Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդիկ հոգնել են առճակատումից

Մարիետա Խաչատրյան
24/10/2025
- 24 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
16
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դատելով խորհրդարանի վերջին նիստի ընթացքում իշխող քաղաքական ուժի եւ ՀՅԴ-ի նոր առճակատումից, որի ընթացքում կողմերը միմյանց հասցեին մոտիկ եւ հեռավոր պատմության փաստական հենքով նորանոր մեղադրանքներ էին ներկայացնում, եւ այդ առճակատումը հատկապես թեժացնում էին վարչապետն ու իշխող ուժի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ, կարելի է ենթադրել, որ Հայաստանի քաղաքական դաշտում նոր փոխակերպումներ եւ հստակեցումներ են կատարվում: Իշխանությունն ու վարչապետը, կենտրոնանալով ՀՅԴ-ի վրա իրենց քննադատությունում, գոնե խորհրդարանում փաստորեն գլխավոր ընդդիմադիր ուժ են նկատում այդպիսով ՀՅԴ-ին: Ոչ թե «Հայաստան» դաշինքին, այլ ՀՅԴ-ին հենց, Գեղամ Մանուկյանի, Արթուր Խաչատրյանի, Արծվիկ Մինասյանի, Քրիստինե Վարդանյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ այլ դաշնակցական պատգամավորների կրակոտ ընդդիմախոսությունը վկա: Ու անկախ նրանից, թե ինչ որակումներ են տալիս ՀՅԴ-ին իշխանականները (ասենք` դրսի ազդեցությունների կրողներ կամ անկախության դեմ ժամանակին արտահայտվողներ, խաղաղություն չուզողներ, ղազախական ցորենի ներկրման համար ադրբեջանական տարածքի տրամադրումից չուրախացողներ եւ այլն), դա չի փոխում այն իրողությունը, որ իշխանությունը, չգիտենք մտածված, թե՞ ինքնաբուխ, խորհրդարանական ընտրություններից հինգ պակաս, ավելի հստակեցնում է իր գլխավոր մրցակցին` ընդհանրական «Հայաստան» դաշինքից շեշտը մասնավորեցնելով ՀՅԴ-ի վրա: Իսկ այս հստակեցումը, գիտակցեն դա քաղաքական ուժերը , թե ոչ, ընկալվելու է ընդդիմության լիդեր առաջադրելու գործողություն, որի արդյունքում հակաիշխանական բոլոր շերտերը կարող են ընդունել իրողությունը եւ ակամա համախբվեն իշխանության գլխավոր թիրախի շուրջ: Իշխանությունը, էլի կամա-ակամա, մինչ այդ նույն կերպ է վարվել Սամվել Կարապետյանի դեպքում էլ, կալանելով նրան` նրա համար ապահովելով քաղաքական հալածյալի կարգավիճակ, քաղաքական կապիտալ ու վարկանիշ: Նույնը տեղի է ունենում ՀՅԴ-ի հետ: Այսինքն հենց իշխանությունն է երեւի ընտրություններից առաջ պարզաջրում ընդդիմադիր քաղաքական դաշտը` իր համար ավելի հեշտ դարձնելով նրա միավորները խոշորացնելու եւ դրանց հետ հարաբերվելու մոտեցումները:

Այս ամենը հետաքրքրական է եւ ինձ հիշեցրեց 1994-96 թվականները, երբ ՀՅԴ-ի դեմ հալածանքներ սկսելով` այն ժամանակվա իշխանությունը նույնպես ՀՅԴ-ին կամա-ակամա դարձրեց ընդդիմադիր գլխավոր գործոններից: Սցենարն է կրկվում փաստորեն, մտածված, թե՞ ակամա` չգիտենք:

Գյումրիում տեղի ունեցող ձերբակալությունները կանխատեսվում էին մեկին-մեկ, ընդդիմադիրները դրանք դիտում են քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհարդարի ծիրում, իշխանականները` կաշառակերության բացահայտման: Բոլոր դեպքերում` կատարվողի մեջ շոուի, մարդկանց ենթագիտակցության վրա զգայական ներգործության տարրեր կան, ու գոնե արտաքին երեւույթով` Վարդան Ղուկասյանի ձերբակալության թատերական շարմն ու ձայնագրութունների տարածման արագությունը արդարադատության տարրեր չեն, եթե չասենք, որ հակառակ տպավորություն են գործում:

Ես Վարդան Ղուկասյանի արժեհամակարգի կրողը չեմ ու չեմ հիշում, որ գեթ մեկ դրական բառ գրած լինեմ նրա մասին, եթե չաենք հակառակը, բայց մեր իրավական արդարադատությանը հերթական անգամ խփող երեւույթներին ես դեմ եմ, ու երբ այս առիթով հարցնում էի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին` հատկապես նշելով, թե ներկա իշխանությունը հենց պետք է լիներ անմեղության կանխավարկածի պահպանողը, քանի որ իրեն իրավական բարեփոխումների ջահակիրն է համարում, ինձ զարմացրեց նրա պատասխանի մեջ առկա ագրեսիան: Բայց ինչո՞ւ: Երբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խոսում է ճանապարհատրանսպորտային վթարների վերաբերյալ Շամշյանի կայքում ոստիկանականան արտահոսքերի անթույլատրելիությունից`նախաքննության գաղտնիք ու անմեղության կանխավարկած վկայակոչելով, չենք վիճարկում նրա ասածի ճշմարտացիությունը: Բայց երբ հին-բարի ժամանակների նման օպերատիվ քննություն իրականացնող կառույցների բերման ենթարկելու գործողությունների տեսանյութերն եւ գաղտնալսումների նյութերն են տարածվում պաշտոնական հարթակներով ու պատգամավորների բարձրաձայնումներով, ի՞նչ է` այստեղ անմեղության կանխավարկածի, իրավական խախտումների երեւույթ չկա՞, բա էլ ինչպե՞ս պիտի իրավական պետություն դառնանք, երբ առանց դատավճռի մեղադրում ենք, անկախ նրանից` դա Գյումրի քաղաքապետն է, հոգեւորական, թե՞ ընդդիմադիր գործիչ: Երբեւէ պիտի փոխե՞նք մեր այս այպանելի գործելակերպը, թե՞ ոչ, անկախ այն գայթակղությունից, որ այդ գործելակերպը սնում է իշխանության կողմնակիցների էմոցիաները: Մեր այս դիտարկմամբ մենք բացառապես օրենքն եւ իրավունքը նկատի ունենք` սեւ-սպիտակի դաշտ չմտնելով:

Ասել ենք, էլի կրկնենք, Հայաստանում մի քանի օրում այնքան բան է կատարվում, որ պատճառահետեւաքային կապեր բացահայտելը դժվարանում է եւ նույնիսկ ամենափորձառու վերլուծաբանները կարող են չնկատել դրանք: Բայց որ թվացյալ քաոտիկ պրոցեսները ինչ-որ ձեռք կառավարում է` դա անտեսանելի չէ:

Եթե նկատենք ներքին եւ արտաքն արձագանքները` հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ գործընթացի արագացումն այս համատեքստում է եւ պատահական չէ:Հակված չենք այն միագիծ ենթադրություններին, թե բա` Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունների ծիրում են եկեղեկեցականներին ուղղվող քրեական մեղադրանքները` սա մեզ համար անլուրջ մեղադրանք է, ինչպես, ի դեպ, եկեղեցին մաքրելու Նիկոլ Փաշինյանի` մշտապես բարձրաձայնվող շարժառիթը: Եկեղեցին պետք է բարեփոխվի, նորոգվի լուռ, առանց աղմկոտ արշավների, ներքին գործընթացներով: Իսկ այս ողջ աղմուկի պատճառները հարկ է որոնել, շատ ավելի տրիվյալ պատճառներ կարող են լինել Գարեգին Բ- Փաշինյան հակադրության տակ` սկսած վատիկանյան ստվերային գործընթացներից, արտաքին մի քանի շերտ գործոններից, մինչեւ անձնական հակակրանք եւ քաղաքական հաշվարկ: Վերջինիս առումով մի փաստ միայն այս պահին նշենք, քանի որ շատ պատճառներ անհայտ չեն հանրության տարբեր շրջանակներում. Հայաստանում կան բազմաթիվ աղանդներ եւ կրոնական հարանվանություններ, որոնց հետեւորդները տարբեր հաշվարկներով երեքհարյուրհազարից ավելի են: Ի՞նչ եք կարծում` նրանք Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդի վարկը տատանողներին ի՞նչպես շնորհակալ կլինեն ընտրությունների ժամանակ, եթե ոչ իրենց քվեով:

Ես այն մարդկանցից եմ, որ լիարժեք գիտե, հիշում է ամեն բան, որ վերաբերում է Հայաստանի ներքին կյանքին, այդ թվում` հոգեւոր, եւ ամենեւին հիացած չեմ շատ երեւույթներով: Ինձ ցավ է պատճառում, որ մեր երկրի ներքին կյանքը կառուցվում է ատելության, միմյանց ոչնչացնելու, միմյանց չեզոքացնելու ձեւաչափերով, որ մեր ժողովրդի կյանքում առանցքային դերակատարում ստանձնած մարդիկ, ղեկավարի, առաջնորդի, որոշողի այն հասունությունն ու իմաստնությունը չեն դրսեւորում` հանուն երկրի ներքին կայունության հետքայլ անելու իրենց կոշտությունից, իրենց ամբիցիաներից, հանուն իրեն կոչման եւ դերակատարման, հանուն հանրության եւ ժողովրդի, որոնց սթափ շրջանակները վաղուց կոչ են անում նստել-պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ` առճակատման եւ բեւեռացման չտանելով նրանց եւ խաղաթուղթ չտալ Հայաստանի թշնամիների ձեռքը :

Ինձ տխրցնում է, որ չկան այն հեղինակավոր մտավորականները, որոնց խոսքը լսելի ու հարգելի կլիներ, որոնց կարծիքը հաշվի կառնեին`բոլոր առանցքային որոշումները կայացնելիս, կառավարելի քաոսը չներմուծելով Հայաստան: Թե չէ մեռնելու աստիճան հոգնել ենք մեր հանրության տարբեր շերտերի առճակատումից ու բեւեռացումից, իրար քաղաքական ջորի, տրոյական ձի, ԿԳԲ-ի գործակալ եւ այլ երկրի լրտես անվանելուց: Բեւեռացման հաջորդ կայարանը` Վաղարշապատ համայնքի ընտրություններ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

Հաջորդ գրառումը

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025

Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի միապետն աննախադեպ պաշտոնական այց է կատարել Վատիկան, որի ընթացում նրանք միասին աղոթել են Պատարագի ժամանակ: Միասնական աղոթքը`...

ԿարդալDetails

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական