Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայրենի լեզուն անաղարտ պահելու համար

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 21-ը՝ Մայրենի լեզվի միջազգային օրը, մեզ համար առիթ է ինչպես ավելի քան հինգհազարամյա մեր լեզվի արժանիքները վերհիշելու, չմոռանալու, այնպես էլ խոսելու նրա առջեւ այսօր ծառացած մարտահրավերների, դրանց հաղթահարման խնդիրների մասին:

Հայոց լեզուն, մեսրոպյան գիրը մեր մշակութային ամենամեծ, աստվածատուր ժառանգությունն են՝ բացառիկ ու անմրցելի: Եվ Մեսրոպ Մաշտոցը մեր երկրորդ աստվածն է, ամենահայը, ամենահայրը, մեր մշակույթի ամենամեծը: Այս մտքերով սկսեց իր բանախոսությունը լեզվաբան Մարիետա Խաչատրյանը՝ հանդես գալով  օրվա առիթով Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում կազմակերպված հանդիպման ժամանակ: Պահել հայոց լեզուն անաղարտ՝ նշանակում է զրուցակից մնալ Կատարյալին: Աղավաղել այդ լեզուն՝ նշանակում է ինքդ քեզ դատել, ասաց նա: Այսօր մեր լեզուն աղավաղվում է, գործածվում են սխալ բառակազմական, շարահյուսական կառույցներ, ոչ հայերեն մտքեր, եւ այս վիճակը հաղթահարելու հարցում պարտք ունենք բոլորս՝ ուսուցիչները, դասավանդողները, լրագրողները, ծնողները: Մինչդեռ մեր նարեկված, էպոսված, Թումանյան ունեցող, Տերյան ու այլ մեծեր ունեցող մեր լեզուն այսօր, օրինակ, հավաքել-մտցրել են շտեմարաններ եւ երեխային պարտադրում են այդ շտեմարաններն անգիր անել: Կորչում է հայոց լեզուն, Մաշտոցը փոխանակ պաշտելի լինի, ատելի է դառնում…

«Կարծում եմ, որ այսօր մենք ընդհանրապես պետական քաղաքականության մեջ պետք է մեր լեզվին եւ լեզվամտածողությանը ուշադրություն դարձնենք: Որովհետեւ շատ հաճախ խոսում են հայերեն, բայց ոչ հայեցի, ու դա համընդհանուր է. դպրոցում է, դպրոցից դուրս է, պետական հաստատություններում է, եւ պետք է կարողանանք ազգովին պայքարենք այս աղետի դեմ»,- սա էլ միջոցառմանը ներկա եղած մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուշագրավ արձանագրումն էր: Նույնիսկ այս տեխնոկրատ ու գլոբալացող աշխարհում, նկատեց նա, մենք պետք է մեր լեզուն, մեր մշակույթը պահենք մեր մեջ: Մենք մեր պետության քաղաքացին կլինենք այն ժամանակ, երբ մեր արժեքները կարողանանք պահպանել ու իսկապես արժեւորել: Այստեղ է, որ քաղաքացին կտարբերվի հպատակից:

Բեմադրիչ, դասախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը պատմեց, որ մի ժամանակ գրիչ ու տետր առած՝ նստում էր հեռուստացույցի առաջ ու եթերի լեզվական սխալներն էր գրի առնում: Բայց շուտով տեսավ, որ սիրտը հիվանդացավ, այնքան շատ էին սխալները: Ի թիվս այլ բաների, արվեստագետը կոչ արեց պահել ու պահպանել Գյումրվա բարբառը, որը կոլորիտ է բերում եւ, բացի այդ, դրա մեջ կա նաեւ ավելի ճիշտ հայերեն: Իսկ որպես մեր լեզվի հարուստ շտեմարան, ամեն ինչ պետք է անել նաեւ, որ դպրոց մտնի գրաբարը:

Այս հանդիպում-հանդիսությանը բոլորի շուրթերից հաճելիորեն հնչում էր ճիշտ ու գեղեցիկ հայերենը: Այդ առթիվ իր գոհունակությունն ու ելույթ ունեցող երախտավորների առջեւ իր հարգալից խոնարհումը հայտնեց նաեւ հեռուստալրագրող, «ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերության լուրերի բաժնի տնօրեն Ալլա Բաղդասարյանը: Ավելի քան 30-ամյա այս հեռուստատեսությունում հետամուտ են անաղարտ պահելու մեր լեզուն: Այդ լեզուն էլ պարտավոր ենք ծառացած մարտահրավերների պայմաններում պահպանել ու փոխանցել մեր սերունդներին՝ իբրեւ մեր ազգապահպան մեծագույն գանձը:

Գեղեցիկ միջոցառման մասնակիցներն այդ գործին լծված շիրակցի մոտ երկու տասնյակ մտավորականներ էին՝ ճանապարհ անցած ուսուցիչներ, դասախոսներ, գրականության, թատրոնի մարդիկ, լրագրողներ: Նրանք պարգեւատրվեցին «Մայրենին անաղարտ պահելու համար» ՌԱԿ Կենտրոնական վարչության շնորհակալագրերով եւ ստացան մեկական նվեր գիրք: Այս ձեռնարկը, ինչպես հայտնեց կազմակերպիչը՝ ՌԱԿ մարզային կառույցի ղեկավար Հովիկ Կարապետյանը, լինելու է շարունակական, ամենամյա:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Շիրակ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի հիշատակ պրոֆ. Գագիկ Սմբատյանի

Հաջորդ գրառումը

«Պրոսոդիա» ամսագիրը տուգանվել է` Տուրգենեւի նամակից անպարկեշտ մեջբերումների համար

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Պրոսոդիա» ամսագիրը տուգանվել է` Տուրգենեւի նամակից անպարկեշտ մեջբերումների համար

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական