, որ ես դպրոց գնայի, նա ուզում էր, որ ես նկարեմ, եւ երբ ես երեքուկես տարեկան էի, ունեի մի փոքրիկ մոլբերտ եւ փոքրիկ Winsor & Newton ներկեր: Ինձ թույլ էին տալիս նկարել նրա կտավների հետեւում, բայց ես, ըստ երեւույթին, բավականին էգոցենտրիկ երեխա էի եւ փորձում էի նկարել դիմացի կողմից, ինչից հետո հայրս ինձ դուրս էր վռնդում արվեստանոցից»:

Գորկու մոր դիմանկարը, որը հեղինակել է նրա հայրը՝ Արշիլ Գորկին:

Սյուրռեալիստներ Ռոբերտո Մատան եւ Անդրե Բրետոնը, երկուսն էլ Արշիլ Գորկու շրջապատից, Մարոյին ուսուցանել են մեկ այլ մոտեցում. «գույներն ուղղակի կտավի վրա քսել առանց հստակ գաղափարի՝ ինչպես ուզում ես ու ինչպես քեզ դուր է գալիս, իսկ հետո տեսնել այն, ինչ կտեսնես»:
Երբ նրանք 55 տարի առաջ գնեցին Սիենայից դեպի հյուսիս կես ժամ հեռավորության վրա գտնվող ագարակատունը, այն ավերված էր, իսկ ներքեւի հարկում կենդանիներ էին ապրում: Ավելի պարզունակ, բայց ավելի աղքատ ժամանակներ էին: Եզները դեռ օգտագործվում էին հողի մշակման համար, ձիթապտղի այգիները խաղողի այգիներից շատ էին, մեքենաներ գրեթե չկային: Լքված ֆերմերային տները ցիրուցան էին եղած գյուղով մեկ, իսկ հողը էժան էր, բայց անտեսված: «Ըստ երեւույթին, այստեղ հսկայական տանձենիներ են աճել, որոնք հրաշալի պտուղներ են տվել, բայց դրանք բոլորը կտրված էին», – ցավով նշում է Մարոն: «Ամայի տեղ էր: Այդ ժամանակվանից մենք մոտ 4000 ծառ ենք տնկել»: Քաղաքից հեռու կյանք ստեղծելու, հողի հետ կապվելու տրամադրվածություն կար: «Ես շատ ժամանակ եմ ծախսել բանջարեղեն կտրատելու վրա», – ասում է Մարոն: Հոսանք գրեթե չկար, պլաստիկից իրեր չկային, իսկ շորերը լվանում էին բլրի ներքեւի շատրվանում:

Այդպիսի ապրելակերպը ներառում էր եւ դեռեւս ենթադրում է հնարավորինս շատ ինքնուրույն պատրաստություն ու վերամշակում: Խոհանոցի լվացարանը բերվել է Ֆլորենցիայի Կարեջի հիվանդանոցի դիահերձարանից, դրա տակի փայտե դռները, ինչպես եւ տան կահույքի մեծ մասը պատրաստել է Մեթյուն: Ուտելիքը մատուցվում է Մարոյի ստեղծած գեղեցիկ ջնարակապատ թրծակավե ափսեների վրա, որոնք նրա բնորոշմամբ «եկեղեցական, արեւելյան, հայկական» են: Սալօջախի հետեւում սալիկապատ պատն է, որը նա ձեւավորել է 1986 թվականին: Իր կոմպոզիցիոն գծերով յուրաքանչյուր սալիկ ունի սեփական մոտիվը, ուստի դրանք ինքնուրույն միավորներ են, բայց նաեւ հանդիսանում են ամբողջի մի մասը:

Գույնը եւ նախշը ներթափանցում են մյուս սենյակները՝ զարդարելով պատերն ու կահույքը: «Այնքան էլ նախշեր չեն,- ուղղում է Մեթյուն՝ դառնալով Մարոյին,- դրանք քո նկարի շարունակությունն են, բացառությամբ…»: «…դրանք զարդանկարներ են»,- ասում է Մարոն, եւ երկուսն էլ ծիծաղում են:

Ներկված սյուները խաչվում են իրական հեծանների հետ, ու ավելի հիշեցնում են Պոմպեյի տներն ու վիլլաները, քան Բլումսբըրի Չարլսթոն ֆերմերային տունը: Սենյակներում առարկաները խառնվում են ասես Ալադինի միջազգային գանձերի քարանձավում՝ հնդկական մահճակալ, անգլիական նախշերով անկողնու ծածկոցներ, հունական բարձիկներ, եգիպտական ալաբաստրե ծաղկամաններ, աֆրիկյան ջայլամի ձու: Եվ միշտ հատուկ է ուշադրությունը դեպի յուրօրինակը: Դղյակի բաղնիքի զուգարանը, ինչպես բացատրում է Մարոն, «Պապական այն գահի կրկնօրինակն է, որը պատկանում էր Բոնիֆացիոս VIII-ին, երբ նա բանտարկված էր Անանյիում…»:

Եվ յուրաքանչյուր պատուհանից երեւում է Տոսկանայի անարատ բնությունը: Մեթյուն նշում է, որ Մարոն նկարել է յուրաքանչյուր սենյակից բացվող տեսարանը, ներառյալ բիդեի վերեւի պատուհանից երեւացողը:

Մարոյի դիմանկարներում հղումներ կան Հին վարպետներին, բայց սյուժեները ձեւախեղված են, այնպես որ Մանեի Օլիմպիան դառնում է մերկ սեւամորթ տղամարդ, Օլիմպիայի սեւամորթ ստրուկը վերածվում է արտոնյալ սպիտակամորթ տղայի, իսկ «Սասկիան ճոճվող ձիուկի վրա» (1981թ.) հիշեցնում է Վելասկեսին, այն պատկերում է Մարոյի ավագ դստերը՝ ֆլամենկոյի զգեստով՝ տեղական բնապատկերի ֆոնին: Մենք տեսնում ենք լրիվ գունապնակ՝ կարմիր, կանաչ, դեղին, շագանակագույն, վարդագույն եւ կապույտ:

Մարոն խոսում է այն խթանիչ զգացողության մասին, որն առաջանում է, երբ նա նայում է գույնին՝ այն «նման է քորի» երկու ձեռքի ափերում: «Ես նկատել եմ, որ տարեց նկարիչները կարծես թե պարզեցնում են եւ գործածում ավելի վառ գույներ, քանի որ նրանց աչքերն այնքան էլ լավ չեն տեսնում: Ավելի շատ գույն են ավելացում»: Նա ասում է, որ առաջիկա հետահայաց ցուցադրությունը իր համար մեծ պատիվ է. ապրիլի 5-ին նա դառնում է 80 տարեկան, թեեւ «ես նույն մարդն եմ, ինչպիսին եղել եմ հինգ տարեկանում»: Նա ավելացնում է. «Ես հիմա ունեմ այն, ինչ ուզում էի դեռ այն ժամանակ՝ ներկեր եւ անշեղ ճամփա իմ հուզական լանդշաֆտի միջով»: Շրջելով՝ մենք կանգ ենք առնում նրա վերջին, դեռեւս անվերնագիր նկարի մոտ, որը ոգեշնչված է Հայաստան կատարած ուղեւորությունից: «Հորս ծննդավայրը», – ասում է նա եւ համաձայնում է, որ այս անվանումը պետք է մնա:

…Ֆլորենցիա վերադառնալու ճանապարհին մտածում եմ այն մասին, թե ինչպես Մարո Գորկին, հավատարիմ մնալով իր արվեստին, կարողացել է այդպիսի հաջողությամբ ստեղծել ընտանիք եւ տուն, այն, ինչ նրան պակասել է մանուկ ժամանակ: Նա թողել է իր հետքը ու դա արել է ճիշտ կերպով:

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Մարո Գորկին իր հարավակողմ ստուդիայում. ձախ կողմում «Իմ հոր ծննդավայրը» (2023) նկարն է, աջ կողմում՝ «Սասկիան ճոճվող ձիուկի վրա» (1983) նկարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էմմա Մելիքյան. «Ես վայելում էի Հայաստանում աշխատելուս ամեն օրը…»

Հաջորդ գրառումը

«Նորոգության շրջանը» հայ երաժշտական մշակույթում՝ Աննա Արեւշատյանի ներկայացմամբ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Նորոգության շրջանը» հայ երաժշտական մշակույթում՝ Աննա Արեւշատյանի ներկայացմամբ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանի հերթական գրառմանը: Նշենք, որ Փաշինյանը գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում...

ԿարդալDetails

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական