Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճակատագրական հանգրվանի դիմաց

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այնպես ստացվեց, որ վերջին շրջանում ավելի հաճախ եմ օգտվում տաքսի ծառայություններից. տարիներով ինձ հավատարիմ ծառայած ավտոմեքենան սկսել է անհանգստության նշաններ ցույց տալ, քաղաքի կենտրոնում կայանատեղի գտնելը դարձել է գրեթե անկարելի, խճողված ու հաճախ խցանված փողոցներով երթեւեկելը՝ տաժանակիր աշխատանք, իսկ ճանապարհային ոստիկանության մեքենաների անիմաստ առատությունը՝ անհանդուրժելի:

Ո՛չ, նպատակս քաղաքապետական մրցավազքի մասնակիցներին խորհուրդ-առաջադրանք տալը չէ: Քավ լիցի: Նրանք ամեն ինչ գիտեն: Նույնիսկ գիտեն, թե վթարի ենթարկվելու պարագայում ինչպես կարելի է ողջ մնալ… Չեմ չափազանցում. կարդացել եմ նրանցից մեկի նախընտրական բրոշյուրում:

Նպատակս՝ ամերիկացիների ասած street opinion-ի, փողոցի կարծիքին անդրադառնալն է եւ դրանից եզրակացության հանգելը:

Ինչպես հայտնի է, տաքսիստները, մեկ էլ վարսավիրները, համարվում են փողոցի կարծիքը (չշփոթել փողոցային կարծիքի հետ) կրող ու փոխանցող ամենավստահելի խավն են համարվում, երբեմն ավելի վստահելի՝ քան հարցախույզներ անցկացնող մասնագիտացված կազմակերպությունները, ինչպիսին է, օրինակ, ամերիկյան Gellup-ի հայկական ծառայությունը: Վերջինների վրա նրանք՝ տաքսիստներն ու վարսավիրներն ունեն կարեւոր մի առավելություն. կարծիքն ու տեսակետը պարզելուց հետո նրանք անթաքույց ներկայացնում են նաեւ իրենց վերաբերմունքը: Մեկը սրամիտ մի պատկերով, մյուսը՝ ստեղծված իրավիճակից ելքի, ընդ որում՝ միա՛կ ելքի իր պատկերացումով, ու տակավին ուրիշներ՝ հայհոյանքով: Ամենահատկանշականը սակայն նրանց հետ հանդիպման վերջաբանն է. ծառայության վարձագումարն ստանալուց հետո դիմանալու, անփորձանք մնալու բարեմաղթանքն է, որը լինում է փոխադարձ:

Այս երկար նախաբանից հետո ասեմ, որ վերջին շրջանում մեր տաքսի վարորդները դարձել են անհամեմատ անմիջական, ես կասեի՝ անզուսպ: Եթե ժամանակին նրանք ուղեւորի կամ հաճախորդի ինչացու լինելը տնտղում էին կողմնակի հարցերով եւ ապա նոր «բացվում», այժմ ճակատային՝ գլխանց են արտահայտում իրենց կեցվածքը, կարծիքը, դիրքորոշումը: Եվ գրեթե առանց բացառության՝ բացասական, առարկություն չընդունող տոնով՝ հանդեպ գործող իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին: Այնքան կտրուկ՝ որ կասկածի տակ է դնում վերջինի արդեն ցածր վարկանիշի մասին զանազան հարցախույզների տվյալներն անգամ:
Իշխանությունների եւ գլխավոր իշխանավորի նկատմամբ դժգոհության, ատելության գլխավոր պատճառը, իմ տպավորությամբ, ոչ այնքան սոցիալական, որքան քաղաքական է, ավելի շուտ՝ անապահովության եւ անհեռանկարայնության զգացողությունը: Մարդիկ գլուխ չեն հանում տարվող արտաքին ու ներքին քաղաքականությունից, խճճված, անհստակ, երկդիմի ու բազմադիմի քայլերից ու խոսքերից: Անվստահելիությունը տիրապետում է բոլոր մակարդակներում:

«Հալվա-հալվա ասելով բերանդ չի քաղցրանա, արա՛,- ասում էր տաքսիստներից մեկը՝ ակնարկելով Նիկոլի իբր խաղաղասիրական բարբաջանքները:- Մի հատ քեզ նայի, մի հատ՝ Ալիեւի ֆասոնին, ա՛յ տղա»: «Ռսների հետ մուկ-կատո՞ւ ես խաղում, ա՛յ ախմախ», ասում էր մեկ ուրիշը՝ նկատի ունենալով ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու եւ առաջիկա օրերին ամերիկացիների հետ «Ակտիվ գործընկեր» զորախաղեր անցկացնելու Նիկոլի որոշումը:

Նկատելի է նաեւ ոմանց հուսաբեկությունը ի տես դժնդակ այս օրերին, արցախահայությանը սպառնացող անէացման վտանգին, Սոթքում, Վերին Շորժայում եւ այլուր թշնամու բանակի կուտակումներին՝ «ՔՊ»ական վերնախավի զեխ ու շվայտ կյանքով ապրելու, թանկարժեք մեքենա, կալված, տուն ու դղյակ ձեռք բերելու անզուսպ ձգտման ֆոնին: Հուսաբեկություն՝ որն առաջ է գալիս անձնապես խաբված լինելու ափսոսանքից նաեւ: Նրանք մասնակցել են 2018-ի շարժումներին, ընտրել այն՝ ինչ կա հիմա, որը 5 տարի անց «բարդակ» են անվանում:

Զրուցակիցներիցս մեկն էլ, տարիքին հակառակ տնային շորտիկով մի տաքսիստ, հեղինակավոր տոնով հայտնեց իր եզրափակիչ խոսքը. «Որ նախկինները լավը լինեին, էս տականքները վլաստը (իշխանությունը) չէին կարա վերցնեին»:

Մյուս կողմից, չեմ կարող ասել, թե ընդդիմության նկատմամբ մեծ համակրանք է տածում մեր ազգաբնակչությունը, նկատի ունեմ նրա հատկապես ակտիվ մասը: Անվստահություն եւ հուսախաբություն կա նաեւ ընդդիմադիրների նկատմամբ: Ու թեեւ անցյալ շաբաթ օրը կազմակերպված հանրահավաքին Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում սպասվածից ավելի բազմություն էր հավաքվել, սակայն կազմակերպիչների թույլ տված սխալների պատճառով (բանախոսների մեծ քանակ, երկարատեւ ելույթներ, իսկական ու գործնական պատգամների պակաս եւ այլն), չեմ կարծում, որ հաջորդ հավաքին նույնքան մարդ կհավաքվի այնտեղ՝ ճառ լսելու:

Այսուհանդերձ, դարձյալ անձնական տպավորությամբ, մարդկանց կարեւոր մի մասը դեռ սպասում է իշխանափոխության, մինչ ավելի մեծ մասը ոչինչի էլ չի սպասում: Հուսաբեկված է: Եվ սա ամենավտանգավորն է, երբ երկիրը՝ Հայաստան եւ Արցախ, գտնվում է ամենաճակատագրական հանգրվանի դիմաց:

Կարո՞ղ ենք դուրս գալ այս վիճակից:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առավելագույն դիվանագիտություն

Հաջորդ գրառումը

Աստվածամոր ծննդյան տոնն է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Աստվածամոր ծննդյան տոնն է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական