Երեքշաբթի, Դեկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հզոր էներգիայի կուտակում, լույսի խտացում, գույնի տոնախմբություն ու սիրո լիցք՝ Հրանտ Թադեւոսյանի կտավներում

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Կերպարվեստ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղեցկության, լույսի, գույների եւ սիրո տոն. Հայաստանի նկարիչների միությունում անցած շաբաթ բացված գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ցուցահանդեսն այսպես կարելի է անվանել: Հայաստանում ինքնատիպ նկարիչների շատ հարուստ արիալ ունենք, այդ ինքնատիպների մեջ ամենաինքնատիպներից, ամենաճանաչելիներից մեկը Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանն է, որի արվեստը երբեմն բառերի օգնությամբ հնարավոր չէ սպառիչ բնութագրել եւ փոխանցել նրա գեղանկարներում ինքնուրույն կյանք ստացած հզոր էներգիան, անպարփակ լույսը, անհավանական պայծառ գունային համադրությունները: Դրա համար պետք է տեսնել Հրանտ Թադեւոսյանի գեղանկարները, ընդ որում՝ բնօրինակով, որովհետեւ ոչ մի վերատպություն չի փոխանցում դրանց կենդանի հերոսները դարձած գույնի, լույսի եւ երաժշտության ջերմությունը:

Հրանտ Թադեւոսյանի ցուցահանդեսը բազմաթիվ տաղանդավոր մարդկանց էր մագնիսի պես ձգել-բերել Նկարչի տուն. այդքան հիանալի արվեստագետներ՝ գրողներ, նկարիչներ, կինոբեմադրիչ ու երաժիշտ մի տեղում կարող էր հավաքել Թաթոսի գունեղ, արդեն իսկ կարելի ասել՝ մնայուն եւ լուսավոր արվեստը: Վաղուց միատեղ չէի տեսել գեղանկարչությունը գնահատող այսքան գնահատելի մարդկանց: Ի դեպ՝ Հրանտ Թադեւոսյանն ինքը, աշխարհում արժեւորված լինելով, այնքան անպաճույճ ու առինքնող մարդ է, որ ամեն մեկը կարող է հաղորդակցվել, շփվել հետը, առարկայորեն նրա խոսքից ստանալ այն էներգիան, որով նա առատորեն լիցքավորում է իր ստեղծագործությունները: Այնպես որ՝ ընդհանրապես ամեն մեկը, շփվելով նրա հետ, կարող է պատրանք ունենալ տաղանդավորին հավասարվելու, նրա տաղանդի շուքը մի փոքր իր վրա զգալու , ու դա էլ տաղանդավոր մարդու հիպնոսող արվեստի հարուցած դրական իլյուզիաներից է: Այնպես որ հրաշալի արվեստին գումարվում է նաեւ նկարչի մարդեղեն տեսակը, որ բոլորի համար անասելի գրավիչ է դարձնում Հրանտ Թադեւսյան երեւույթը:

Ցուցահանդեսի բացման ներկաները կվկայեն՝ Նկարչի տան ցուցահանդեսը հզոր էներգետիկ կուտակում է, լույսի խտացում, գույնի տոնախմբություն ու սիրո լիցք, հոսանքի նման փոխանցվող դիտողներին: Այստեղ կարելի է գոնե ժամանակավոր հայտնվել տիեզերական ներդաշնակության այն զուգահեռ աշխարհում, որն ամեն մարդու վիճակված չէ զգալ ու տեսնել, սակայն մեր տաղանդավոր ժամանակակից Հրանտ Թադեւոսյանի աչքը, սիրտն ու զգայարանները կարողանում են տեսնել, զգալ ու կտավներով փոխանցել այդ զուգահեռ իրականության աննկարագրելի գեղեցկությունը…

Թադեւոսյանը ստեղծել է ի՛ր բնությունը, ի՛ր տիեզերքը, սիրո ի՛ր աշխարհը, ծաղիկների ի՛ր տեսականին, որոնք կտավներից գուրգուրում են նայողին, ամոքում, պարուրում սիրով ու կանչում իրենց աշխարհ: Ցուցանհանդեսի բացման խոսքով բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի նկարագրությունը մեկին մեկ է. «Սառույցը հալվել էր, չված թռչունները վերադարձել՝ տեղում մնացածների հետ խմբավորված ծլվլում էին, ծառերը ծաղկել, ու շնկշնկան հովն էլ անուշ բույրերով էր գգվում, բայց մեկ է, այս տարի գարնան գալը Հրանտ Թադեւոսյանի կտավների շնչով զգացի:

Նկարիչների միության ցուցասրահում ապրեցնող գույների հրավառություն էր: Նկարչի հոգու լույսը ծիկրակում էր անգամ թավ գույների համադրումների խորքերից, ինչին կարողանում են հասնել միայն իսկական վարպետները- խաբկանքը, որին տրվում ես, անմնացորդ սիրով կնքված մոգական մի հմայք ունի, որի ապրեցնող շունչն անմահության թեւերին փռփռացնելով, քեզ էլ իր հետ շարունակությունների է մղում:

Շնորհավորում եմ հրաշալի ծննդյանդ տարեդարձը, Հրանտ Թադեւոսյան, շուրջբոլորդ՝ սեր, հավատ, բարություն եւ լույս սփռող արարիչ…»:

Ցուցահանդեսը նկարչի ծննդյան 84-ամյակին եւ նրա դասավանդած բուհի՝ ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին էր նվիրված, մի տեսակ կարծես ամփոփեր նրա զույգ գործունեությունը, ներկայացված է հարյուր գեղանկար՝ նրա նկարած հազարավորներից…

Ի դեպ՝ վերջերս նկատել ենք Հայաստանի նկարիչների միության ակտիվ ցուցահանդեսային գործունեությունը, միգուցե պայմանավորված նաեւ նրա երիտասարդ նախագահ Սուրեն Սաֆարյանի եռանդով:

ՄԱՐԻԵՏԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինչ կգան լավ ժամանակները, եթե` իհարկե կգան

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության հիշողության պահապան արվեստագետը` Ժան-Պիեր Սեֆերյան. «Անապատը. մահվան քայլերթ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 դեկտեմբերի, 2025

Ժողովուրդը դեն է շպրտում Նիկոլի «քարտեզը»

19/12/2025
19 դեկտեմբերի, 2025

Հիբրիդայինի դեմ պայքարի հայկականն է լավ

19/12/2025
19 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլը Կը Պահանջէ

19/12/2025
19 դեկտեմբերի, 2025

Բաքվի խաղաղասիրության առաջին հստակ  քայլը հայ գերիների վերադարձն է

19/12/2025
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության հիշողության պահապան արվեստագետը` Ժան-Պիեր Սեֆերյան. «Անապատը. մահվան քայլերթ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական