Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրեաների թիվը Երեւանում աճում է. հակահրեականություն չկա

Անահիտ Հովսեփյան
16/01/2026
- 16 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
71
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրեաներն աշխարհի հնագույն քաղաքում՝ Երեւանում ապահովություն եւ համայնական կյանք են գտնում», գրում է Երեւան այցելած Ստեֆան Փրամմեն Գերմանիայում հրատարակվող հրեական «Յուդիշե ալգեմայնե» թերթի հունվարի 11-ի ծավալուն հոդվածում: Մարդկային ջերմությամբ լի նրա շարադրանքը, հուսանք, բնագիր գերմաներենով կկարդան նաեւ Բեռլինում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները, որ տարիներ ի վեր լծված են Հայաստանն ու հայ ժողովրդին հրեատյաց ներկայացնելու համառ ջանքերին: 2023-ին Բաքվի իշխանությունների հրահրմամբ տեղի հրեական դպրոցի տնօրենը նույնիսկ հրավիրում էր Բաքու մեկնել հայաստանաբնակ հրեաներին՝ ակնարկելով, թե նրանց անվտանգությունը խաթարված է ՀՀ-ում: Նման խոսույթն արագ որսացող Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը դեռ չի արձագանքել այս հրապարակմանը, X-ի իր էջում շաբաթներ ի վեր կարծես մոռացել է կայուն փայփայած մի թեմա՝ ադրբեջանահրեական «դարավոր» բարեկամությունը: Ստորեւ վերոհիշյալ հոդվածին՝ հպանցիկ մեր անդրադարձը:

Երեւանյան «Մամա ջան» սրճարանում ամեն ուրբաթ հրեաներն իրենց տոնական Շաբաթն են նշում՝ քոշեր հավաստագրված նռան գինով, իսկ բարում կարելի է նաեւ լիբանանյան գարեջուր պատվիրել: Հյուրերի, այցելուների մեծ մասը ռուսերեն է խոսում, մյուս գործածական լեզուն անգլերենն է: ՌԴ- Ուկրաինա պատերազմի սկզբին 100 000 ռուս ՀՀ է եկել, իսկ սրճարանը նրանց հանդիպատեղն է: Մոսկվայում հրեա լրագրող Նաթանիել Տրուբկինը 2022-ին եկել է Երեւան: Տեղի հրեաներին համախմբելու համար սոցիալական ցանցում չաթ խումբ է բացել, որին անդամակցում է 600 հոգի: Խումբն առիթ է դարձել, որ հիմնվի «Yerewan Jewish Home»-ը, մոտ օրերս նախատեսել են հանդիպել Իսրայելի դեսպանին: 2022-ին Նաթանիելը Երեւանում հանդիպում է նախկին մոսկվայաբնակ ծանոթին՝ հոր հայրենիքում՝ ՀՀ-ում վերաբնակված Սամսոն Կարապետյանին: Տրուբկինը Մոսկվայում չի էլ իմացել, որ Սամսոնը նաեւ հրեական արմատներ ունի: «Տատուպապս զգուշացրել էին՝ ամեն մեկին ծագմանս մասին չպատմել», բացատրում է Սամսոնը, որ Հայաստանում զբոսավար է, լրագրող եւ լուսանկարիչ:

Հոդվածագիրը պատմում է սրճարանի այցելուների մասին, որ տարբեր երկրներից են: Նրանց մեջ այժմ Երեւանում բնակվող մի ամերիկուհի կա, որի նախնիները հունգարաբնակ հրեաներ եւ հայեր են: Շուշանայի (հոդվածում Shoshana ձեւով է- Ան.Հ.) պարանոցին Դավթի աստղն այնքան մեծ է, որ հնարավոր չէ թաքցնել բլուզի կամ վզկապի ներքո: «Եվրոպայում, ԱՄՆ-ում կախազարդ աստղը պարանոցիս հավանաբար մեկ ժամ կարող էի հանրային վայրում լինել, Երեւանում՝ միշտ  պարանոցիս է, տեսանելի»: Շուշանայի ասածին հետեւել է երեւանաբնակ սեղանակիցների հաստատումը՝ Երեւանում հակահրեականություն չկա:

«Ազգը» ժամանակին անդրադարձել է Երեւանում սինագոգի վրա հարձակմանը, զրուցել ՀՀ-ում գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյնի հետ (տե՛ս թերթի 15.12.2023, 22.12.2023 համարները), որ պնդել է, թե «Հայաստանում բացի երկկողմանի հարգանքից եւ սիրուց, ուրիշ բան չի եղել»:

https://azg.am/am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6-2/

https://azg.am/politic/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6/

Տրուբկինն ու Կարապետյանը «Յուդիշե ալգեմայնեի» հոդվածում անդրադարձել են 2023-ի միջադեպին, երբ Երեւանում «Համասի» որմազդն է հայտնվել, եւ նույն օրը մեկը, որ մի քանի ժամով ՌԴ-ից Երեւան է եկել, փորձել է հրկիզել սինագոգը: « Այդ մի դեպքն է եղել: Սինագոգը ներկեցինք», ասում է Սամսոն Կարապետյանը:

Հայաստանում պաշտոնապես գործող հրեական համայնքին նորաստեղծ համայնքը չի ուզում միանալ: («Ազգը» բազմիցս հարցազրույց է հրապարակել նաեւ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան Ֆելլերի հետ, որ փաստել է, թե ՀՀ-ում հակահրեականություն չի եղել, չկա): Նորաստեղծ համայնքի հրավերով Թել Ավիվից առցանց դասախոսություն է ներկայացրել պրոֆեսոր Լաշա Շակուլաշվիլին, որ իրազեկել է, թե 19-րդ դարավերջին հրեական համայնքներ կային երկրում, որոնց անդամների զգալի մասը Ուկրաինայից էին: 1863- 1917-ին 400 հրեա ընտանիք հայ քրիստոնյա է դարձել (հոդվածում նշված չէ, թե Հայ առաքելական եկեղեցու անդամ է դարձել, սակայն երեւի դա է ակնարկում- Ան.Հ.): Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ԽՍՀՄ տարբեր վայրերից հրեաներին Հայաստան են տարհանել, իսկ պատերազմի ավարտին նրանց թիվը մոտ 5000 է եղել: 28-ամյա Սամսոն Կարապետյանի հայրը Թիֆլիսից է, մայրը Ադրբեջանի հյուսիսից՝ հրեական ընտանիքից, բայց պսակադրության ժամանակ քրիստոնյա է դարձել: ԽՍՀՄ-ի վերջին տարիներին շատ հրեաներ Ռուսաստանից Հայաստան են եկել, քանի որ այնտեղ հակասեմականություն չի եղել: 1994-ին պատերազմի, տնտեսական դժվարությունների պատճառով նրանց մեծ մասը Իսրայել է գաղթել:

Սամսոն Կարապետյանն այժմ Ստոկհոլմում եբրայագիտություն է ուսումնասիրում, մեկ տարի հետո կվերադառնա՝ հրեական համայնքային աշխատանքը Երեւանում շարունակելու: Մշակութային միջոցառումներ ավելի շատ ենք կազմակերպելու, երկու ժողովուրդների՝ հրեաների եւ հայերի բարեկամությունն ամրապնդելու ենք, «Յուդիշե ալգեմայնեի» հոդվածում ասում է Տրուբկինը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը՝ «Յուդիշե ալգեմայնեի»: Ձախից աջ՝ Նաթանիել Տրուբկինը եւ Սամսոն Կարապետյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փաշինյանը բոլոր ջանքերը գործադրում է ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու համար»

Հաջորդ գրառումը

Ո՞ւր են նրանք, որ կարող կլինեն երկիրը հանել այս ծանր շրջապտույտից

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետությունը, որը հարվածում է իր ազգային հիմնասյուներին, քայքայվում է ներսից՝ անկախ արտաքին սպառնալիքների առկայությունից. սուրենյանց

14/02/2026
Հրապարակախոսություն

Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է. Մելիքյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Երաշխիք» Փաշինյանին ոչ ոք չի տվել. դա նրա երևակայության արգասիքն է. Օսկանյան

13/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սփիւռքի Առաջնորդներ Կը Զգուշացնեն, Թէ Հայաստան Կը Սպառնայ Կապերը Խզել Աշխարհասփիւռ Հայ Հասարակութեան Հետ Եկեղեցական Ճգնաժամին Պատճառով

13/02/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ւր են նրանք, որ կարող կլինեն երկիրը հանել այս ծանր շրջապտույտից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական