Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ. ե՞րբ կգան լավ օրերը

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարության նիստերի հեռուստատեսային հեռարձակումները հայաստանյան հանրության որոշ շրջանակներում որոշակի հետաքրքրություն են առաջացնում: Մեր մարդիկ դրանք դիտում են ինչ-ինչ ակնկալիքներով, իրադարձություններն առաջին դեմքերից լսելու հույսով, երբեմն թե հաճախ նաեւ ձանձրույթից` դիվանագիտական արարողակարգի պահպանման յուրօրինակ հանգամանքով: Ավաղ, այդ նիստեր անվանվողները հաճախ աշխատանքային գործակարգավորական միջոցառումներ են հիշեցնում, քանզի սովորության համաձայն օրակարգերում ընդգրկված շուրջ 50 հարցերից նվազագույն 45-47-ը չգիտես ինչու, դա քաղաքացիների առումով, չզեկուցվող շարքին են դասվում, երբ մարդիկ նաեւ կարծիք ունեն, որ սատանան մանրուքների մեջ է: Հարց է նաեւ, թե ինչու են երբեմն հազիվ 25-30 րոպե տեւող այդ հավաքներին պարտադիր ներկա մարզպետներ ու կոմիտեների ղեկավարներ, իրավապահ ու վերահսկիչ կառույցների պետեր, որոնց գնալ-գալն իսկ խոչընդոտում է իրենց բուն իսկ աշխատանքներին, մարդկանց դժգոհության պատճառ դառնում: Այսօրինակ մտորումները մտահոգությունների են վերածվում, որոնք նվազագույնն իսկ չեն անհանգստացնում այն իրականացնողներին, քանզի նրանք դա ծանր ու տաժանակիր աշխատանք են համարում:

Այսպիսի նիստերից մեկի ընթացքում, որ կայացավ նախորդ ամսում, արդեն սովորական դարձած ՀՀ բյուջեից վերաբաշխում` փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց իր նոր առաջարկը` ինտենսիվ այգիների հիմնանման օժանդակության ծրագիրը: Թվում է նիստի մասնակից շուրջ 50 պատասխանատուներից գեթ մեկը, ով ընդդիմադիր թե չգիտես որ նախկինների ազդեցության տակ գտնվող հեռուստաընկերությունները թողած Հ-1 հեռուստաալիքն է դիտում, գոնե որոշակի զգուշավորությամբ կհարցներ, թե պետական ծառայողներին այսչափ գլխացավանք պատճառող առկա այգիների կողքին ինչո՞ւ ենք գլխացավանքի նոր առիթներ ստեղծում: Այն կարող էր հնչեցնել անգամ ՀՀ վարչապետը, որ լավագույնս է տեղյակ հայաստանյան գյուղոլորտի այգետերերի չգիտես որտեղից առաջացող բազում ու անհատնում հոգսերին: Դրանք սկսվում են այգեբացով, էտով ու փխրեցումով, շարունակվում պարարտացումով ու թունաքիմիացումով, հետո հայտնվում է ջրելու խնդիրը: Այգետերերի համար իսկական ու իրական պատուհաս է դառնում բերքի իրացումը, հատկապես սառնարանային տնտեսությունների ոչ բավարար քանակը, որն, ասենք, խաղողագործներին ստիպում է բերքը հանձնել մթերողների թելադրած գներով: Այս առումով տարօրինակ է մեզանում գինու գինը. հայտնի է, որ 1 կգ խաղողից միջին 700 գրամ հյութ է ստացվում, 1 շշի պարունակություն: Հիմա համեմատենք կիլոգրամ խաղողի եւ շշալցված գինիների գները, ուր տարբերությունները 20-40- ապատիկ են: Գինու սիրահարներն այս պարագայում տարօրինակ են համարում գինեգործների դժգոհությունները, հատկապես արտահանման հարցերում, երբ իրական գինեսերներին այն պարզապես մատչելի է: Մեր ընտանիքներում անգամ շաբաթը 1 շիշ գինու սպառումը կնպաստի գինեգործների տնտեսական ակտիվության բարձրացմանը, բարերար միջավայրի հաստատմանը: Բարդ խնդիր չէ, քանզի բխում է երկու կողմերի շահերից:

Գյուղատնտեսության համաշխարհային վիճակագրությունից տեղեկանում ենք, որ տնտեսության այս ոլորտում հետեւյալ համամասնությունը կա. բուսաբուծությանը բաժին է հասնում համախառն արտադրանքի 40 տոկոսը, անասնապահությանը՝ 60 տոկոսը: Գյուղոլորտում կայացած երկրներում այս համամասնությամբ են առաջնորդվում, քանզի բուսաբուծությունը ծավալվում է բաց տարածքներում, ասել է թե առավել ռիսկային է, մանրամասներին առավել տեղյակ  ենք բոլորս, քանզի անգամ ՀՀ աղքատիկ բյուջեից են յուրաքնաչյուր տարի հարյուր միլիոնավոր դրամներ հատկացվում բնական աղետների պատճառով տուժած հողագործներին: Լավագույնս տեղյակ լինելով այսօրինակ խնդիրներին, վնասներ առաջացնող խոչընդոտները չհաղթահարելու պարագայում նոր իրավիճակների ստեղծումը թե ինչքանով է արդարացված ու հիմնավոր, անհասկանալի է: Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանի հանրապետության գյուղոլորտում 2 հիմնական արդեն նշված ճյուղերում համամասնությունը համաշխարհայինում արձանագրվողի հակառակն է` բուսաբուծությունում 60 տոկոսից բարձր, անասնապահությունում 40 տոկոսից ցածր: Ի վնաս ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության խախտելով գյուղատնտեսության կառավարման արդարացված համամասնությունը, մենք երկիրը կանգնեցնում ենք նոր խնդիրների առջեւ, որոնք արդեն իսկ ընթացող համաշխարհային գործընթացների արդյունքում կարող են արհավիրքների վերածվել: Պարզից էլ պարզ է, չէ՞, որ մերօրյա պայմաններում ոչ միայն հացամթերքներով ապահովվածության գերխնդիր ունենք, այլ անգամ սոխ ու սխտորն ենք ներմուծում, գրեթե բոլոր տեսակների հատիկավոր մշակաբույսերը, կաթնամթերքը վաճառվում է «կաթ պարունակող մթերք» պիտակով, գյուղոլորտի պատասխանատուների խոսույթում իսպառ բացակայում է կաթնատու եւ մսատու անասնապահություն, լիարժեք անասնակեր արտահայտությունները: Օրեր առաջ հաղորդում տարածվեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի առեւտրային պալատի ներկայացուցիչների: Այն նախապատրաստողներն արդյո՞ք զրուցակիցներից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է գերհզոր տնտեսություն ունեցող այս երկիրը 400 մլն տոննա եգիպտացորենի հատիկ արտադրում եւ հազիվ 50 մլն տոննա ցորեն: Ի վերջո. ինչո՞ւ է տնտեսվարական շրջանակներում ընդունված հետեւյալ միտքը. Մի լսեք ինչ են ասում ամերիկացիները, այլ արեք այն, ինչ ամերիկացիներն են անում:

Փոխարենն ինչքան ուզեք ոչնչով չհիմնավորված պատճառաբանություններ եւ արդարացումների փորձերի հիմնավորումներ: Դրանցից առանձնացնենք սովորականից հաճախ ասպարեզ նետվող ՀՀ-ում հողերի մասնատվածության հարցը: Օրեր առաջ Հ-1 հեռուստաընկերությունում տված հարցազրույցում այն կրկնեց գյուղոլորտի թիվ 1 պաշտոնյա ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Բարձրագույն պետական այր, օրինակ, 2021 թվականին ՀՀ-ում արտադրված աննախադեպ ցածր, հացահատիկի 90 հազար տոննա բերքը բացատրեց հողերի մասնատվածությամբ: Տարօրինակորեն հարցազրույց վարողը, որ հարկ է որ պատրաստված պետք է լիներ թեմայի առումով, չտվեց կամ չցանկացավ տալ պարզագույն հարցերից մեկը. ՀՀ-ում հողերն առավել մասնատված էին 2000-ականների սկզբին, երբ որոշ տարիներ հացահատիկի արտադրությունը հասավ 450 հազար տոննայի: Անգամ այս պարագայում ոլորտի պատասխանատուներն ինքնագոհության տրամադրության չէին տրվում, քանզի ցուցանիշը ապահովվում էր հողատարածքներից ստացվող ոչ բարձր բերքատվության արդյունքում:

Այս առումով ուսանելի վիճակագրություն կա Ճապոնիայում, որը համեմատաբար սակավահող երկրների ցանկում է հիշատակվում: 1 քառակուսի կմ-ի վրա 350 մարդ է բնակվում, ՀՀ-ում 100, վարելահողերը տարածքի ընդամենը 11 տոկոսն են կազմում, 1 բնակչի հաշվով 350 քառակուսի մետր, ՀՀ-ում համապատասխանաբար 16 տոկոս եւ 1500 քմ: Հայկական սովետական հանրագիտարանի «Ճապոնիա» նյութից տեղեկանում ենք, որ «1970-ականների կեսերին երկիրն ապահովվում էր սեփական արտադրության բրնձով, բանջարեղենով ու մրգերով»: Մի այլ վերլուծությունից էլ տեղեկանում ենք, որ 2005 թվականին երկրի վարելահողերի 60 տոկոսը մինչեւ 1 հեկտար ունեցողների սեփականությունն էր, 17 տոկոսն ուներ 1-1,5 հեկտար: Անգամ այս պայմաններում երկիրն արտադրում էր սեփական պահանջարկը բավարարող 12 մլն տոննա բրինձը, երբեմն 15-16 մլն տոննա: Թե ինչպես-ը՝ պատասխան ունի, միայն ոչ` ՀՀ տնտեսվարական ու տնտեսագիտական մտքի համար, որքանով որ այն կա:

Թե ինչքան է տեւելու այս անզորի ու անօգնականի վիճակը, պարզ չէ: Ինչպես եւ շատ այլ հարցեր, որոնք մի օր կլուծվեն: Միայն ե՞րբ կգա այդ օրը…

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

16.08.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանակից կաշառքով ազատվելու «նախկինների» բարքերին՝ նորերը օրենքի ուժ տալ են ուզում

Հաջորդ գրառումը

Հրաչյա Պողոսյանը Եղիշե Չարենցի թանգարանին վերադարձրեց Հրաչյա Ռուխկյանի արած դիմանկարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Հրաչյա Պողոսյանը Եղիշե Չարենցի թանգարանին վերադարձրեց Հրաչյա Ռուխկյանի արած դիմանկարը

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական