Փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի X-ի էջում «Հավերժություն» վերնագրով 33 վայրկյան տեւողությամբ խոսուն՝«կոմունիստ, բանաստեղծ, հումանիստ» եւ այլ բնութագրող բառերով շարժապատկերը Միսաք Մանուշյանի՝ նույն օրը երեկոյան պանթեոնացման մասին ազդն էր, որով ֆաշիզմի դեմ դիմադրության շարժման ղեկավար վրիժառու Մանուշյանին Ֆրանսիայի անմահների շարքում դասակարգեցին: Հայոց ցեղասպանության որբուկներից էր, վերապրող, որի երակներում ֆաշիզմի դեմ դիմադրելու բնական ավիշն ու վճռականությունն այնքան աննահանջ եղավ, որ իր շուրջ հավաքեց դիմադրողների մի մեծ խումբ, որոնց գերակշիռ մասը հրեաներ էին: Բոլորն ընդունեցին Մանուշյանի մարտավարությունն ու առաջնորդությունը: Գերմանական Վեհրմախթը նրան գնդակահարեց 1944 -ի փետրվարի 21-ին: Նա Պանթեոնում հավերժացող միակ օտարազգի հերոսն է: Փառք եւ պատիվ Մանուշյանին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա