Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձախորդ օրերը… մնացյալն ինքներդ նշեք

Գեղամ Քյուրումյան
20/03/2026
- 20 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օր չի լինի, ոմանց բնորոշմամբ՝ ժամ չի լինի, որ հայաստանաբնակների որոշից որոշակի հատվածը հայաստանյան միջավայրի շուրջ մտորումների ու մտահոգությունների առումներով հարցերի ու խնդիրների թեմաներով չզրուցի հարեւանի ու բարեկամի հետ: Այստեղ գրեթե կապ չունի զրուցակիցների տարիքն ու կրթական ցենզը, ամուրի է թե ընտանիքի տեր, գործազուրկ է թե աշխատանք ունի, եւ այսպես շարունակ: Այնպես որ, անգամ տարօրինակ չէ, որ այս վիճակում հայտնվում է նաեւ ՀՀ գործադիր մարմնի, նույնն է թե՝ երկրի կառավարության ղեկավարը: Ասենք, օրերս նիստերից մեկում զրույց բացեց առ այն, ըստ որի ՀՀ քաղաքացիները նշում են, որ վերջին շրջանում իրենք անվճար վիրահատության են ենթարկվում: Այս մասին զրույցն սկսեց հաջորդ գաղտնաբառը բացելու նպատակով, որն էր՝ անվճար կյանքում ոչինչ չի լինում, վիրահատության դիմաց վճարում է ՀՀ կառավարությունը: Եվ հարցը՝ որտեղից այդ կառավարություն կոչվածի մոտ այդ միլիոնավոր ու միլիարդավոր դրամները, հնչում է ինքնաբերաբար:

Պարզից էլ պարզ է, որ այդ գումարները կառավարության նիստերին մասնակցող 500000 դրամից մինչեւ 2000000 դրամ ստացող այրերն իրենց հոր տնից չեն բերում, ինչպես նկատում են վարչապետ հռչակված առնվազն 2500000 աշխատանքային տարիքի մնացյալ ներկայացուցիչները: Քավ լիցի, քանզի նրանք անգամ միլիոնավոր դրամներ կազմող պարգեւատրումներն են քիչ համարում. տվեք ու տվեք, որտեղից եւ ինչի դիմաց, դա իրենց չի անհանգստացնում, իրենք տնից աշխատավայր ու հակառակ ուղղությամբ շարժվող մարդիկ չեն, այլ… առանձնահատուկ ընդունակություններով օժտված անհատականություններ: Միայն պարզ չէ ինչու այդ օժտվածությունը չի երեւում, ասենք՝ դեղատներում, ուր տարեցները, որոնց ոսկորները կալցիումի կարիք ունեն, Դ-3 դեղահաբի 4200 դրամ վճարի ընթացքում 711 դրամ հարկ են վճարում: Եթե Աստծո յուրաքանչյուր օր հանրապետության հազարավոր դեղատներից ընդամենը մեկ հազարում նշված դեղատուփ վաճառվի, ստացվում է 711 հազար դրամ մուծված հարկ: Դե եթե Ա-ն ասել ենք, պարտավոր ենք նաեւ Բ-ն ասել, տարվա արդյունքներով ստացվում է 260.000.000 դրամ հարկ: Այն լուռ ու մունջ վճարում են մեր համեստ ու կարգապահ քաղաքացիները, ովքեր անգամ մասամբ վստահելով մամուլի միջոցներին՝ հարցնում են, թե ինչու են դեղամիջոցներն առավել մատչելի հարեւան Վրաստանում, ուր, ի դեպ, կենսաթոշակները զգալի բարձր են ՀՀ-ի համեմատ: Հարավային հարեւանի մոտ այն 500 դոլարի են հասցնում, երբ մերն անգամ 120 դոլար չի կազմում:

Հայաստանի հանրապետությունում հարց է, թե տնտեսավարման ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում արդեն հիշատակված դեղատնային բիզնեսի ներկայացուցիչները: Ընդգծված ուրվագծվում է, որ դեղատները բնակավայրերի որոշ հատվածներում միմյանցից 20-25 մետրեր հեռավորության վրա են բացվում եւ ամենեւին արդարացված չեն այն մոտեցումները, թե կողք կողքի տեղադրվող այս օբյեկտները մրցակցային միջավայր են ստեղծում: Դրանց իրական տերերը առողջապահության ոլորտի նախկին ու ներկա պաշտոնյաներ են, ուր մուտք ունեն նաեւ իրավապահներն ու հարկա-մաքսային նրբություններին տիրապետողները, նաեւ՝ տեղական կառույցների պաշտոնյաները:

Օրերս խոսվեց ՀՀ առողջապահության նախարարուհու շրջապատի հետ կապված դեղագործական գործունեությունից, որի առկայության պայմաններում դժվար է սպասել, թե ինչ հարց կհնչի ՀՀ-ում առկա սննդի որակի առումով: Թող որ սիրողական մակարդակով այսուհանդերձ հնչեցնենք ի՞նչ բաղադրություն ունի ներկայացվող արհեստական թաղանթով նրբերշիկը, որն առաջարկվում է կիլոգրամը 995 դրամով, այն պարագայում, երբ 1 մետր աջ ու ձախ ցուցադրվող մսի կիլոգրամի գինը նվազագույնը 3500 դրամ է: Կամ ինչքանով է տեղին «կաթ պարունակող մթերք» պիտակով սննդի, տվյալ պարագայում խտացրած անվանումով կաթնամթերքի ներմուծումը, որը էապես ցածր գնով է վաճառվում եւ օգտագործվում փոքրերի ու մեծերի կողմից եւ բազմաբնույթ հրուշակեղեններում: Տարիներ առաջ այս կաթնամթերքն արտադրվում էր ՀՀ-ում, որը վերացավ երկրում պահվող կովերի գլխաքանակի վերջին տարիների կտրուկ նվազման հետ՝ 320 հազարից 200 հազարի: Հարցը մտահոգություն չէր առաջացնի, եթե պահվող կովերի մոտ կաթնատվության աճ գրանցվեր ավաղ, ինչպես շատ այլ ոլորտներում:

Ասենք՝ էլեկտրալամպերի արտադրությունում, որոնց խնայողական արտադրատեսակները հարյուր հազարավոր խմբաքանակներով ներկրվում են ու նաեւ փոխարինվում: Հարցը, թե ինչու դրանց արտադրությունը չի կազմակերպվում Երեւանի երբեմնի էլեկտրալամպերի գործարանի հիմքի վրա, մեկ անգամ չէ, որ բարձրացվել է: Թբիլիսյան փողոցի երկայնքով ձգվող սույն արտադրական հզորությունը մասամբ կանգուն է, տնօրենից մինչեւ պահակ գործի մեջ են, մասնաշենքերը կանգուն են, էլհոսանքն ու ջուրը միացված, պահպանման այլ ծախսերը պետության հոգածության ներքո, իսկ պետությունն այս ամենի արդյունքում միայն վնասներ է արձանագրում: Ինչո՞ւ, պարոնայք տնտեսության պատասխանատուներ, չէ՞ որ ձեր իշխանության 9-րդ տարին է մոտենում, այս տարիներին բանկերում ներդրված ավանդները 20 մլրդ դոլարի են հասել, որից ավանդատուները կարող էին բաժնետոմսերի տեր դառնալ, երբեմնի լամպագործներն էլ աշխատանք կունենային: Ի՞նչ անուն տալ այս վիճակին, որի պատասխանատուները թե՛ էկոնոմիկայի նախարարությունն է, թե՛ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ու այլ պետական կառույցները:

Սակայն ո՛ւմ ի՞նչ ենք ասում, որտեղ ինքնագովքն է գերակայում, թվերով ու տոկոսներով պարծենալն է նախապատվելի դիտարկվում: Ահա մեզ ու ձեզ ՀՀ տնտեսություն կոչվածը, իր 30 մլրդ դոլար ՀՆԱ-ով, երբ 12 մլն բնակչությամբ Էստոնիան 62 մլրդ դոլար ՀՆԱ ունի:

Ինչպե՞ս չհիշենք «Ձախորդ օրերը…». է, է, է, է…

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

17.03.2026թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտավազդ Սահակյան. հիշատակի երեկո և բարձրագույն պարգև

Հաջորդ գրառումը

Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 62 հազար հիվանդ

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 62 հազար հիվանդ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական