Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ իրանցի փորձագետի թերահավատությունը

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի  ներկայացրած  դիմումի նկատմամբ  անտարբեր չի եղել նաեւ կովկասյան հարցերի իրանցի փորձագետ Բորհան Հեշմաթին, որի կարծիքով,  Անվտանգության խորհուրդն ու Եվրամիությունը ի զորու չեն նման հակամարտությունների համար լուծում առաջարկել: Նա համոզմունք է հայտնում, որ միայն  Իրանի ներգրավվածությունն այդ խնդրում  կարող է բխել կովկասցիների շահերից:   Վերլուծաբանն իր ափսոսանքն է հայտնում, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում հանդես չի գալիս նախաձեռնությամբ եւ Արցախում ընթացող  իրադարձությունների շուրջ  շարունակում է լռություն պահպանել: 

Հիմք ընդունելով  ադրբեջանական  նավթի ու գազի պաշարների տնօրինման հարցում   Լոնդոնի  բացառիկ դերն ու Բաքվի նկատմամբ վերջինիս ունեցած  ազդեցության լծակները, Բորհան Հեշմաթին նշում է, որ  Մեծ Բրիտանիան   մշտապես իր շահերին ստորադասում է  հումանիտար հարցերն ու ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը վերաբերող խնդիրները: 

«Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, իրանցի փորձագետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման կապակցությամբ նշել է, որ  սովորաբար Անվտանգության խորհուրդի դիրքորոշումները նմանօրինակ հարցերում չունեն հարկ եղած ազդեցությունը,  որի վկայությունն է, վերլուծաբանի տեսակետով,  արցախյան ճգնաժամի ողջ պատմության ընթացքում  այդ միջազգային  կառույցի կեցվածքը: Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայից բացի, Անվտանգության խորհրդի մյուս անդամները նույնպես այդ կարգի հարցերի նկատմամբ լուրջ մոտեցում չեն ցուցաբերում եւ հաճախ  հարցն ավելի  են բարդացնում՝  խնդրի լուծումը  երկարաձգելու նպատակով: Իրանցի փորձագետը  նման նիստերի անցկացումը ձեւական է համարում  եւ չի պատկերացնում, թե այդ երկրներն ինչպե՞ս կարող են հարցի լուծման համար որեւէ ելք առաջարկել:

Հեշմաթիի պատկերացմամբ՝  ավելի ճիշտ  կլիներ, եթե  կարգավորման հարցով զբաղվեին այն երկրները, որոնք իրենց  հեղինակությամբ Բաքվի վրա ներազդելու ավելի մեծ հնարավորություն ունեն, որոնք կկարողանային   համոզել Բաքվին՝ ապաշրջափակել Արցախը, որը Բաքվի պնդմամբ՝  իբր Ադրբեջանի անբաժանելի մասն է:  Վերլուծաբանը նաեւ հիշեցմնում է, որ Ալիեւը «Եվրոնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրվելու դիմաց արցախահայությանը անվտանգության  երաշխիքներ  է տվել:

Հեշմաթին իր համոզմունքն է հայտնել, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի քաղաքական ուղիներով՝  այն երկրների միջնորդությամբ, որոնք Իրանի պես քաղաքական շահեր չեն հետապնդում: Վերլուծաբանն այդ համատեքստում հիշում է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարությունն ու գործադրած ապարդյուն ջանքերը:  

Կովկասյան հարցերի իրանցի փորձագետն  «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նաեւ անդրադարձել է արցախյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում Իրանի ներգրավվածությանը, հիշեցնելով, որ հակամարտության նախնական փուլում Իրանին հաջողվել է, հօգուտ Ադրբեջանի, կանխել հայկական կողմի առաջխաղացումն Ադրբեջանում:
Հեշմաթին   Կովկասը համարում է  Իրանի պատմական ու քաղաքակրթական միջավայրի անբաժան մասնիկն ու համոզմունք հայտնում, որ հակամարտության կարգավորման ներկա փուլում Իրանը պետք է հրաժարվի կրավորական կեցվածքից ու հանդես գա  խելամիտ  նախաձեռնություններով:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Կեղտոտ աշխարհաքաղաքական խաղը» եւ հայերիս դեռ պայքարելու անհրաժեշտությունը

Հաջորդ գրառումը

Մեր խնդիրների լուծումը նախ մեզնից է կախված

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր խնդիրների լուծումը նախ մեզնից է կախված

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը գրում է. «Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում...

ԿարդալDetails

Թունավոր խոսքը

28/10/2025

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական