Երեքշաբթի, Օգոստոսի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոն՝ ինչո՞ւ, հոս՝ ինչո՞ւ

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմա, երբ որպէս Հալէպ ծնած ու մեծցած հայ, եկած եմ ու Հայաստան կ՛ապրիմ, ուզեմ-չուզեմ ամէն օր բաղդատական մը կ՛ընեմ Հալէպի ու Երեւանի կեանքի զանազան երեւոյթներուն միջեւ: Բաներ կան, ուր Հալէպը կը գերադասուի մտքիս մէջ, երբեմն ալ հակառակը կը պատահի: Այս օրերուն, այսինքն՝ Ապրիլ ամսուան մէջ Ս. Զատկուան տօնակատարութեան եւ Ցեղասպանութեան տարելիցին առիթներով, երբ աջ-ձախ կը նայիմ ու կը տեսնեմ, որ բոլոր գործատեղիները, վաճառատուները բաց են, կը զարմանամ:

Զատկուան առթիւ  Հալէպի մէջ դպրոցները շաբաթ մը ամբողջ արձակուրդ կ՛ունենային, ահա՛ այսպէս՝ Զատկուան նախորդող չորեքշաբթի օր բոլոր դպրոցներու աշակերտութիւնը եկեղեցի կը տարուէր Սուրբ հաղորդութեան, ու կը սկսէր արձակուրդը, որովհետեւ յաջորդ օրը` հինգշաբթի ոտնլուայի օրն էր, ուրբաթ՝ խաչելութեան, շաբաթ խթման օր, կիրակի՝ Յարութեան, երկուշաբթի՝ մեռելոց, երեքշաբթի երրորդ օր Զատկական ու չորեքշաբթի՝ վերադարձ դպրոց: Իսկ Հայաստանի մէջ ոչ մէկ արձակուրդ:

 Աւելո՞րդ են այս օրերը, ո՛չ, դպրոցականները կը սորվին իւրաքանչիւր օրուան խորհուրդը: Կը կասկածիմ՝ որ այստեղ որեւէ դպրոցի մէջ կը բացատրուի օրուան իմաստը, եւ ոեւէ դպրոցական աշակերտ կը գիտնայ, թէ այսինչ օրը ի՞նչ տօնական օր է :

Հասանք Ապրիլեան եղեռնի յիշատակման օրը, որ այս տարի կիրակիին զուգադիպելով հանդերձ, երեւանեան ո՛ր վաճառատունը որ հարցուցի՝ վաղը բա՞ց էք, այո ըսին… Ապրիլ 24-ի օ՞րն ալ… զարմանալի չէ, այլ՝ զայրանալի: Ինչո՞ւ այս տարբերութիւննները: Մենք, որպէս բռնագաղթուածներու, վերապրածներու անմիջական սերունդ, մեր ծնողներէն ստացած ենք աւանդը եւ եղած ենք աւանդապահ, ծայրայեղօրէն պահելով մեր ազգային իւրայատկութիւնները, լեզուն, բարքերը, սովորութիւնները, կրօնական ծէսերը, ազգային միակ հարստութիւնը, որ չէր կրնար գողցուիլ մեր ծնողներէն գաղթի ժամանակ ու յետոյ: Պահեցինք մեզի փոխանցուածները ամենայն սրբութեամբ, նոյնիսկ չափազանցեալ:

Բոլորս՝ հայկական դպրոց, եկեղեցի, ակումբ. գնումները՝ հայկական խանութներէ, սափրիչը՝ հա՛յ, դերձակն ու կօշկակարը՝ հա՛յ, բժիշկը՝ հա՛յ, օրաթերթը՝ հայկական, մեր անունները՝ հայկական, ամուսնութիւնները՝ միայն հայու հետ… Նորածինները՝ հայկական անուններով, կնունք, պսակ, թաղում՝ եկեղեցական կարգով: Այստեղ այսպէս չէ, նոյնիսկ մահազդ ըսուածը գոյութիւն չունի, երբեմն հոգեհանգիստ կը կատարեն քահանայ մը տուն կանչելով, կամ սգոյ սրահներու մէջ: Այստեղի սուրիահայերը դեռ կը պահեն իրենց իւրայատուկ սովորութիւնները, կնունք, պսակ, թաղում՝ եկեղեցական կարգով:

Մենք մեզ կը համոզենք, որ Հայաստանի մէջ այդ բոլորը անտեսուած են, նոյնիսկ անոնց յիշատակումը չ՛ըլլար,  քանի որ եօթանասուն տարի սովետական կեանքով ապրած են եւ ակամայ  ժառանգած այդ բարքերն ու սովորոյթները: Այս՝ մէկ: Եւ երկրորդ՝ մարդիկը իրենց հողին վրայ են, այդ բոլոր թուածներս, որոնք հայապահպանման կը սատարեն, անհրաժեշտ չեն նկատեր այստեղ, լեզուն ահաւոր վիճակի մէջ է, իրենց անունները խառնարան կը յիշեցնեն, ինչ ազգութիւն ուզես կայ անոնց մէջ: Օտարի հետ ալ կ՛ամուսնանան, իրենց համար կանանց տօնը աւելի արժէքաւոր է, քան Ս. Ծնունդը, Ս. Զատիկն ու Վարդանանքը: Հողին վրայ են ըսելով անտեսելո՞ւ են մեր բարքերն ու աւանդոյթները:

Ազգ մը պահող ազդակներու մէջ ժառանգուած աւանդոյթները մեծ կարեւորութիւն ունին, որովհետեւ անոնցմով է, որ ազգ մը կը տարբերի միւսներէն եւ կը պահպանէ իր իւրայատկութիւնները:

Հիմա՝ սա մէջտեղ նետուած Թուրքիոյ հետ հաշտեցման հարցը, ինչքան ալ «առանց նախապայմաններու» ըսուի, վաղը «բարեկամութեան, սիրոյն»՝ «Սա գիրքերէն հանեցէք ցեղասպանութեան թեման», պիտի ըսեն համոզիչ լեզուով, «մերիններն» ալ դէմ պիտի չըլլան հաւանաբար: Անոր կրնան հետեւիլ այլ «խնդրանքներ» ալ՝ արձաններ, լոզունգներ, հակաթրքական գիրքեր ոչնչացնել: Է, ո՞ւր մնաց «Կը յիշեմ եւ կը պահանջեմ»ը: Ուզածիդ չափ յիշէ անձայն եւ առանց ցուցադրական արտայայտութիւններու, իսկ պահա՞նջք, ի՞նչ պահանջք, չէ՞ որ վազ պիտի անցնինք ամէն ինչէ, չէ՞ որ մենք Թուրքիայէն պահանջք չունինք:

Այդ պարագային մենք պիտի համարձակի՞նք Թուրքիոյ ճակտին խարանուած «Ցեղասպան» բառը սրբելու: Խարանը չի սրբուիր, գիտէք, սակայն անոր փոխարէն «մերիններուն» ճակատները պիտի  խարանուին, ի՞նչ գրութեամբ՝ դո՛ւք ըսէք: Մեր չափազանցեալ աւանդապաշտութիւնը մեզ բաւական անաղարտ պահեց, իսկ այստեղացիներուն անտարբերութիւնը զիրենք կրնայ ուծացման տանիլ:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ցնորաց խրախճանք Արցախում»

Հաջորդ գրառումը

Պայքարի հորիզոնը Նիկոլի հեռացման օրը չէ, այլ՝ դրանից հետոն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման լռությամբ դուք ակամայից դարձաք Փաշինյանի հայտարարություններն ու հանցավոր գործունեությունը սպասարկող ու արդարացնող հանցակիցներ. Հայկ Դեմոյան

19/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն. Լևոն Տեր-Պետրոսյան

19/08/2025
Հրապարակախոսություն

Այս հոգեբանական հարվածները համակարգված իրականացնում են թե՛ Իլհամ Ալիևը, և թե՛ նրա հայաստանյան գործակիցը՝ Նիկոլ Փաշինյանը

18/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտությունները ներկայացվում են ոչ թե որպես իր վարած քաղաքականության հետևանք, այլ որպես «խաղաղության նոր տրամաբանություն»

18/08/2025
Հաջորդ գրառումը

Պայքարի հորիզոնը Նիկոլի հեռացման օրը չէ, այլ՝ դրանից հետոն

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահին

19/08/2025

Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարությունների առանցքային առաջնահերթություններից են։ Այդ...

ԿարդալDetails

Հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել ՀՀ-Իրան հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերութան մակարդակի. Փաշինյան

19/08/2025

Ուղիղ. Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդես են գալիս հայտարարություններով

19/08/2025

Ռուսաստանը երեկ Ուկրաինային հարվածել է 270 անօդաչու սարքերով

19/08/2025

Պուտինի և Զելենսկու հանդիպման վայրը գուցե լինի Հունգարիան. Reuters

19/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական