Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մատրյոշկա» ցանցը Փաշինյանին մեղադրում է «տոլեռանտություն» սերմանելու մեջ եւ տպագրում է արհեստական   բանականության ստեղծած վատ պատկերներ

Գեղամ Մկրտչյան
17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
14
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ինսայդեր» (The insider) հետաքննական-վերլուծական կայքում ամսույս 11-ին հրապարկված հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք մեկ-երկու աննշան հապավումով: Ռուսերեն-անգլերեն այս լրատվամիջոցի խմբագրակազմը տեղաբաշխված է ամբողջ աշխարհում:

Կրեմլամետ «Մատրյոշկա» բոտերի ցանցը նոր արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ երկրում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այս մասին «Ինսայդեր»-ին պատմել է «Բոտարգելիչ» նախագիծը (antibotnavalny): Նախագծի վերլուծաբանների խոսքով՝ «Մատրյոշկան» իր «գործունեությունը» Հայաստանում սկսել է ռեկորդային առաջանցիկությամբ՝ ընտրություններից ութ ամիս առաջ: Անցյալ տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ բոտերը սկսել էին ապատեղեկատվություն տարածել հուլիսի 15-ին՝ ընտրությունների օրվանից (նոյեմբերի 4) 3,5 ամիս առաջ, իսկ նախքան Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները՝ ապրիլի 13-ին, կամ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած քվեարկությունից 5,5 ամիս առաջ:

Բոտերը Թվիթեր (X) եւ ԲլուՍքայ սոցիալական ցանցերում տարածում են արեւմտյան լրատվամիջոցների բովանդակության ներքո քողարկված տեսանյութեր: Այդ տեսահոլովակներում քննադատում են Փաշինյանին «Հայաստանի մշակութային կոդը ոչնչացնելու» եւ «ոչ ավանդական արժեքների նկատմամբ  հանդուրժողություն պարտադրելու» համար: Բացի այդ, դրանցում վարչակազմին մեղադրում են ընդդիմադիր  լրագրողներին ու բլոգերներին սպառնալու եւ «Չորրորդ հանրապետություն» ստեղծելու «անիրատեսական ու վտանգավոր» ծրագիր առաջ մղելու մեջ (եզրույթը Փաշինյանի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում առաջարկված եւ համագումարի մասնակիցների կողմից ընդունված հռչակագրից է, որը նկատի ունի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ներկա կառավարության լիազորությունների ժամկետի եւս հինգ տարով երկարաձգում, հանրաքվեով նոր սահմանադրության ընդունում, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքի նկատմամբ պահանջներից վերջնական հրաժարում եւ Եվրոմիություն մտնելու կուրսի իրականացում):

Բոտերը նաեւ տարածել են Փաշինյանի՝ արհեստական  բանականության օգնությամբ ստեղծված պատկերներ, որոնցում նրան նվաստացնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը… եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը…

Ինչպես նախկինում գրել էր «Ինսայդեր»-ը, «Մատրյոշկան» առաջին անգամ Փաշինյանի նկատմամբ հարձակում էր ձեռնարկել ամռան սկզբին: Նրան քննադատում էին «Մերձավոր Արեւելքում կոռուպցիայի ամենաբարձր մակարդակի» եւ Հայոց ցեղասպանությունը լռության մատնելու համար, իսկ որոշ բոտեր պնդում էին, թե նա իբր «ուժեղ հանգստացնող միջոցներ» է ընդունում: Այդ ժամանակ հարձակման առիթը, հավանաբար, Փաշինյանի Անկարա կատարելիք այցն էր: Հոկտեմբերին «Ագենսի» հրատարակությունը պատմում էր, որ «Մատրյոշկա» բոտերը սկսել են սոցիալական ցանցերում տարածել տեսանյութեր՝ օգտագործելով Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորների անձնատիպերը: Տեսանյութերում Փաշինյանին մեղադրում են «հայոց խորհրդանիշների համար գազախցիկներ կառուցելու եւ դրանք Արարատ լեռան վրա փորձարկելու» մեջ (նկատի է առնվում Հայաստանի կառավարության՝ սահմանային անցակետերի դրոշմանիշների վրայից հայերի համար սրբազան եւ այժմ Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշումը՝ որպես տարածքային պահանջների բացակայության նշան): 

Լեռնային Ղարաբաղի (հայկական անվանումը՝ Արցախ) տարածքի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը շարունակվում է 1980-ականների վերջերից: Չնայած իր գերակշռող հայ բնակչությանը, Հայաստանի եւ  Ադրբեջանի՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում՝ ինքնավարության իրավունքներով: 1992-1994 թվականների առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը դարձավ փաստացի անկախ, չճանաչված հանրապետություն: 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, ռազմական ճանապարհով գրավեց Լեռնային Ղարաբաղի մի մասը, իսկ 2023 թվականին՝ նրա ամբողջ տարածքը, ինչի արդյունքը եղավ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց եւ գրեթե ամբողջ հայ բնակչությունը փախավ Հայաստան: Չնայած այն բանին, որ 2020 թվականի հրադադարի համաձայնագրի պայմաններով տարածաշրջանում ներկա էին ռուսական խաղաղապահ ուժերը, Ռուսաստանը 2023 թվականին չխոչընդոտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավմանը, ինչի պատճառով Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները խիստ վատացան:

Թարգմանությունը՝ Գ. ՄԿՐՏՉՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կամո Հայրապետյան«Միասնությունն ու համախմբվածությունն են մեր ժողովրդի հարատեւության հիմքը»

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության նահատակ հոգեորականի՝ Իգնատիոս արք. Մալոյանի սրբադասումը առաջիկա կիրակի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հրապարակախոսություն

Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառո՞վ չի հրապարակվել նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը

17/10/2025
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պшտանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար. Ամստերդամ

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության նահատակ հոգեորականի՝ Իգնատիոս արք. Մալոյանի սրբադասումը առաջիկա կիրակի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական