Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայրենի. Դո՛ւք կիսվեք…

Գեղամ Մկրտչյան
27/09/2024
- 27 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվա գոնե ավագ սերնդից ո՞վ չի ժամանակին տարիներ շարունակ սպասել ու սիրով դիտել Հայկական հեռուստատեսության առաջին ալիքով լեզվաբան Արտեմ Սարգսյանի վարած «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը: Հայոց գրագետ ու գեղեցիկ լեզուն լսելու, առանց լեզվական աղավաղումների խոսքը սովորելու, իմանալու պահանջարկը կար: Ավաղ, արդեն վաղուց մայրենի լեզվի, նրա գործածության հարցում ամենատարրական պահանջների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը փոխվել է, հարցի կարեւորության ըմբռնումը խիստ թուլացել: Մեր լեզուն անխղճորեն աղավաղվում, աղարտվում է ամենուր՝ առօրյա խոսակցականից եւ անգամ հեռուստաէկրանից մինչեւ ինչ-որ չափով նաեւ Ազգային ժողով: Մեկի կողմից ասպարեզ նետված լեզվական որեւէ սխալը մեկ էլ սկսում է արագ տարածվել, մեկը մյուսին նայելով մեքենայորեն կրկնում են ու չեն էլ փորձում մտածել, թե դա ախր ի՞նչ է նշանակում: Իսկ այդ սխալներն ու մեղանչումներն արդեն այնքան շատ են ու բազմատեսակ:

Իմ ֆեյսբուքյան արժանավոր բարեկամներից մեկը, որն այդ հարթակում պարբերաբար նաեւ անդրադառնում է տարածված տարբեր սխալախոսություններին, մի անգամ պատմեց, որ կարծես մոդայիկ դարձած «ոչ մեկ» անհեթեթ արտահայտության մասին իր դիտարկմանը մի կին մեկնաբանություններում  պատասխանել է, թե «ինչքան ուզում եք՝ գրեք, ես «ոչ մեկ» պիտի ասեմ»… Ու սա, ոչ միայն այս արտահայտության հարցում, ցավոք, տարածված մտայնություն է. դու ինչ ուզում ես ասա:

Ինչպես նշեցինք, լեզվական աղավաղումները շատ են ու բազմատեսակ: Դրանց տխուր «գլուխգործը», սակայն, ձնագնդի նման ծավալվող իր մետաստազներով, մեր լեզվամտածողությունն ավերող, ժամանակին ռուսերեն բառի սխալ թարգմանությամբ լեզու մտցված «կիսվել» անմիտ, արդեն անբուժելի թվացող սխալախոսությունն է: «Կիսվում» են ինչով ասես (անգամ՝ ժպիտով), ում հետ ասես, Ֆեյսբուքում էլ մի բան են գցում, մի գրառում անում ու հորդորում, կարգադրում՝ բոլորդ սրանով կիսվեք հա կիսվեք: Հազար անգամ ասա, բացատրիր, որ հայերեն, ասենք՝ երեւի մյուս բոլոր լեզուներով էլ, կիսվելը միայն մի բան է նշանակում՝ երկու կես լինել: Մեկ է, օգուտ չկա: Եվ ինչ անակնկալ բառի հետ ասես այն կարող են զուգորդել:
Ու երբ թվում էր, թե այս հարցում այլեւս զարմանալու տեղ չկա, օրերս եթերում հնչած իր մի գովազդով նոր զարմանքի առիթ տվեց, ցավոք, մեր Հանրային հեռուստատեսությունը: Այն էլ՝ այդ վտանգավոր ցանցի մեջ առնելով… հինգ տարին դեռ չբոլորած փոքր թոռնիկիս: Լսելով ինչ-որ «Ապաչի» անունով թխվածքաբլիթի  հեռուստագովազդը եւ տեսնելով դրա լեզվական կողմին իմ վրդովմունքով արձագանքը, եկել ինձ կատակով զայրացնելու համար նույն արտահայտությամբ կրկնում ու կրկնում է՝ պապիկ, կիսվիր խռթոցով… Ու չգիտես՝ նա ու իր սերունդն ի վերջո իմ, ձեր ուղղող հորդո՞րը կընդունեն, թե՞ ավելի հավանական է՝ հեռուստատեսությամբ ամեն օր լսած նման արտահայտությունները:

Լավ, ասենք թե գովազդատուն այդպես է տվել: Բա հեռուստատեսությո՞ւնը… 

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ապրիլ կրկին». Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ կյանքի կոչվեց «Երգող Արցախ» համերգային ծրագիրը

Հաջորդ գրառումը

Անդրանիկ Զեքիյան. «Մենք ինքներս ենք մեր ճակատագրի տերը»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Անդրանիկ Զեքիյան. «Մենք ինքներս ենք մեր ճակատագրի տերը»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության...

ԿարդալDetails

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական