Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հորդոր Շվեյցարիային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 10-ին Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (Christian Solidarity International, CSI) նամակով դիմել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասսիսին (Ignazio Cassis), որով կոչ է անում Շվեյցարիային, որ վերջինս «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա դարձնի Լեռնային Ղարաբաղի հայերի համար Ադրբեջանի ստեղծած գոյաբանական սպառնալիքը, Հայաստանի հետ 150 օր շարունակ փակ է պահում աշխարհի հետ միակ ճանապարհը՝ 120 հազար հայերի շրջափակելով: Դիտորդների գնահատմամբ՝ աճում են նշանները, եւ Հարավային Կովկասում էթնիկ-կրոնական զտումների ականատես ենք դառնում: Բազմաթիվ շվեյցարացիներ անհանգստացած են, նրանց ցանկությունն է, որ ամեն բան ձեռնարկվի՝ դա կանխելու համար», ձեւակերպված է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության (ՔՀՄ) նամակում: (Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից ՄԱԿ ԱԽ-ի հինգ ոչ մշտական անդամների՝ Էկվադորի, Ճապոնիայի, Մալթայի, Մոզամբիկի թվում է Շվեյցարիան՝ երկամյա ժամկետով): Կազմակերպությունը հիշատակել է, որ շվեյցարացիները ԼՂ հայերի ճակատագրի մասին իրենց անհանգստությունն արտահայտել են նախ 2022-ի հոկտեմբերի 14-ին Ժնեւի կանտոնի որոշմամբ, ապա՝ 2023-ի հունվարի 9-ի բանաձեւում, ինչպես նաեւ՝ մարտի 16-ի բանավեճի ժամանակ ( տե՛ս «Ազգի» 24.03.2023-ի «Շվեյցարացի պատգամավորները փորձում են կանխել «հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը» հրապարակումը):

ՔՀՄ-ն հիշատակում է, որ բանաձեւերի բովանդակությունը համընկնում է Դաշնային խորհրդի ստանձնած պարտավորությանը, ըստ որի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր նախագահության ընթացքում մտադիր է առաջնահերթություն տալ խաղաղ բնակչության պաշտպանությանը:

Հաշվի առնելով Ղարաբաղի հայերին սպառնացող արդի վտանգը՝ քրիստոնեական կազմակերպությունը բաց նամակով դիմել է Դաշնային խորհրդին հարցով՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չի վերաբերում այդ առաջնահերթ նպատակը: Արտգործնախարար Կասսիսին քննադատելով, ՔՀՄ-ն հիշեցրել է, որ «Շվեյցարիան դեռևս չի կատարել այս բանաձևերը, եւ մայիսի 3-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահողի պաշտոնամուտի ելույթի ժամանակ, ինչպես նաեւ մայիսի 4-ի ճեպազրույցներում Անվտանգության խորհրդում ԵԱՀԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կասսիսը չի խոսել Լեռնային Ղարաբաղում առկա սուր ճգնաժամի մասին»:

«Հիմա իրավիճակի մասին պետք է քննարկում ծավալվի», հորդորում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը եւ հստակ շարադրում՝ բանաձեւերը համահունչ են ԵԱՀԿ Մադրիդյան սկզբունքներին, որ երկու կողմերն էլ ստորագրել են: Վտանգված խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար Անվտանգության Խորհուրդը պետք է կենտրոնանա էական տարրերի հիման վրա ձեւակերպված նպատակների վրա՝ դատապարտել ադրբեջանական ագրեսիան:  Ստեղծել մարդասիրական ավիափոխադրում, եթե Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը: Կանխել ադրբեջանական նավթի վաճառքից ստացված շահույթի օգտագործումը ռազմական նպատակներով: Վերահաստատել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Այժմ հրատապ է բաց բանավեճ անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «բանաձևերի բովանդակության և ԵԱՀԿ Մադրիդյան սկզբունքների, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին», գրում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը արտգործնախարար Կասսիսին ուղղված նամակում: Որքան էլ զարմանալի, Քրիստոնեական հանրահայտ այս կազմակերպության տրամադրած տեղեկատվությունը հրապարակել էր նաեւ «Ֆինանսական լուրեր» գերմանական առցանց կայքը:

«Նորմալ» բառի գերակայությունը խաթարում է բնականն ու գիտակցականը

Մայիսի 9-ին առցանց «Ցայթը» հրապարակել էր Բրյուսելում առաջիկա կիրակի ԵՄ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարված հանդիպման մասին, ծանուցելով նաեւ, թե հունիսի 1-ին էլ երկու հակամարտող կողմերի հետ նույն առաքելությանը՝ այն է՝ «Հարավային Կովկասում կայունության հաստատման, երկու պետությունների միջեւ հարաբերությունների նորմալացմանը»  նպաստելու համար կհանդիպեն նաեւ Մակրոնն ու Շոլցը: Ինչպե՞ս են «նորմալանալու» հարաբերությունները կամ ի՞նչ է նշանակում «նորմալ», իհարկե չի բացատրված, եւ բառն այդ ոչ այնքան վերացական, որքան վիրավորական է հնչում, երբ հիշում ես, որ անհատի, մեկ մարդու ցավին, ողբերգությանը խոշորացույցով հետեւող, սրտացավություն, գթասրտություն քարոզող ԵՄ պաշտոնյան «թելադրում» է քաղաքական «կոռեկտ» տեքստը, իսկ լրատվամիջոցն այդ կոռեկտության սահմանը չի խախտում, երբ խոսքը ցեղասպանությունից մազապուրծ, վերապրող ժողովրդի մասին է: Նույնիսկ քովիդի համաճարակը «նորմալ» բառին նոր շապիկ հագցրեց՝ «նոր նորմալ»:

Եւ հիմա Ադրբեջանի նախագահի հայատյացության շարունակական ընդլայնվող տարածքը «նորմալի» սահմանները որքան է հեռացնում բանականի մեր եզրագծից: Սրա մասին, անընկալելի այդ բառի մասին մենք ակնարկու՞մ ենք: «Լարվածության թուլացման» ձեւակերպումը, որ հրամցնում է նույն լրատվությունը, առավել իրատեսական է ընդունելի, եթե հստակ նշվի, թե ո՛վ է այդ լարվածությունը պրկում:

Մայիսի 11-ին ավստրիական «Դեր Շտանդարտը» անդրադառնալով Սոթքի նույն օրվա դեպքին, «չեզոք» վերնագրել է՝ «Հայ-ադրբեջանական սահմանային հրաձգություն»: Եւ անխախտ կաղապարված մատուցում է՝ «Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ-ը միմյանց մեղադրում են, որ հակառակորդ կողմն է սկսել կրակել»: Եթե ԵՄ դիտորդական առաքելությունը չունի լայն գործառույթով օժտված մանդատ, չի կարող պաշտպանել, այդուհանդերձ իր գաղտնի զեկույցն ուղարկում է Բրյուսել, ուստի դիտում եւ դիտարկում են՝ ո՛վ է հարձակվողը, ո՛վ՝ պաշտպանվողը, դիտում ու լռում են, գոնե մեդիային չեն հուշում գրել «չեզոքից» դուրս, եւ այդպես միջնորդի վստահությունն ու վարկը կորցնում են:

Շաբաթական երկու անգամ հրատարակվող «Ֆինանսներ եւ տնտեսություն» (Finanz und Wirtschaft ) շվեյցարական պարբերականը մայիսի 10-ին տպագրել է Ղրղստանի նախկին վարչապետ (2015-16 թթ.) Ջոոմարտ Օտորբաեւի «Վերջապես կլինի՞ խաղաղություն Հարավային Կովկասում» հոդվածը: «Կարծիք», ամրագրված է ենթագրում, որ հասկանալ է տալիս, թե բաղձալի խաղաղությանն անհագ սպասումով գրիչ վերցրած ղրղզ նախկին ղեկավարը, այժմ թանկ վարձատրվող խորհրդատուն, ադրբեջանական թեզերի ակնհայտ այդ շարադրանքի հիմքում խաղաղության կնքվելիք պայմանագրում մի կարեւոր պայման է զմռսում՝ հրաժարվել բանակից ու զենքից:

Այստեղ են ասում՝ խելքի աշեցեք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարն ըստ «Դեր Շտանդարտի»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը նոր դաշնակիցներ է որոնում, իսկ Բաքվին մղում արկածախնդրության

Հաջորդ գրառումը

Ուրբաթից միշտ շուտ եկող շաբաթը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Ուրբաթից միշտ շուտ եկող շաբաթը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Մենք պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում։ Պատրաստ ենք այդտեղ ևս մեր...

ԿարդալDetails

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025

«Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է, մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը. Ավինյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական