Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ. Պետքարտուղար Բլինքենի եսապաշտությունը հայերի կյանքն է արժենալու

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը «American Enterprise Institute-ի» ավագ աշխատակիցներից է: Գրառումներով հանդես է գալիս նաեւ «Washington Examiner s Beltway Confidential» բլոգում: Հոդվածը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում արտատպվել է «Վաշինգտոն Թայմսից»:

Անգութ վերաբերմունքի ու դաժանությունների նախազգուշական ազդանշանները ահազանգում են, բայց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համառորեն առաջ է տանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու գործարքը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, որն ավանդաբար հայաբնակ անկլավ է եղել:

Բլինքենը գուցե խաղաղության այդ գործարքը որպես հաղթանակ շեփորահարի, այլապես ոչ մի ուրիշ կարեւոր նվաճումով աչքի չընկնող իր կարիերայում, սակայն նրա քայլերի հետեւանքները չափազանց ծանր են լինելու:
Նա գուցե ձգտում է ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակը, ինչպես իրենց հերթին ձգտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Թեեւ անհավանական է, սակայն եթե Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը ընդառաջի դրան, Բլինքենի մրցանակը մարդասիրական աղետի դուռ է բացելու, ինչպես դա տեղի ունեցավ, երբ Նոբելյան այդ հանձնաժողովը որոշեց պարգեւատրել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին:

Բլինքենի խաղաղության ծրագրի խնդիրները բազմազան են: Առաջադեմ ժողովրդավարական երկրները չպետք է այլ ժողովրդավարական գործընկեր պետություններին ստիպեն զիջումների գնալ ի դեմս ագրեսիայի եւ տեռորի, ահաբեկչության: Պետքարտուղարությունը նաեւ չպետք է «ապամոնտաժի» ժողովրդավարական ուղիով ընթացող երկրների կառուցվածքը եւ ստիպի նրան տեղի տալ բռնատիրության առաջ: Ամենասարսափելին այն է, որ Բլինքենը անտեսում է Ալիեւի չարաշահումները, այն դեպքում, երբ վերջինս ցեղասպանություն է պատրաստվում իրագործել՝ ժխտելով մի ամբողջ ազգաբնակչության օրինական իրավունքները:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում ազերիները ավերել են եկեղեցիներ եւ քանդել հազարամյակներ գոյություն ունեցող գերեզմանատներ: Ինչպես Երուսաղեմում պաղեստինցի ծայրահեղականներն են վարվում հրեաների հետ, ազերիները պատմական ոչ մի կապ չեն ցանկանում թողնել հայկական համայնքների եւ այդ հողերի միջեւ, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ, ավելի ճշգրիտ՝ 1722 տարիներ առաջ, երբ նրանք դարձան քրիստոնեությունը ընդունող առաջին պետությունը: Այդ պատճառով է, որ ադրբեջանցի վերականգնողները հայկական եկեղեցիներից մաքրում-սվաղում են հայկական մակագրությունները եւ ապա պնդում, որ դրանք պատկանում են ալբանացիների նախնիներին եւ ոչ թե հայերին:

Եթե Բլինքենը լուռ է մնում Ադրբեջանի պահանջներին, որ հայ քահանաները թողնեն-հեռանան Դադիվանքից, ապա դրանով նա հստակ ցույց է տալիս, որ անտարբեր է մշակութային արժեքների ավերման գործընթացի հանդեպ:

Իսկ Ալիեւը գոտեպնդվում է՝ սփոփանք գտնելով քծնողների շարքերում, որոնք ժխտում են հայերի օրինական իրավունքները: Բլինքենի լռությունը այդպիսով դառնում է օրինաչափություն ուրիշների համար, եւ ոչ թե բացառություն: Լինի Նիգերիայում Ույղուրների, թե Հարավային Կովկասում Ղարաբաղի հարցի առնչությամբ, Բլինքենին՝ կրոնական ազատությունների տեսակետից կարելի է ամենավատ պետքարտուղարը համարել, առնվազն Կոռդել Հալից (Մ. Նահանգների պետքարտուղար 1933-44 թվերին: Հ.Ծ.) հետո, որն ստիպեց հրեաներին նացիստական Գերմանիա վերադառնալ, որտեղ Հոլոքոսթն էր նախապատրաստվում:

Խորհրդային Միության փլուզումից հետո, Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը իրեն ժողովրդավարական ձեւով է դրսեւորել: «Ֆրիդոմ Հաուսը» այդ անկլավը ավելի ժողովրդավարական է համարում, քան Ադրբեջանը, որին աշխարհի ամենավատթար բռնակալական երկրի «պատվին» է արժանացրել:

Անմիջապես որ բնիկ հայերն անցնեն Ալիեւի իշխանության վերահսկողության տակ, նրանք զրկվելու են քաղաքացիական եւ մարդկային ամեն տեսակի իրավունքներից: Ալիեւը արդեն ցույց է տվել իր քամահրանքը՝ երկարաժամկետ շրջափակման մեջ պահելով նրանց: Նա զրկել է նրանց սննդամթերքից, դեղորայքից եւ վառելանյութից: Դպրոցական երեխաներին բաժանել է իրենց ծնողներից, մեծահասակներին՝ իրենց խնամակալներից:

2020 թվի ղարաբաղյան պատերազմի օրերին եւ դրանից հետո, Ադրբեջանի զինուժը ահաբեկչությունն օգտագործեց որպես մարտավարություն: Նրանք շրջանառության մեջ դրեցին գլխատված կամ այլանդակված գերիների եւ գերեզմանների ոչնչացման տեսագրություններ, որպեսզի հայերին ստիպեն հեռանալ իրենց բնօրրանից: Եթե Բլինքենը պարտադրի խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանը, ակնկալվում է, որ է՛լ ավելի է սաստկացնելու իր ահաբեկչական մարտավարությունը:
Ադրբեջանի նպատակն է գուցե տիրել Ղարաբաղին, բայց նա այդ վայրը կամ տարածքը ցանկանում է ձեռք բերել առանց նրա բնակիչների:

Այդ անկլավի մայրաքաղաք Ստեփանակերտին նա վերաբերվելու է ինչպես սերբ ազգայնամոլները վերաբերվեցին Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների հետ: Տրամաբանությունը նույնն է: 8000 հոգու սպանիր, բայց ստիպիր միաժամանակ, որ տասնապատիկ այդքանն էլ լքեն իրենց բնօրրանը՝ խաղաղապահների եւ դիվանագետների անկարողությունը բացահայտելով:

Ժամանակն է վերջ դնել բարոյական տարբեր արժեքները հավասարեցնելու գործընթացին: Ժողովրդավարությունը պետք է խաղաղության նախակարապետը լինի: Պետք է վերջ դրվի նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում եւ ուսումնական դասագրքերում էթնիկական ատելություն սերմանելու փորձերին: Սահմանազատման աշխատանքները խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կատարելը միայն կանաչ լույս է պարգեւում Ադրբեջանին ետ կանգնելու իր ստանձնած պարտականությունների կատարումից: Օբամայի վարչակազմի օրոք Ջեյք Սալիվանի եսապաշտությունը, միամտությունը եւ փառասիրությունը նպաստեցին, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերելու եզրին գտնվի: Բլինքենի եսապաշտության, միամտության եւ փառասիրության հետեւանքում տասնյակ հազարավոր հայերի կյանքն է վտանգի տակ դրվելու:

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաստակաշատ գիտնական  Ռիչարդ Հովհաննիսյանի հիշատակին

Հաջորդ գրառումը

Իրանին է՞լ կարող ենք «կորցնել»…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

Իրանին է՞լ կարող ենք «կորցնել»...

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական