Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

Հակոբ Ավետիքյան
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
45
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ալ-Ջազիրա» հեռուստագործակալության կայքէջում օրերս տեսա Պաղեստինի Խան Յունես ու Ռաֆահ բնակավայրերի արբանյակային լուսանկարները, որոնցում երեւում են շենքերի ավերակներից մաքրված հսկա տարածքներ, որտեղ, ըստ ՄԱԿ-ի դիտորդ խմբի պատասխանատու պաշտոնյայի՝ Իսրայելի կառավարությունը պատրաստվում է համակենտրոնացման կայաններ կառուցել, որոնցում բռնատեղավորելու է Գազայի բնակչությանը, որը 2023 թ.ի մայիսի 6-ի «Համասի» զինյալ «կույր» ընդվզումից հետո, արդեն շուրջ երեքուկես տարի, ենթարկվում է Ցահալի ցամաքային, օդային ու ծովային ռմբակոծություններին, շրջափակման ու սովամահության:

Երկու միլիոն պաղեստինցիներ: Ո՞նց են նրանք խցկվեցվելու համակենտրոնացման կայաններում, ինչպիսիք էին 80 տարի առաջ Գերմանիայում, Լեհաստանում եւ այլուր ֆաշիստների կառուցած Բուխենվալդի, Դախաուի, Աուշվիցի միլիոնավոր հրեաների, նաեւ սլավոնների համար կառուցված չարչարակայանները, որոնց «արժանանալու բախտն» անգամ, դրանից 30 տարի առաջ, չունեցան Չան ղըրը ու Դեր Զոր քշված մեր միլիոնավոր ազգակիցները, որոնց համակենտրոնացման կայան ու ճամբար դարձան արաբական անապատները միայն:

Արդ, նույն իսրայելացիք ինչպե՞ս են Գազայի 2 միլիոն պաղեստինեցիներին խցկելու այդ նորակառույցների մեջ: Շատ պարզ, հիտլերական ձեւով: Նրանք խցկվելու են այնպես, ինչպես ժամանակին ֆաշիստներն էին նման կայաններում մահվան ցնցուղների տակ հալեցնում-ոչնչացնում է հրեաներին, որպեսզի տեղ բացվեն հերթի սպասող հազարավոր մահապարտների համար: Մինչդեռ այժմ ռումբերով ու հրթիռներով են ոչնչացնում նրանց հենց տեղում, առավել՝ սովամահության ենթարկում մարդկանց, հենց այնպես՝ ինչպես իրենց դաշնակից ազերիներն արեցին 1923-ին Արցախում, ու Never again գոռացող հրեա լոբբիստները, ինչպես, ամոթով եմ ասում, մեր պետականները, ոչինչ չարեցին բացի ցուցադրական մեկ-երկու քայլից, բնիկ արցախահայությանը փրկելու համար:

Պաղեստինում գործող ՄԱԿ-ի զեկուցաբերների վկայությամբ, Գազայում արգելափակված բնակչության ամենախոցելի խավը երեխաներն են, որոնք ուղիղ նշանառությամբ փառապա՜նծ Ցահալի կողմից սպանվում են այն վայրերում, որտեղ նախապես գործում էին մարդասիրական կազմակերպությունների սննդի օգնության գրասենյակները: Սովալլուկ երեխաներ, ինչպես մեր հայրերն ու մայրերը, որոնք արաբական նույն անապատներում ձիերի թրիքի միջից գարու հատիկներ էին գտնում եւ ուտում…

Նույն զեկուցաբերների վկայությամբ, Գազայում գործող հիվանդանոցների եւ բուժկետերի ուղիղ նշանառությամբ շարքից դուրս են եկել բուժաշխատողները, որոնք արդեն ոչինչ չէին կարող անել ոսկոր ու կաշի մնացած երեխաներին բուժելու համար, որոնց ամենօրյա լուսանկարները հիշեցնում են, կրկին, մեր բազմահազար որբուկներին՝ թուրքական եղեռնագործության օրերին: Ոչնչացվում է, փաստորեն, եւս մի ազգաբնակչության ապագան, մեթոդական, ծրագրային գործողություններով՝ «Էրեց յիզրայել շլեմա» («Իսրայելի սուրբ հողը») սեմիտական նույն ընտանիքի մեկ այլ անդամի՝ արաբներից ազատելու գերագույն նպատակին հասնելու համար:

***

Իսրայել պետության հիմնադիր հայրիկ ու մայրիկ՝ Դավիթ բեն Գուրիոնից մինչեւ Գոլդա Մեյիր եւ ուրիշներ, 1946-ին Նյուրնբերգի արդարագույն դատավարության ընթացքում եւ այնուհետեւ Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի ստեղծման շուրջ կայացող խորհրդակցություններում, Իսրայել պետությունը եւ «Ավետյաց երկրում» հրեաների ազգահավաքը իրականացնելու նպատակով առաջ էին քաշում ոչ միայն Հին կտակարանի դրույթները, այլեւ փորձում էին համոզել ֆաշիստական Գերմանիային տապալած երկրների ներկայացուցիչներին, որ հրեական պետության ստեղծումը օրհնություն կլինի տարածաշրջանի արաբական «հետամնաց ու տգետ» ժողովուրդների համար: Բացարձակ սուտ, որը կուլ տալու պատրաստ էին Անգլիան, Ֆրանսիան, մյուս  երկրների ներկայացուցիչները, որոնք ամենքից լավ գիտեին Բեյրութում արդեն 50 տարի գործող Ամերիկյան եւ ֆրանսիական, Կահիրեի անգլիական եւ այլ համալսարանների առկայության մասին: Պատեհապաշտությունը հաղթեց, բայց օդում մնաց, ֆրանսիական ձեւով ասած՝ mais oui առաջարկը՝ ստեղծել Իսրայել պետություն «երկու ժողովուրդ եւ մեկ պետություն» սկզբունքով, որը մինչեւ օրս կախված է մնում օդում: Միակ պետությունը, որն ինչ-որ չափով հակառակ էր եւ միշտ ձգտել էր ունենալ իրեն վասալ պետություն՝ Հաշեմական թագավորության երկիր Հորդանանը՝ Երուսաղեմը ներառյալ, ընդդիմացավ տարանջատության գաղափարին, որի համար կրեց ծանր հարված. 1947 թ.ին Երուսաղեմի King David  հյուրանոցում բրիտանական բանակի սպայակույտի 110 անդամներ զոհ գնացին հրեական ահաբեկչական գործողության, իսկ մինչ այդ կոտորածներ էին կազմակերպվել Խան Յունեսի արաբ ազգաբնակչության դեմ:

Ահաբեկիչները հրեաներ էին, Լեհաստանի հրեական գետտոյի դաժան պայմաններից մազապուրծ մի խումբ երիտասարդներ, «Իրգուն» ահաբեկչական գաղտնի կազմակերպության անդամ, որոնք հետագայում, Իսրայելի Քնեսեթում ստեղծեցին Լիքուդ կուսակցություն-համախմբումը, որի ղեկավարները՝ Մենախիմ Բեգինիից եւ հետագայում լիբանանաբնակ պաղեստինցիների հայտնի ջարդարար Արիել Շարոնից մինչեւ օրս, հանձին վարչապետ Բենյամին Նեթանյահուի, գործում են սանձարձակ եւ անարգել:

Ի՞նչ տվեց Հրեական պետության հիմնադիրների խոստումը տարածաշրջանի եւ Պաղեստինի արաբ ժողովրդին որպես «քաղաքակթություն». երեք պատերազմ, բազմաթիվ ջարդեր, որոնք սկսվեցին 1947-ին Խան Յունեսից ու շարունակվեցին Պաղեստինի ամբողջ տարածքով, Հորդանան գետի արեւելյան եւ արեւմտյան ափերով հանդերձ, ինչը շարունակվում է մինչեւ օրս, մեր ժամանակներում ընդունված, Արցախի ժողովրդի դեմ կիրառված «էթնիկ զտման» սկզբունքով, որը, ի դեպ, ի գիտություն մեր անգետ պատմաբանների, կիրառվել է նույնպես Ցեղասպանությունից հրաշքով փրկված եւ Հայֆա, Յաֆա նավահանգիստներ ապաստանած մեր հայրենակիցների դեմ, որոնք ստիպված են եղել մի գիշերում «ափյափոյ» նավ նստել եւ ապաստանել Բեյրութ, Թրիփոլի, Լառնաքա եւ Ալեքսանդրիա արաբական նավահանգիստներ՝ իրենց ետին թողնելով գաղթականի խեղճուկ տները, եկեղեցիներն ու մանկապարտեզները, այնպես՝ ինչպես իրենց ճակատագրակից պաղեստինցի արաբները, որոնք հարյուր հազարներով կոտորածներից փախուստ տվել եւ գաղթակայաններ են ստեղծել Լիբանանում, Սիրիայում եւ այլուր, եւ որոնք մինչեւ օրս օդային հարձակման են ենթարկվում իսրայելական Kfir-ների, ամերիկյան F16-երի կողմից:

Բոլորի ու բոլորիս աչքի առաջ այսօր ի գործ են դրվում էթնիկ զտման բոլոր տարբերակները բնիկ պաղեստինցի, եթե կուզեք՝ Հին կտակարանի փղշտացի ժողովրդի դեմ Գազայում, նրանց վերջին հանգրվանում: Նաեւ՝ աչքի առաջ հենց արաբական հարուստ ու բարգավաճ երկրների իշխանությունների, ընդդեմ իրենց իսկ ժողովրդի ցանկության ու կամքի, նաեւ եվրոպական երկրների ու հատկապես Մ. Նահանգների, որոնք այսօր թեեւ խոսում են եւ փարիսեցիաբար հանձնարարում են «Մեկ պետություն, երկու ժողովուրդ» բանաձեւը, բայց քաջ գիտեն, որ Բենիամին Նեթանյահուն ու նրա նման ցեղապաշտ արմատականները մերժելու են այն, ինչպես 1987 թ.ին մերժեցին ու մահվամբ պատժեցին վարչապետ Յիցհակ Ռաբինին, ինչպես 1980 թ.ին, մյուս կողմից, արաբ արմատականները, որոնք, ի դեպ, Արեւմուտքի ու Թուրքիայի օգնությամբ այսօր իշխում են Սիրիայում, Կահիրեում զինվորական շքերթի ժամանակ սպանել էին նախագահ Անուար Սադաթին, որը Քեմփ Դեյվիդում, ամերիկյան օրհնությամբ, խաղաղ համակեցության համաձայնագիր էր ստորագրել Մենախիմ Բեգինի հետ…

Այո, մահվան սպառնալիք կա նրանց նկատմամբ, այս կամ մյուս կողմից, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են լուծում գտնել, նույնիսկ ազդել լուծման նախապայմաններ ստեղծելու գործընթացի վրա, ինչպես պատահեց 1984 թ.ին, երբ աշխարհում նավթի մեծագույն հայթայթիչ Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆայսալի հետ, որին, հենց պալատում, հենց իր իսկ ազգականի կողմից, որը կրթություն էր ստացել Մ. Նահանգներում, սպանվեց, որովհետեւ ամբարգո էր հայտարարել դեպի Արեւմուտք հոսող նավթի վրա, որպեսզի ստիպի Իսրայելի երդվյալ դաշնակից Վաշինգտոնին փոխելու իր դիրքորոշումը պաղեստինցի արաբ ժողովրդի շահերն ու իրավունքները հաշվի առնելու ուղղությամբ եւ ի դատապարտումն Իսրայել պետության, որի վարչապետ Արիել Շարոնի հրահանգով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արեւմտյան՝ Սաբրա եւ Շաթիլա արվարձանի գաղթակայանում մեկ օրում 3400 երեխաների, կանանց ու ծերունիների ջարդ կազմակերպեց:

Ես անձամբ, Բեյրութի Թեքեյան կենտրոնի 9-րդ հարկի տանիքից, մեր անմոռանալի եւ ամենագետ բանասեր ընկերոջ՝ վաղամեռիկ Ժիրայր Դանիելյանի հետ այդ օրը հետեւում էինք այդ սպանդի օդային նախապատրաստությանը, երբ իսրայելական «Քֆիր» կործանիչները, տեսնելով ներքեւում Պաղեստինի ազատագրության կազմակերպության՝ ՖԱԹՀ-ի զինյալների զենիթային հրանոթների արկերի սպառումը, անարգել վայր էին խոյանում ու ռումբեր արձակում անպաշտպան մնացած ժողովրդի վրա:

Դրանից որոշ ժամանակ անց, նույն կետից, Ժիրայրն ու ես գետնին պառկած հետեւում էինք ՖԱԹՀ-ի զինված ստորաբաժանումների, գլխավորությամբ առաջնորդ Յասեր Արաֆաթի, Բեյրութի նավահանգստից ֆրանսիական ռազմանավերով մեկնումը դեպի Թունիս, որը եղավ անփառունակ վախճանը պաղեստինյան դիմադրության, որը եղավ նաեւ, պետք է նշել, վախճանը, փաստորեն, Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ), որը, ոմանք ընդունեն կամ ոչ, հովանավորում էր ազգային ազատագրական պայքարի շարժումները, ներառյալ հայկականը:

Ի դեպ, նույն Յասեր Արաֆաթը, իր խորհրդավոր մահվանից մի քանի տարի առաջ, 1983-ին, ընդունել էր արդի ժամանակների մեր լավագույն պատմաբան Նիկոլայ Հովհաննիսյանին, վերջինիս հայտնել էր, ինչպես պրոֆեսոր Հովհաննիսյանն է ինձ պատմել, որ Հայկական դատի խոցելի գլխավոր կետը Ցեղասպանությունից հետո վտարանդի դարձած արեւմտահայության եւ կիլիկեհայության ընդունումն էր հյուրընկալ երկրների քաղաքացիության՝ հրաժարվելով Նանսենյան եւ այլ կարգի անձնագրերից: Մտածելու խնդիր է: Մանավանդ այս օրերին, երբ տնավեր ու վտարանդի դարձած արցախահայությունը, Հայաստանում չունենալով ուղեղ ունեցող պետական որեւէ խորհրդատվություն, հետամուտ է հայկական, առավել եւս՝ օտարերկրյա անձնագիր ձեռք բերելուն:

Վերադառնանք մեր բուն թեմային: Նեթանյահուի կառավարությունը հենց այս օրերին պատրաստվում է համընդհանուր հարձակման ենթարկել պաղեստինցիների վերջին ապաստանարան Գազան եւ հարակից տարածքները, ներառյալ՝ վերջնականորեն լուծել Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակավայրերը: Արմատական լուծում՝ հար եւ նման 1938-ի նացիստական Գերմանիայի իրականացրած anschluss-ի, երբ Հիթլերը Ավստրիան կցեց Գերմանիային: Այն տարբերությամբ միայն, որ ավստրիացիները մնացին իրենց հողում, մինչդեռ պաղեստինցիներին մնում է թափվել ծով կամ գետ, առանց ունենալու ապաստան տվող որեւէ երկիր, ներառյալ հարեւան Եգիպտոսը, որը պաշտոնապես հայտարարում է, որ, իբր, պաղեստինցիներին ապաստան տալը նշանակում է Արաբական դատի վախճանը:
Պաղեստինցիների մյուս այլընտրանքը, ինչպես ասվեց, խցկվելն է Գազայում եւ հարակից տարածքներում կառուցվող համակենտրոնացման կայաններ, որտեղ նրանց սպասում է այն ամենը, ինչը վիճակվել էր 6 միլիոնից կրճատված հրեա վերապրողներին:

Տասնամյակներ շարունակ հրեաները աշխարհով մեկ գոռում են՝ Never again, «Այլեւս երբեք»: Ու մենք, ի տարբերություն հրեաների, ցեղասպանության հետեւանքով հայրենիք, հող, ունեցվածք կորցրած հայերս, ոգեւորությամբ կրկնում ենք նրանց հետ՝ Never again: Սակայն տեսանք, որ նույն հրեաները, հանձին իրենց կառավարության, նորից again արեցին, այս անգամ Արցախի եւ արցախահյության դեմ՝ business is business եբրայական ձեւով, եւ թույլ ենք տալիս, որ նեթանյահուները Էրդողանի հետ իրենց գզվռտոցներում որպես մանրադրամ օգտագործեն Հայոց ցեղասպանությունը, մեր Հոլոոքոսթը:

Երբեւիցե կունենա՞նք զարգացած, հայրենասեր, պատասխանատու, ցեղապաշտպան ղեկավարություն, որը տեր կլինի սեփական ժողովրդի իրավունքներին, տեր կկանգնի սեփական հողին, սահմաններին ու ժողովրդի շահերին, առանց ոտնահարելու հնամենի հարեւան ժողովուրդների ու բարեկամ երկրների շահերը:

***

Երեքշաբթի օրը, ըստ BBC-ի, Իսրայելը զինվորական իշխանությանը կոչ արեց Գազայի բնակիչներին անհապաղ լքել քաղաքը՝ ցամաքային լայնածավալ հարձակումից առաջ, իսկ Նեթանյահուն հայտարարեց, որ մինչեւ հիմա եղած հարվածները ոչինչ են պատահելիքի համեմատությամբ:

Բայց ո՞ւր են փախչելու վերապրողները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր տիպի կառավարողներ են պետք

Հաջորդ գրառումը

ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի․ Սթիվ Դեյնս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
Հրապարակախոսություն

11 հատը կտաս հարևանի երեխաներին, մեկը կպահես քեզ. մի հեծանիվի պատմություն

13/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆիդանը գիտի, թե երբ է ստորագրվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը

13/09/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի․ Սթիվ Դեյնս

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական