Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մածունը սեւ է ու վերջ

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց եկեղեցու պատմությունը Հայաստանի այսօրվա իշխանությունների թեթեւ ձեռքով հանվեց դպրոցական ծրագրից:

Զարմանալ, զայրանալ, փորձել տրամաբանություն, առավել եւս՝ հայանպաստ, ազգանպաստ, պետականաշինության շահերից բխող քայլ կամ որոշում փնտրել օրվա իշխանության որդեգրած քաղաքականության մեջ, վաղուց ենք հանմոզվել՝ անպտուղ գործ է:

ԿԳՄՍՆ-ն հայտարարեց իր անբեկանելի որոշման մասին. Հայոց եկեղեցին փորձեց համագործակցության, հաշտեցման, ընդհանուր հայտարարի գալու դիրքորոշմամբ բանակցել հայ երեխաների  կրթության քաղաքականությունը որոշողների հետ, բայց՝ ապարդյուն:

Նախարար Ժաննա Անդրեասյանը սկզբում հայտարարել էր, թե պետք է փոխընդունելի, ճիշտ լուծման եզրահանգման գալ, հետո էլ,  թե՝ Հայոց եկեղեցու պատմությունը կներառվի «Պատմություն», իսկ քրիստոնեական արժեքները՝ «Հասարակագիտություն» առարկաների մեջ:
«Հայոց եկեղեցու պատմություն ասելով՝ ոչ թե նկատի ունենք  միայն պատմական անցքերը, այլեւ Ս. Գրքի ուսուցողական հատվածները, եկեղեցու դավանանքը, տոնածիսական համակարգը, բարեպաշտական սովորությունները, քրիստոնեական-ազգային արժեհամակարգը, բարոյագիտությունը և Ազգային եկեղեցու ծոցում ստեղծված հոգեմտավոր հարուստ ժառանգությունը: Փաստորեն, այս առարկայի ներդրմամբ,  Եկեղեցին աստվածմերժության տարիներից հետո նոր սերնդին քրիստոնեական արժեհամակարգով  կրթելու և դաստիարակելու հնարավորություն ստացավ, որի բարերար ազդեցությունն ակնհայտ է: Մայր Աթոռը մշտապես պատրաստակամ է կրթության լիազոր մարմնի հետ ուսումնական ծրագիրը վերամշակելու, դասագրքերը վերախմբագրելու և ուսուցիչներին վերապատրաստելու հարցերում: Ցավոք, պետությունն ընտրեց առարկան դպրոցական ծրագրից հանելու սխալ ճանապարհը՝ առանց հաշվի առնելու եկեղեցու, հասարակության, երեխաների և նրանց ծնողների կարծիքները»,- նկատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոներական դաստիարակության կենտրոնի ղեկավար Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Արժեհամակարգային փոփոխություն է տեղի ունենում, որն արտացոլվում է նաեւ  դպրոցներում, բուհերում: Հայ ինքնության սյուներից մեկը Հայոց եկեղեցին է, ու եթե պետականորեն, պաշտոնապես են ազգապահպան այդ կառույցի պատմությունը ներկայացնող դասագրքերն ու առարկան   հանվում դպրոցական ծրագրից, ապա ակնհայտ է, որ սա լավ մշակված, ուղղորդված ծրագիր է եւ ձեռնտու միայն դրսի ուժերին:

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 8-րդ կետում  գրված է, որ Հայոց եկեղեցին իրավունք ունի մասնակցելու ՀԵՊ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը, ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: Կառավարությունը սա մեկնաբանում է այսպես՝ եթե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան լինի, եկեղեցին  կմասնակցի դասագրքերի ստեղծանը, ուսուցիչների պատրաստմանը, բայց առարկան չկա, եկեղեցու մասնակցությունն էլ այստեղ վերջանում է:

Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ «պետք է փոխընդունելի, ճիշտ լուծման եզրահանգման գալ»: Փոխընդունելի նշանակում է՝ երկու կողմերի համար  ընդունելի: Երկրորդ կողմը եկեղեցին է: Իսկ եկեղեցին, ի դեմս Վեհափառ Հայրապետի և ժողովական մարմինների՝ բազմիցս դեմ է արտահայտվել առարկայի դուրս բերմանը և ներմուծմանն այլ առարկաների մեջ:
Կառավարություն-եկեղեցի երկխոսություն պետք է լիներ՝ ի շահ մեր երեխաների, պետության ու հոգեւոր-ազգային արժեքների պահպանման:

Անվիճելի է, որ ինչպես մեր պետությանը վերաբերող կարեւորագույն մյուս ոլորտներում, այստեղ էլ կառավարությունը միանձնյա որոշում է  կայացրել՝ մածունը սեւ է ու վերջ:

Բոլորին է հայտնի՝ ինչպես են դասագրքերը ստեղծվում: Մրցույթ է հայտարարվում, որի արդյունքում այսինչ  կազմակերպությունը դասագրքեր գրելու իրավունք է ստանում:

«Ազգ» թերթի տեղեկություններով՝  որոշ հրատարակչություններ հրաժարվել են մասնակցել մրցույթին, օրինակ՝ «Զանգակը», որ տարիներ շարունակ դասագրքաստեղծ օգտաշատ գործունեություն է իրականացրել: Ներքին խոսակցություններ են  շրջանառվում, որ «Անտարեսն» է հիմնական դասագրքերը հրատարակելու:

Այս տեղեկության նկատմամբ հետեւողական կլինենք եւ կպարզենք այն, ինչ պարզից էլ պարզ է՝ «Անտարեսը»՝ դասագրքերի հրատարակիչ:

Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» առարկային, մեր ունեցած տվյալներով՝  Կառավարությունն անմիջականորեն պատվեր է տալու, եւ դասագրքերը գրվելու են, որեւէ մրցույթ չի լինելու:  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն այլընտրանքային դասագիրք է պատրաստում, բայց խիստ կասկածելի է, որ այն կընդունվի ԿԳՄՍՆ-ի կողմից:

 Իսկ ի՞նչ են անում ուսուցիչները, դպրոցները, մեր մտավորականները, արվեստագետները, որոնք քրիստոնեությանը և Հայոց եկեղեցուն ձոնված հազար ու մի ստեղծագործություն են գրել:
 Նրանք լուռ հնազանդվել են ԿԳՄՍՆ-ի որոշմանը: Սա լրջագույն խնդիր է, ողբերգություն. ուսուցիչը լռում է, երբ իր եկեղեցու պատմությունը, իրեն հայ պահող կառույցի մասին դպրոցական առարկան մերժվում է, բառացիորեն՝  ժխտվում:

Այս գործընթացի հետեւանքով՝ մոտավորապես 800 ուսուցիչ անգործ է մնալու:

Երկրում վախի մթնոլորտ է ձեւավորվել: Ուսուցիչներն էլ են վախենում ձայն հանել: Մտածում են՝ գուցե լռեն, չբողոքեն ու այլ առարկաների դասավանդման պրոցեսում աշխատանքի տեղավորվեն: Որոշ առարկաներից ուսուցիչների պակաս կա, մի քանի տարի հետո ընդհանրապես մասնագետ չենք ունենալու: Դպրոցները մի ամբողջ տարի քիմիայի, ինֆորմատիկայի ուսուցիչ են փնտրում. չկա ու չկա: Նախարարությունը մտածում է, որ «Հայոց եկեղեցու պատմության» ուսուցիչներին այլ առարկաներ դասավանդելու համար վերապատրաստի: Նրանք էլ լուռ սպասում են դրան:

Միշտ չէ, որ  «Հայոց եկեղեցու պատմությունը»   մասնագետներն են մատուցել: Հաճախ պատմության ուսուցիչները նաեւ այս առարկան են դասավանդել: Աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտներից մատների վրա կարելի է հաշվել, թե քանիսն են ուզում դպրոցում աշխատել:

Մեր զրույցում Հայր Զաքարիան նշեց, որ ուսուցիչների պատրաստության խնդիրը հնարավոր էր լուծել, եթե  Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի շրջանավարտը երկու որակավորում ստանար՝  ե՛ւ Հայոց պատմության, ե՛ւ Հայոց եկեղեցու պատմության մասնագետի:

Հայր Զաքարիան 2018 թվականի դեկտեմբերի 7-ին  է նշանակվել Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, իսկ  մինչ այդ, հայտարարվել էր արդեն, որ առարկան դպրոցներից հանվում է:

Կրկնում ենք՝ գուցեեւ առարկան վերանայման, ավելի հետաքրքրական դարձնելու կարիք կար, բայց անգամ առանց փոփոխելու՝ այնպես, ինչպես կար, բավականին գիտելիք էր տալիս աշակերտներին, մոտեցրել էր եկեղեցուն:

Էքսկուրսավարներն են վկայում, որ այս կամ այն եկեղեցու մասին պատմելիս դպրոցականներն իրենցից առաջ էին ընկնում, տեղեկություններ հաղորդում պատարագի անցկացման, խորանի նշանակության, եկեղեցական ծեսերի վերաբերյալ:

«Հայոց եկեղեցու պատմությունն» ուղղակի մկրատելը հերթական ապացույցն է, որ այս իշխանությունները օրգանապես տանել չեն կարողանում ազգայինն ու քրիստոնեականը:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համահայկական ամառային 8-րդ խաղերին արդեն հայտավորվել է 5500 մասնակից

Հաջորդ գրառումը

Ռուբեն Գալչյանի քարտեզների ժողովածուն՝ որպես անժխտելի վկայություն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Գալչյանի քարտեզների ժողովածուն՝ որպես անժխտելի վկայություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական