Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մшրդու իրավունքների պաշտպաններն ընդդեմ Բաքվում COP 29-ի անցկացմանը

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
19/07/2024
- 19 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
34
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած դեռ բավական ժամանակ կա մինչեւ ՄԱԿ-ի հովանավորությամբ կլիմայի փոփոխութուններին նվիրված COP 29 գագաթնաժողովի անցկացումը Բաքվում՝ այս տարվա նոյեմբերի 11-ից 22-ը, Գերմանիայում գործող մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն արդեն իրենց ձայնն են բարձրացրել՝ պահանջելով կառավարությունից գործնական քայլեր ձեռնարկել: Ինչպես հունիսի 13-ին Frankfurter Rundschau օրաթերթն է հաղորդում՝ հայկական եւ գերմանական ընկերակցություններ, ինչպիսիք են՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ZAD), Վտանգված ազգերի ընկերակցությունը (GfbV), Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունն (IGFM) ու Ցեղասպանության ճանաչման ածխատանքային խումբը (AGA) կոալիցիա կազմած՝ Գերմանիայի կառավարությունից եւ COP 29-ի պատվիրակություններից պահանջել են միջամտել եւ Ադրբեջանի կառավարությանը հորդորել անհապաղ ազատ արձակել, նախքան համաժողովի անցկացումը, Բաքվում գտնվող «բոլոր հայ քաղբանտարկյալներին եւ վերջ դնել Ալիեւի ցեղասպանական բռնատիրությանը»: Ըստ թերթի, նախատեսվում է, որ տարբեր երկրներից մոտ 6000 պատվիրակություններ կժամանեն Բաքու նոյեմբերին:

Օրաթերթը նաեւ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված շարունակական սպառնալիքներին: ISHR-ի խոսնակ Վալերիո Կրյուգերը նշել է, որ «Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքը գոյութենական վտանգն է: Ադրբեջանցի դպրոցականներին ուսուցանում են հայազգի բարբարոս թշնամիների, ահաբեկիչների դեմ պայքարել»: Իր հերթին ZAD-ի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը հայտնել է, որ «Կլիմայի փոփոխություններին նվիրված նման կարեւոր համագումարը Ադրբեջանի նման մի երկրում անցկացնելը ինքնին ողբերգական երեւույթ է: Գերմանիան, սակայն, հնարավորություն ունի ազդու միջամտություն գործելու եւ պահանջելու, որ բոլոր հայ քաղբանտարկյալները ազատ արձակվեն նախքան կոնֆերանսը: Գերմանիան ոչ միայն այդ հնարավորությունն ունի, այլեւ պատմական պատասխանատվություն է կրում՝ որպես Հայոց ցեղասպանության մեղսակից երկիր», ասել է նա:

Օրաթերթի լրագրող Էրքան Փեհլիվանը հարցազրույց է վարել նաեւ Բունդեսթագի (խորհրդարանի) կոալիցիոն կառավարության երկու կուսակցությունների՝ SPD-ի (Սոցիալ-դեմոկրատ) եւ Կանաչների պատգամավորների հետ: Սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն, որ միաժամանակ դաշնային կառավարության կրոնի եւ հավատի ազատության հանձնաժողովի հանձնակատարն է եւ բռնատիրական ռեժիմի դեմ պայքարողների առաջամարտիկներից ամենաակտիվը, խոսել է ընտրությունների ժամանակ Բաքվի գործած մեքենայությունների եւ եվրոպացի խորհրդարանականներին կաշառելու, նրանց լոբբիստական ներգրավվածությունն ապահովելու գործընթացների մասին:

Պատասխանելով լրագրողի հարցին, Շվաբեն նշել է. «Քանակական աճը խիստ դրամատիկական է: Անցյալ տարի երկրի ներսում գտնվող քաղբանտարկյալների թիվը քառապատկվեց՝ անցնելով 300-ը: Դրանցից բացի կան նաեւ հարյուրավորներ տարբեր երկրներում, որոնց հետապնդում են Ալիեւի կամակատարները: Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու ադրբեջանցի պատվիրակներին արգելվեց մասնակցել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովին: «Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականության ոգուն հավատարիմ մնալով, վստահ եմ, որ Գերմանիան քննելու է մարդու իրավունքների իրավիճակը Բաքվում եւ համապատասխան միջոցներ է ձեռնարկելու մինչեւ կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովի անցկացումը եւ դրա ընթացքում», ավելացրել է նա:

Իսկ Կանաչների կուսակցությունից Մաքս Լուքսը կառավարությունից պահանջել է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել: «Մենք պարտավոր ենք բացեիբաց խոսել Ադրբեջանի հետ եւ ոչ թե լուռ մնալ հանուն մեր նոր էներգագործակցությունը պահպանելու: Ես սա ասում եմ, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես է Ադրբեջանը կալանքի տակ պահում հայերին՝ պարզապես, որովհետեւ մենք հաճախ չափազանց թույլ ենք եղել անցյալում: Դա «քարտ բլանշ» է յուրաքանչյուր ռեժիմի համար, որ ազատությունը համարում է սպառնալիք, իսկ ճնշում գործադրելը՝ լուծում իր տարաբնույթ հարցերի», նշել է Լուքսը: Անդրադառնալով լրագրողների հանդեպ կիրառված ճնշումներին, նա ավելացրել է. «Բազմաթիվ ձերբակալությունները ոչ միայն առօրյա քաղաքականություն են դարձել արդեն տասնյակ տարիներ, այլեւ արդբեջանական ռեժիմի ԴՆԹ-ի անբաժանելի մասնիկը: Այդ ձերբակալությունները մեզ ուղղված մարտահրավերներ են, չէ՞ որ բանտարկված լրագրողները Եվրոխորհրդի մեզ ծանոթ խուսափողներն էին, այսինքն՝ մարդու իրավունքների քաջատեղյակ փորձագետներ»:

ՄՈՒՐԻԵԼ ՄԻՐԱՔ–ՎԱՅՍԲԱԽ

Գերմանիա

Անգլ. բնագրից թարգմանեց՝

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նшմականիշը՝ բարեկամության խորհրդանիշ

Հաջորդ գրառումը

Կшրո՞ղ է արդյոք ավելի բարեկեցիկ եւ ապահով կյանքը հեռացնել նոր պատերազմի վտանգը

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Կшրո՞ղ է արդյոք ավելի բարեկեցիկ եւ ապահով կյանքը հեռացնել նոր պատերազմի վտանգը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական