Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրաժեշտ Արարատին՝ Փեհլեվիների մեթոդաբանությամբ

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի է, որ  մինչեւ 1934 թվականը Մեղրիի սահմանային անցակետից բացի, Հայաստանն ունեցել  է ցամաքային ճանապարհով Իրանի հետ հաղորդակցվելու եւս մեկ ճանապարհ՝ ներկայիս հայ-թուրքական սահմանի  Վեդիից դեպի հարավ ընկած հատվածը, որը 1934 թվականին հանձնվել է  Թուրքիային: 

Իրանական farsnews.ir կայքը հունվարի 23-ին  իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Պարսկաստանի ու Թուրքիայի միջեւ տեղի ունեցած սահմանային փոխանակումների մասին իրանցի պատմաբան Ամին Ռահիմիի հոդվածը: Հեղինակն իր նյութի ներածականում նշում է, որ  հայերի համար այդքան նվիրական Արարատ լեռը, որ մեծ ու փոքր  գագաթներից է բաղկացած, ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում: Պատմաբանի խոսքերով, քչերը գիտեն, որ Փորք Արարատը՝ Սիսը, 90 տարի առաջ Իրանի տարածքի մաս է կազմել, եւ Փեհլեւիների հարստության հիմնադիր Ռեզաշահն այն հանձնել է թուրքերին: 

Ըստ իրանցի պատմաբանի, տվյալ ժամանակաշրջանում, մերձավորարեւելյան տարածաշրջանում  իր տնտեսական շահերը հետապնդող  Մեծ Բրիտանիան, Մերձավոր Արեւելք ներթափանցելու  Խորհրդային Միության ձգտումները չեզոքացնելու նպատակով, մշակել էր մի նախագիծ, որի համաձայն Պարսկաստանը, Աֆղանստանը, Իրաքն ու Թուրքիան պետք է միավորվեին Մեծ Բրիտանիայի հովանու ներքո  ձեւավորվող դաշինքի կազմում: 

Ըստ հեղինակի, այս նախագծից էլ ծնունդ առավ  1937 թվականին ստորագրված  Սաադ-աբադի պակտը: Սակայն, մինչ այդ, 1932 թվականի հունվարի 24-ին, արդեն գործում էր սահմանազատման եւ սահմանագծման պարսկա-թուրքական  համատեղ հանձնաժողովը, եւ դրա կատարած աշխատանքների արդյունքում Քութուրի դաշտը, որ նախապես պատկանում էր Պարսկաստանին, եւ օկուպացվել էր օսմանցիների կողմից, վերադարձվեց իրանցիներին, որի դիմաց Պարսկաստանի  հյուսիս-արեւմտյան շրջաններից 800 քառակուսի կիլոմետրանոց տարածք  հանձնվեց Թուրքիային: Թուրքերին հանձնված հենց այս հատվածի մեջ էին մտնում Սիսն ու հարակից տարածքները: Պատմաբան Ամին Ռահիմիի խոսքերով, թուրքական կողմին հանձնված այս տարածքները ռազմավարական  նշանակություն ունեին Իրանի համար, եւ հենց այդ ժամանակ էլ Պարսից բանակի բարձրաստիճան զինվորականներն ու լավատեղյակ մասնագետները դեմ էին արտահայտվում այդ փոխանակմանը: Հոդվածագիրը, վկայաբերելով սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի անդամ,  դիվիզիայի հրամանատար  Հասան Արֆայի խոսքերը,  նկարագրում է տարածքային փոխանակմանը դեմ արտահայտվող սրտացավ մասնագետների ձեռնարկած քայլերն ու Պարսկաստանի միապետ Ռեզաշահի՝ պետության շահերին հակասող, դավադիր որոշումները:

Դիվիզիայի հրամանատար Հասան Արֆան  գրում է.

«Ինձ բախտ էր վճակվել անդամակցելու մի այնպիսի հանձնաժողովի, որի աշխատանքներին ներգրավված  էին նաեւ  Պարսկաստանի վարչապետ Ֆորուղին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար  Ռուշթի Արասը: 

Մի օր թուրք գնդապետի հետ մեզ հուզող  հարցի շուրջ բորբոքված սուր բանավեճի պահին, Ռոշթի Արասը միջամտեց, ասելով՝  «Մենք՝ թուրքերս,  Պարսից Շահինշահի տեսակետների նկատմամբ կատարյալ վստահություն ունենք: Թող հրամանատար Արֆան, Նորին Գերազանցության տեսակետներն իմանալու համար, գործին առնչվող թղթապանակներով  ու քարտեզներով  ներկայանա  Ռեզաշահին: Մեզ համար ընդունելի է Նորին  Մեծության  որեւէ որոշում»:

Ես ընդունելություն  խնդրեցի, ու հանդիպման ակնկալիքով  ներկայացա շահական պալատ: Մի քանի րոպե անց  Նորին Գերազանցությունը հայտնվեց, ու   սեղանին փռված  քարտեզները տեսնելով՝ զարմացավ: Ես էլ սկսեցի բացատրել այս կամ այն բլրի ռազմավարական եւ  գործառութային այլ նշանակությունների մասին: Բայց, երբ նկատեցի, որ  Նորին Գերազանցությունն իմ ասածներին ընդհանրապես ուշադրություն չի  դարձնում, դադար տվեցի: Կարճատեւ լռությունից հետո Ռեզաշահն ասաց. «Հավանաբար դու խնդրի էությունը չես ընկալել: Կարեւորն  այս կամ այն բլուրը չէ:  Ասածս այն է, որ պետք է իսպառ վերացվեն  երկու երկրնների միջեւ արդեն մի քանի դար գոյություն ունեցող տարաձայնությունները, որոնցից օգտվում են մեր թշնամիներն  ու տուժում են  մեր ժողովուրդները: Կարեւոր չէ, թե այս բլուրը մերը լինի, իսկ մյուսը՝ նրանցը: Կարեւորը մեր բարեկամությունն է»: 

Ես անհարմար դրության մեջ հայտնվեցի: Հավաքեցի քարտեզներն ու գնացի արտաքին գործերի նախարարություն, որտեղ տեղակայված էր մեր հանձնաժողովը: Բոլորն անհամբեր ինձ էին սպասում:  Ներս մտնելով,  հանձնաժողովականները վրա տվեցին՝ իմանալու հանդիպման արդյունքների մասին:  Ու ես  կրկնեցի Նորին Գերազանցության խոսքերը՝ «մենք բարեկամներ ենք, ու պետք է բացառենք թշնամանք հրահրող խնդիրները: Բաժանենք: Այս բլուրը, որ հարում է դեպի Քութուրի դաշտը, թող մերը լինի, իսկ մյուս կողմը տվեք թուրքերին»:

Այսպիսով, մենք հրաժեշտ տվեցինք Արարատ լեռանը»:

Անկասկած, Փեհլեւիների մեթոդաբանությամբ տարածքների փոխանակման հարցում Ռեզաշահի շահագրգռվածությունը պայմանավորված չէր միայն հարեւան ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու անհագ ցանկությամբ: Ամենայն հավանականությամբ, այս հարցում որոշիչ դեր է խաղացել նաեւ նյութական շահագրգռվածությունը, կամ այլ ձեւակերպումով՝ Աթաթուրքի անձնական դրամական միջոցները, որի մասին է վկայում թուրքական «Haberler.com» լրատվական կայքի հրապարակած նյութը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը մինչեւ այժմ Ադրբեջանի կազմում է մնացել միայն Աթաթուրքի շնորհիվ. «Քանզի Աթաթուրքը, դրսեւորելով մեծ հեռատեսություն, իր անձնական դրամական միջոցներով ժամանակին Պարսկաստանից  գնել է այդ տարածքը, որի շնորհիվ այժմ Թուրքիան ցամաքային սահման ունի Նախիջեւանի հետ»,- նշվում է հրապարակման մեջ:

Նաեւ նշվում է, որ Աթաթուրքի այս քայլի շնորհիվ «Հայաստանի եւ Իրանի միջեւ սեղմված Նախիջեւանը սահման ունեցավ թուրքական աշխարհի հետ»:

Կայքը նաեւ ավելացնում է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայերը ցանկանում էին հարձակվել Նախիջեւանի վրա, սակայն Թուրքիայի հետ ընդհանուր սահմանի առկայությունը հնարավորություն տվեց այդտեղ կենտրոնացնել մեծ թվով զինուժ եւ զինտեխնիկա, ինչն էլ հայերին ստիպեց հրաժարվել իրենց մտադրությունից:

Թեեւ հիմնավոր եզրահանգումների համար «եթե»-ներով ձեւակերպված մտքերն արժեք չեն ներկայացնում, բայց շատ գայթակղիչ է մտածել, որ «եթե»  Պարսկաստանի միապետ Ռեզաշահին հնարավոր չլիներ շահագրգռել,  եւ տարածքների փոխանակման հետեւանքով  չգոյանար Թուրքիան Նախիջեւանին  կապող միջանցքային սահմանը, այսօր չէին հնչի «թուրանական» միջանցք  բացելու  մասին բարբաջանքները:

Արդյո՞ք սա պատմության մեջ նյութական շահագրգռվածությամբ  տարածքների կորստին հանգեցրած միակ դավադիր քայլն է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անարդար հաւասարութիւն

Հաջորդ գրառումը

Թուրքիայում ընդդիմությունը հրապարակեց «Համատեղ քաղաքականությունների փոխըմբռնման հուշագիրը»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայում ընդդիմությունը հրապարակեց «Համատեղ քաղաքականությունների փոխըմբռնման հուշագիրը»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոնը» Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի՝ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ուսումնասիրություն է արել, ըստ...

ԿարդալDetails

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական