Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրայր Սարգսյանի ցուցահանդեսը Ստոկհոլմում

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստոկհոլմի «Բոնիերս» պատկերասրահում մայիսի 11-ից հունիսի 19-ը կայացել է Շվեդիայում հաստատված սիրիահայ լուսանկարիչ Հրայր Սարգսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Լռության մյուս կողմը» վերնագրով: Վերջին 15 տարիների ընթացքում կատարված այդ լուսանկարներն արտաքուստ դատարկության եւ հանգստության պատկերներ են, բայց դրանք միշտ կրում են վերքերով ու բախումներով լի պատմություններ: Սովորաբար Սարգսյանը կատարում է մեկ լուսանկար, սակայն երկար ուսումնասիրում է վայրը եւ հետազոտություններ իրականացնում դրա վերաբերյալ:

Արվեստաբան Սեսիլիա Բլումբերգը գրել է, որ Հրայր Սարգսյանը գիտի, թե ինչ են պատերազմն ու չարաշահումները եւ նա, որպես լուսանկարիչ, խորամուխ է լինում թե՛ իր, թե՛ ուրիշների պատմության մեջ՝ նախքան իր լուսանկարչական խցիկով մեկ լուսանկար անելը: «Բոնիերսում» Հրայր Սարգսյանը, որ ծնվել եւ մեծացել է Դամասկոսում, լուսանկարչի ընտանիքում, Դամասկոսում իրականացրած «Մահապատժի հրապարակներ» շարքում գեղեցիկ առավոտյան լույսի ներքո լուսանկարել է այն վայրերը, որոնք օգտագործվել են առավոտյան ժամերին հրապարակային մահապատիժների համար: Մեկ այլ շարքում՝ «Վերջին անգամ տեսնված», Հրայր Սարգսյանը, իրավապաշտպան կազմակերպությունների օգնությամբ, լուսանկարել է տների այն մասերը, որտեղ վերջին անգամ տեսել են անհետ կորած անձանց: Ըստ Սեսիլիա Բլումբերգի՝ լուսանկարներն իրականում անախորժ չեն: Դրանք ներկայացնում են անմարդաբնակ տներ, դատարկ փողոցներ, խաչմերուկներ ու հրապարակներ: Այդ վայրերը վկայում են համընդհանուր եւ անձնական տրավմաների մասին: «Հրայր Սարգսյանը գոռալու փոխարեն գալիս է շշուկով եւ գտնում է ցավի այն կետերը, որտեղից թափվում է բռնությունը»,- եզրակացնում է իր հոդվածը Սեսիլիա Բլումբերգը:          

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աջակցություն երիտասարդ գիտնականներին

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական